Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/230

Այս էջը սրբագրված է

Լ․, Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը, Ե․, 1977։ Գալոյան Գ․, Պատմության քառուղիներում, Ե․, 1983։ Սահակյան Ռ․Գ․, Ցեղասպանության պատմությունից, Ե․, 1990։ Լազյան Գ․, Հայաստան և Հայ դատը, Ե․, 1991։ Հայերի ցեղասպանությունը օսմանյան կայսրությունում․ փաստաթղթերի և նյութերի ժող․ Մ․Գ․Ներսիսյանի խմբ․, Ե․, 1991։ Գեվորգյան Տ․, Անասյան Հ․, «Հայկական հարց»-ը և հայկական կոտորածները, Համապարփակ մատենագիտության փորձ, Կահիրե, 1995։ Հայկական հարց․ հանրագիտարան, Ե․, 1996։ Киракосян А․, Армянский вопрос. 1878–1983 (Библиография литературы на русском яз.․), 1985, Армянский вопрос и геноцид армян в Турции (1913–1919), Сб․, сост. В.Микаелян, Е․, 1995; Ternon I․, La cause Armenienne P․, 1983; Toriguian Sh․, Armenian Question and the International Law, Beirut, 1983; Nassibian A․, Britain and the Armenian Question, 1915–1923, N․ Y․, 1984․


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, տես Արմենպրես։


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, գործել է 1943-69-ին, Երևանում։ Հ․հ․մ․ի-ի հիման վրա ստեղծվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը։


ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, լեռնագրական ձևաբանական միավոր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում։ Հրաբխ․ լ-շղթաների, բարձրադիր լ-զանգվածների, ընդարձակ սարահարթերի ու սարավանդների, ներլեռնային դաշտերի ու գոգավորությունների համալիր է։ Տարած․ մոտ 100 հզ․ կմ2։ Հս-ում եզրավորվում է Արևելապոնտական, Աջարա-Իմերեթյան, արլ-ում՝ Փոքր Կովկասի, հվ-ում՝ Հայկ․ Տավրոսի, արմ-ում՝ Անտիտավրոսի լեռն․ համակարգերով։

Կազմված է վերին պլիոցեն-չորրորդականի լավաներից, հրաբխաբեկորային նյութերից և 500-1500 մ հաստության լավային ծածկոցից, հիմքում՝ տարասեռ ծալքաբեկորավոր լ-զանգվածներից։ Իջվածքներն ու միջլեռնային գոգավորությունները լցված են լճագետային նստվածքներով կամ լավաներով։ Բնորոշ են 3500-4000 մ բարձրության լ-զանգվածները (Արսիանի, Բյուրակնի, Ջավախքի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Պահակածին, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի ևն), բազմածին հրաբխ․ կոները (Մասիս, Արագած, Նեմրութ, Արջո առիճ, Արայի լեռ, Շարայի լեռ, Ծղուկ ևն), ծխացող ֆումարոլային հրաբուխները (Նեմրութ, Թոնդրակ) և խարամային կոները։ Հ․հ․բ․ բաժանվում է հս․ (Աջարա-Իմերեթյան, Կարմիր Փորակ, Բազումի լ-շղթաների միջև), կենտր․ (Սիվրիդաղ-Բազում, Այծպտկունք, Հայկ․ պար լ-շղթաների միջև) և հվ․ (Հայկ․ պար ու Հայկ․ Տավրոս լ-շղթաների միջև) մասերի։ Խոշոր սարահարթերն են Տվարածատափի, Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Արագածոտնի, Ծաղկոտնի, Բասենի, Եղվարդի, Կոտայքի, Բզնունյաց ևն։ Ընդարձակ դաշտերը՝ Էրզրումի, Ալաշկերտի, Խնուսի, Մշո, Երզնկայի, Խարբերդի, Բասենի, Արարատյան, Շարուրի ևն տարածվում են խոշոր գետերի երկայնքով։ Հ․հ․բ-ի կլիման չոր մերձարևադարձային է՝ ցուրտ ձմեռով, չոր ու շոգ ամառով։ Տարեկան տեղումները բարձրադիր վայրերում 500-900 մմ են, ցածրադիր վայրերում՝ 300-500 մմ։ Ջրագր․ ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Կուրը, Արաքսը, Արմ․ Եփրատը, Արլ․ Եփրատը՝ իրենց բազմաթիվ վտակներով, խոշոր լճերը՝ Վանա, Սևանա, Ծովակ, Ծովք, Գայլատու։ Բարձրավանդակի լեռն․ ռելիեֆով է պայմանավորված բարձունքային լանդշաֆտային գոտիականությունը՝ կիսաանապատայինից մինչև լեռն․ տունդրաներ։


