Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/220

Այս էջը սրբագրված չէ

ևանի բերդերի գրավմանը, Ատրպատականի մարտերին։ Հայ կամավորներից շատերը պարգևատրվել են շքանշաններով և «Երևանի բերդի գրավման համար» մեդալով։ Սխրագործություններով աչքի են ընկել Ռուստամ Լաչինովը, Գրիգոր Քալանթարյանը, Գևորգ Նազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և ուր․։ Հ․կ․գ․ մասնակցել են նաև 1828_29-ի ռուս-թուրք․ պատերազմին։ Ռուս-պարսկ․ և ռուս-թուրք․ պատերազմների ավարտից հետո հայ կամավորների մի մասը շարունակել է ծառայել ռուս․ բանակում։

Գրկ․ Երիցյան Ա․, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 5, Ե․, 1974։


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ 1914_18, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով առաջացած հայրենասիրական շարժում։ Հայ հաս-քաղ․ շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցար․ կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուս․ բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս․ բանակում հայկ․ զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արմ․ Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի․Ի․Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցար․ կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձ․ Արլ-ում և Արմ․ Հայաստանում, և վստահ՝ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին, 1914-ի սեպտ․ թույլատրեց կազմակերպել հայկ․ կամավոր ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արմ․ Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայ․ ազգ․ կուս-ները, հավատալով ցար․ կառավարության հավաստիացումներին, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։

Ռուս․ կայսրության տարածքում բնակվող 2054 հզ․ հայերից ցար․ բանակ էր զորակոչվել 250 հզ․ զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Այսրկովկասում և հայկ․ գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արմ․ Հայաստանը թուրք․ լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։

Կամավոր․ ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և մթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմ․ խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուս․ կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ հայոց Ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հ․կ․շ-ին նյութ․ զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկ․ կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցար․ կառավարությունը։

Սկզբ․ շրջանում կազմակերպվեց կամավոր․ չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (Ա․Օզանյան, 1-ին ջոկատ), Դրոն (Դ․Կանայան, 2-րդ ջոկատ), Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Ա․Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ, հրամ․ Ա․Ջանփոլադյան, 6-րդ և 7-րդ ջոկատները։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որը հերոսաբար զոհվեց 1915-ի հունվ․, Էրզրումի մոտ։ Նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հզ-ի։

Կամավոր․ առաջին զորաջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբ․։ 1-ին ջոկատը կռվում էր Խոյ-Դիլման-Վան, 2-րդը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդը՝ Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-Էրզրում ուղղություններով։ Հայ կամավորները մարտնչում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավոր․ 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին ջոկատը հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ և ռուս․ զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 հզ-անոց բանակը (տես Դիլմանի ճակատամարտ 1915)։ Այդ հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ թուրքերի ներխուժումն Այսրկովկաս կանխելու գործում։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկ․ սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե։ Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք․ պլանը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը Վարդանի (Ս․Մեհրաբյան) հրամանատարությամբ (տես Արարատյան ջոկատ) գեն․ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկ․ կամավոր․ չորս ջոկատները, գեն․ Տրուխինի զորաբանակի կազմում, համառ մարտեր մղեցին Վանա լճի հվ․ մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը,