Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/218

Այս էջը սրբագրված չէ

լիսինը՝ 24օC-ից 27օC (առավելագույնը՝ 45օC)։ Ձմռանը բարձրլեռնային գոտում գերիշխում են չոր սառնամանիքային եղանակները։ Ամառը կարճատև է։ Գերակշռում են զով եղանակները, անձրևային օրերը։ Հունվ․ միջին ջերմասինճանը-5օC-ից -9օC (նվազագույնը՝ 35օC)։ Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը 150_ 200 օր է։ Որոշ լեռնագագաթներ (Մասիս, Քաջքար, Սիփան, Նեմրութ, Արագած ևն) ունեն հավերժական ձյան և սառույցի դաշտեր։

Ներքին ջրերը․ Հ․լ-ից են սկիզբ առնում Սև ծովի (Ճորոխ), Պարսից ծոցի (Եփրատ, Տիգրիս) և Կասպից ծովի (Կուր, Արաքս) ավազաններին պատկանող գետերը։ Ջրագրական ցանցը առավել խիտ է ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների շրջանում։ Գետերի մեծ մասն ունի անկայուն ռեժիմ, արագընթաց ու սելավաբեր է։ Շատ են ժամանակավոր հոսքերը։ Գետերը բաժանվում են հալոցքային, գրունտային, անձրևային և խառը սնման տիպերի։ Հ․լ․ գետերին հատուկ են մակարդակի անսպասելի տատանումները, հզոր արտաբերման կոները, մեծ արագությունը, որի պատճառով չեն սառցակալում, նկատվում են սառցի և սղինի երևույթներ։ Լեռնային գետերը նավարկելի չեն։ Գետերի տարեկան միջին հոսքը 70_75 կմ 3 է։

Լճերը տեկտոն․, հրաբխ․ և սառցադաշտ․ ծագման են (Արճիշակ, Արփի, Գայլատու, Խանչալի, Խաչ, Խոզապին, Նազիկ, Չըլդր, Տաբածղուրի, Փարվանա, Ծովք ևն)։ Խոշոր լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան։


Հ․լ․ հարուստ է ստորգետնյա ջրերով, որոնք երբեմն մակերևույթ են դուրս գալիս և առաջացնում շամբուտներ (Միջինարաքսյան գոգավորություն)։


Հողերը․ Հ-լ-ի տարածքում կան ավելի քան 15 տիպի և մի քանի տասնյակ ենթատիպի հողեր։ Ցածրադիր և նախալեռնային գոտիներում, մինչև 1000_ 1100 մ բարձր-ները, չոր ցամաքային կլիմայի պայմաններում առաջացել են գորշ կիսաանապատային և ոռոգելի մարգագետնային հողեր։ Մինչև 900 մ բարձր-ները, որտեղ ստորերկրյա ջրերը մոտ են մակերևույթին, ձևավորվել են աղուտալկալի հողեր։ Սարավանդներում և միջլեռն․ գոգհովիտներում (1700_1900 մ բարձր-ները) չափավոր տաք կլիմայի պայմաններում ձևավորվել են շագանակագույն հողեր։ 1300_2500 մ բարձր-ների վրա սևահողեր են։ Հ․լ-ի մինչև 1500 մ բարձր-ները՝ չափավոր տաք, անկայուն, խոնավ կլիմայի պայմաններում ձևավորվել են դարչնագույն անտառային հողերը, 1500_2000 մ բարձր-ները՝ չափավոր տաք, խոնավ կլիմայի պայմաններում՝ անտառային գորշ հողերը։ 1800_2400 մ բարձր-ներում տարածված են մարգագետնատափաստանային հողերը, 2000_ 2400 մ-ից բարձր՝ ցուրտ լեռնային կլիմայի, տևական ձյան շերտի պայմաններում ձևավորվել են ճմատորֆային, ճմային և թույլ զարգացած ճմակալված հողերի ենթատիպեր։ Հ․լ-ի բարձրադիր գոտում, 4000 մ-ից բարձր՝ կայուն ձնածածկույթի և սառույցի շրջանում, ֆիզիկ․ հողմահարման պայմաններում առաջացել են կմախքային, ժայռաբեկորներով ու քարացրոններով հողեր։

Բուսականությունը․ Հ․լ․ աչքի է ընկնում բուսատեսակների բազմազանությամբ, որը պայմանավորված է աշխարհագր․ դիրքով, ռելիեֆով ու բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև ֆլորիստ․ տարբեր պրովինցիաների (Կովկասյան, Միջերկրածովյան, Իրան․) սահմաններում գտնվելով։ Հ․լ-ում հաշվվում են ավելի քան 300 տեսակ էնդեմիկ բույսեր (Արարատյան և Ուրարտուի ցորենները, Վավիլովի տարեկանը, Նաիրյան նուշը, Հայկ․ արոսենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, տանձենին ևն), ռելիկտային բույսեր (ունաբին, կենին, խնկենին, գիհին, մրտավարդը, սոսին ևն), հազարավոր բերովի տեսակներ։ Կովկասյան մեզոֆիլ ֆլորան փոխարինվում է Իրան․ պրովինցիային հատուկ չորասեր (անապատային, կիսաանապատային, ֆրիգանոիդ, տափաստանային, նոսրանտառային) բուսականությամբ։ Հ․լ-ի ցածրադիր մասերում փոքր զանգվածներով հանդիպում են աղասեր, գիպսասեր, ավազասեր և ճահճային բուսատեսակներ։ Զգալի տարածք է զբաղեցնում օշինդրային կիսաանապատը (մինչև 1400_1500 մ բարձր-ները)՝ հոտավետ օշինդրի գերակշռությամբ։ Տարածված են նաև վաղամեռ բույսերը։ Հ․լ-ի հվ-ում՝ Իրան․ բարձրավանդակին հարող մասերում, տարածված է լեռնաչորասեր (ֆրիգանային) բուսականությունը։ Հ․լ-ում, մինչև 900_1200 մ, չոր կլիմա ունեցող որոշ շրջաններում՝ մինչև 2000 մ բարձր-ներում տարածված են գիհու չորասեր նոսր անտառները, 2400_2500 մ բարձր-ներում՝ Պոնտական և Տավրոսի լեռների հողմահայաց լանջերին, խոնավ մերձարևադարձային անտառները։ Ենթանտառը հարուստ է վայրի պտղատուներով։ Անտառային գոտու վերին սահմանում հանդիպում են ցրտադիմացկուն ենթալպյան նոսր անտառներ և բարձրախոտեր։ Բարձր լեռնային գոտուն բնորոշ է մարգագետ