Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/248

Այս էջը սրբագրված է

Մարտակերտի շրջանում) - 14․3․1998,

Երևան], խորհրդային բանակի փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս (7․4․1940)։ Ավարտել է կրտսեր հրամանատարական դասընթացներ (1939), Մ․Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1952)։ 1939-40-ին մասնակցել է խորհրդա-ֆինն․ պատերազմին, աչքի ընկել Մաներհայմի գծի ճեղքման ժամանակ հրամանատարության առաջադրանքները կատարելիս, որի համար և արժանացել է Խորհրդ․ Միության հերոսի կոչման։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941-45) առաջին օրերին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Հս․ Կովկասում մղված մարտերին, 1943-ից՝ 409-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիայի կազմում Ուկրաինայի (հատկապես Կիրովոգրադ քաղաքի) ազատագրմանը։ 1960-ից՝ պաշտոնաթող։ Աշխատել է (1975-85) ՀՀ արխիվային վարչությունում որպես քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էդուարդ Մելիքի [ծ․ 3․2․1927, գ․ Խաչմաչ (ԼՂՀ Ասկերանի շրջ․)], հողագետ։ Գյուղատնտ․ գիտ․ դ-ր (1972), պրոֆ․ (1973), ՀԳԳԱ ակադ․ (1994), Էկոլոգիայի միջազգ․ ակադեմիայի (1996) անդամ։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ը (1948)։ 1960-67-ին՝ ՀՀ հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ, 1971-1988-ին՝ Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ի (1994-ից՝ ՀԳԱ) հողագիտության, 1988-1994-ին՝ հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնի վարիչ, 1994-99-ին՝ նույնի պրոֆ․, 1999-ից՝ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հողերի էրոզիայի զարգացման պրոցեսներին, դրա դեմ պայքարի համալիր միջոցառումների համակարգի մշակման, հողերի պահպանման ու արդյունավետ օգտագործման խնդիրներին։

Երկ․ Ագրոնոմիայի հիմունքները, Ե․, 1973 (համահեղինակ)։ Հողի էրոզիան և լեռնային հողագործությունը, Ե․, 1976։ Բնության պահպանության հիմունքները, Ե․, 1983 (համահեղինակ)։ Մելիորատիվ հողագիտություն, Ե․, 1987 (համահեղինակ)։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հայրապետ Սարդարի [1․12․1874, գ․ Տանակերտ (այժմ՝ Նախիջևանի Հանրապետության Օրդուբադի շրջանում) - 7․3․1962, Երևան], մանկագիր, թարգմանիչ։ ՀԽՍՀ վաստ․ ուսուցիչ (1950)։ 1893-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Շուրջ 40 տարի ուսուցչություն է արել Մեղրիում, Մոզդոկում, Երևանում և այլուր։ Հրատարակվել են Հ-ի բանաստեղծությունների, հեքիաթների, պոեմների, առակների բազմաթիվ ժող-ներ՝ «Մեղուների կոմունան» (1931), «Ցողիկն ու Շողիկը» (1941), «Իմ երգերը» (1951), «Բալիկների համար» (1961), «Փիսիկի դասը» (1966) ևն։ Առանձին գրքով լույս է տեսել «Գայլ Վահան» (1943) պատմ․ պոեմը։ Հ․ հայկ․ դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Թարգմանել է ռուս և եվրոպ․ գրողների մի շարք գործեր։ Հ-ի տեքստերով գրվել են մանկ․ երգեր։ Նրա անունով դպրոց կա Երևանում։

Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1-2, Ե․, 1965։ Վերջին փաթիլները, Ե․, 1974։

Գրկ․ Հայրապետ Հայրապետյան (1874-1962)։ Մատենագիտություն, Ե․, 1974։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Միքայել Խաչատուրի (21․3․1926, Երևան - 17․10․1998, Երևան), բժիշկ, վիրաբույժ-ուռուցքաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1970), պրոֆ․ (1975)։ Ավարտել է ԵԲԻ (1954)։ 1956-93-ին աշխատել է Բ․ Ֆանարջյանի անվ․ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստ-ում, 1969-74-ին՝ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1974-ից՝ ԵԲԻ-ում իր նախաձեռնությամբ կազմակերպված ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆ․։ 1993-98-ին, միաժամանակ՝ Ա․ Միքայելյանի անվ․ վիրաբուժության ինստ-ի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ։ Աշխատանքները վերաբերում են ուռուցքների ախտորոշման և բուժման հարցերին։ ՀՀ-ում առաջինն է կիրառել ուռուցքները պունկցիայով կենսազննելու առանձին մեթոդներ, մշակել լիմֆոգրանուլեմատոզի արմատական վիրահատման եղանակներ։ Ամբիոնին կից ստեղծել է (Ա․ Հայրապետյանի հետ միասին) ցրտաբուժության կաբինետ։ Եղել է ՀՀ առողջ․նախ-յան ուռուցքաբանության, ռենտգենաբանության և ճառագայթաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահ (1978-92)։

Երկ․ Կլինիկական ուռուցքաբանություն, 2 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1986։ Կրծքագեղձի հիվանդություններ, Ե․, 1992 (համահեղինակ)։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Յուրի Սուրենի (ծ․ 22․10․ 1933, Երևան), դաշնակահար, մանկավարժ։ ՀՀ ժող․ արտիստ (1976)։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1956), ասպիրանտուրան (1960, դասատու՝ Յա․ Ֆլիեր)։ 1956-88-ին՝ Մոսկոնցերտի, 1988-1991-ին՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1960-94-ին, միաժամանակ՝ Երևանի (պրոֆ․ 1978-ից), 1994-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների դասախոս։ Երիտասարդության և ուսանողների համաշխ․ 5-րդ փառատոնի (1955, Վարշավա), Ֆ․ Լիստի (1956, Բուդապեշտ) և Ելիզավետա թագուհու անվ․ (1960, Բրյու