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Խ․Աբովյանի անվան, (1948-ից) պետական, հիմնվել է ՀԽՍՀ լուսժողկոմատի 1922-ի որոշմամբ, Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիման վրա (եռամյա դասընթացով)։ 1924-ին միացել է ԵՊՀ-ին (հասարակագիտ․ ֆակ-ի բաժին, 1925-26-ին՝ մանկավարժ․ ֆակ․), 1930-ին դարձել է ինքնուրույն մանկավարժ․ ինստ․ (1931-ին անվանվել է ինդուստրիալ-ագրար․ մանկավարժ․ ինստ․, 1932-33-ին՝ մանկավարժ․ ինստ․), 1933-ին կրկին միացել է ԵՊՀ-ին (մանկավարժ․ ֆակ․)։ 1934-ից քառամյա ուսուցմամբ մանկավարժ․ ինքնուրույն ինստ․ է։ 1936-37 ուս․ տարում բացվել է ադրբ․ բաժին (գործել է մինչև 1941-ը), վերաբացվել 1944-ին և գործել մինչև 1989-ը, 1934-35-ին՝ հեռակա բաժին (գործել է մինչև 1943-ը), 1933-39-ին՝ երեկոյան բաժին։ 1935-41 և 1960-66 ուս․ տարիներին ունեցել է մասնաճյուղ՝ Գյումրիում, 1967-84-ին՝ Գորիսում։

1998-99 ուս․ տարում ուներ 9 ֆակ․ (պատմաաշխարհագր․, բանասիր․, ֆիզմաթ, կենսաքիմ․, մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոց․ մանկավարժության և հոգեբանության, մշակույթի, գեղարվեստ․ դաստիարակության, ինդուստրիալ մանկավարժ․), 47 ամբիոն, մանկավարժ․ հոգեբանության պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (մոտ կես մլն գիրք), ասպիրանտուրա, 3351 ուսանող, 636 դասախոս։ Ինստ-ում տարբեր տարիների դասախոսել են Ա․Տերտերյանը, Դ․Տեր-Սիմոնյանը, Հ․Ազատյանը, Հ․Մանանդյանը, Հ․Աճառյանը, Մ․Աբեղյանը, Գ․Ղափանցյանը, Ա․Ղարիբյանը, Ա․ Շավարշյանը և ուր․։

Ինստ-ը հրատարակել է բազմատպաքանակ թերթ՝ «Մանկավարժ», «Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու», «Գիտական աշխատությունների ժողովածու», «Ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների ժողովածու», «Ուսանողական գիտական աշխատություններ»։

Տնօրեններ են եղել Ա․Շավարշյանը (1922-24), Մ․Սանթրոսյանը (1930-31), Ս․Հայրապետյանը (1931-33), ռեկտորներ՝ Ս․Բուդումյանը (1937-38), Ս․Պետրոսյանը (1938-41), Ա․Մելքոնյանը (1941-44), Վ․Աղզումցյանը (1944-51), Վ․Համազասպյանը (1951-64), Կ․Ուդումյանը (1964-68), Ա․Փարեմուզյանը (1968-70), Մ․Քոչարյանը (1970-75), Հ․Պողոսյանը (1975-79), Լ․Վալեսյանը (1979-87), Է․Ղազարյանը (1987-1988), Ա․Փարեմուզյանը (1988-94), Գ․Բաղդասարյանը (1994-99), Մ․Դավթյանը (1999-ից)։

Գրկ․ Խ․Աբովյանի անվան հայկական պե