Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/247

Այս էջը սրբագրված է

Հ-վ․մ․է․ կազմալուծվել է։

Էսկադրոնի հրամանատարներ են եղել․ 1723-45-ին՝ Ռաֆայել, 1745-54-ին՝ Թաղա Ղուզանենց-Ղուզանյան եղբայրները։

Գրկ․ Хачатрян А.Н., Армянское войско в XVIII веке, Е․, 1968․


ՀԱՅՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հայրախոսություն, II-VIII դարերի եկեղեցու հայրերի աստվածաբանական, փիլիսոփայական և սոցիալ-քաղաքական տեսությունների համախմբություն։

Հ․ անցել է զարգացման ջատագովության (II-III դդ․), ծաղկման ու համապարփակ տեսության վերածման (IV-V դդ․) և դոգմաների կայունացման ու աստվածաբանության լույսի ներքո գիտությունների օրինակարգման (VI-VIII դդ․) շրջաններ։ Հայաստանում ջատագովական առաջին երկերը վերագրվում են Գրիգոր Լուսավորչին, սակայն հայկ․ Հ-յան և ջատագովության հիմնադիր է համարվում Մեսրոպ Մաշտոցը։ IV-V դդ․, երբ քրիստոնեությունը դառնում է տիրապետող կրոն, հանդես են գալիս համապարփակ տեսությունների հեղինակներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին։ Աստվածաբանության մեջ նորպլատոնականության ներմուծման շնորհիվ Հ․ դառնում է կուռ համակարգված ուսմունք։ Այդ շրջանի Հ-յան կարևոր առանձնահատկություններն են սերտ կապը ազատագր․ պայքարի հետ, պարսից մազդեզական կրոնի քննադատությունը և եկեղեցու գաղ․ հիմքերի ամրապնդումը։ VI-VII դդ․ կարևոր տեղ են գրավել միաբնակության և երկաբնակության հետևորդների վեճերը, թարգմ․ գրակ-ը (տես Թարգմանչաց շարժում )։ Հ-յան զարգացմանը նպաստել է նաև Հովհաննես Գ Օձնեցին։

Հ․ Հայաստանում հիմք հանդիսացավ փիլ․ և աստվածաբան․ մտքի ավանդույթների ձևավորման համար, որը մեծ ազդեցություն գործեց ողջ միջնադարյան գրակ-յան ու գիտության վրա։


ՀԱՅՐԱՊԵՏ, Հայրապետ քահանա (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XII դարի վերջի - XIII դարի սկզբի գրիչ և մանրանկարիչ։ Հ-ից հայտնի են Սեբաստիայում գրված երկու Ավետարան։ Առաջինը նկարազարդել է 1200-ին (Մատենադարան, ձեռ․ № 2589)։ Այս ձեռագրում պահպանված ավետարանիչների երկու նկարներից երևում է Հ-ի՝ մարդկային դեմքերը կենդանի վերապատկերելու վարպետությունը։ Երկրորդ Ավետարանը նկարազարդել է 1211-ին (նույն տեղում, ձեռ․ № 987)։ Այս, ինչպես և նախորդ ձեռագրում անզուգական վարպետությամբ կատարված հարյուրավոր զարդագրերը, լուսանցազարդերն ու գլխազարդերը, որոնցում Հ․ օգտագործել է նաև ոսկի, հավաստում են, որ նա հայ գրչության արվեստի նշանավոր զարդանկարիչներից և գեղագիրներից է։


ՀԱՅՐԱՊԵՏ ՈՒՍՏԱ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVII դարի ճարտարապետ։ 1675-ին Որոտան գետի վրա կառուցել է միաթռիչք կամարակապ կամուրջ («Արզումանի կամուրջ», ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս գ․ մոտ)։ Կամարը շարված է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը՝ կոփածո և անտաշ քարերով։ Ձախ կամրջախելի հվ․ պատին ագուցված երեք շարքով վեց նեղ քարերի վրա պահպանվել է շին․ արձանագրությունը։

Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ալբերտ Ալեքսանդրի (25․12․1926, Թավրիզ - 7․2․1998, Երևան), նյարդաֆիզիոլոգ։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1983)։ Ավարտել է ԵԲԻ (1951)։ 1958-98-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ-ում, 1961-64-ին՝ գիտ․ քարտուղար, 1973-98-ին՝ գլխուղեղի ենթակեղևային կառուցվածքների էվոլյուցիայի լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շարժողական վերլուծիչի, ներքին արգելակման նուրբ տեղակայման ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև տեսողական բուրգի առբերիչ ու արտատար գործունեության նեյրոնային մեխանիզմներին։ 1992-ից նշված լաբորատորիայում զբաղվում են մարդկանց միա- և երկլեզվային խոսքային գրգռիչների պայմաններում սովորեցման և հիշողության հոգեֆիզիոլոգ․ հետազոտություններով։ Ուղեղի ուսումնասիրության միջազգ․ կազմակերպության անդամ (1981-ից)։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Արկադի Պետրոսի (4․6․1928, Բաքու - 31․3․1993, Երևան), կինոռեժիսոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1980)։ Ավարտել է ԵԹԻ (1951)։ 1956-ից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում (1975-ից՝ գեղ․ ֆիլմերի բեմադրող-ռեժիսոր), 1976-ից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար, 1988-93-ին, միաժամանակ՝ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության սոց․ ֆոնդի բաժնի վարիչ։ Առաջին կինոնկարը «Կրակ» գեղ․ կարճամետրաժ ֆիլմն է (1963)։ Այլ կինոնկարներից են՝ «Սարոյան եղբայրներ» (Խ․Աբրահամյանի հետ, 1968, ՀՀ պետ․ մրց․ 1970), «Արևիկ» (Ա․ Աղաբաբովի հետ, 1978, հեռուստաֆիլմ, Հեռուստաֆիլմերի միջազգ․ XVI փառատոնի Գրան պրի մրց․, Պրահա, Համամիութ․ կինոփառատոնի հատուկ մրց․ 1980, Բաքու), «Գործուղում» (1981), «Կորիոլան» (կինոնկար-ներկայացում, 1983, Համամիութ․ կինոփառատոնի հատուկ մրց․ 1984, Ալմա Աթա)։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Գրիգոր (Գուրգեն) Միքայելի [18․2․1914, գ․ Մինգրելսկ (ԼՂՀ