Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/249

Այս էջը սրբագրված է

սել) միջազգ․ մրցույթների դափնեկիր։ Կատարողացանկը ընդգրկում է հայ, ռուս, արևմտաեվրոպ․ դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նրա մեկնաբանմանը բնորոշ են մտքի պարզությունը, կատարման ավարտվածությունը։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև՝ Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Իրանում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում ևն։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Սոս Դերենիկի [ծ․ 12․9․1959, գ․ Մուշավան (այժմ՝ Երևան ք․ շրջագծում)], մականորդ։ Սպորտի վաստ․ վարպետ (1984)։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ-ը (1991)։ 1977-78-ին հանդես է եկել ՖԻՄԱ-ի, 1978-80-ին՝ բարձրագույն խմբի Սվերդլովսկի բանակի մարզակումբի, 1981-1987-ին՝ Ալմա Աթայի «Դինամոյի», 1988-ից՝ Հրազդանի «Հրազդան» թիմերի կազմում։ 1978-ին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգ․ հավաքականի կազմում։ ԽՍՀՄ ութակի չեմպիոն և հնգակի գավաթակիր է, Եվրոպայի չեմպիոնների կրկնակի գավաթակիր։ 1980-ին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վազգեն Գրիգորի [3(20)․11․1909, Գորիս - 22․5․1991, Երեվան], վիրուսաբան։ Անասնաբուժ․ գիտ․ դ-ր (1954), պրոֆ․ (1960)։ ՀՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1932)։ 1936-41 և 1946-55-ին՝ անասնաբուժության ԳՀԻ տնօրենի տեղակալ, 1955-56-ին՝ տնօրեն, 1971-75-ին՝ դաբաղի համամիութ․ ԳՀԻ Անդրկովկասի մասնաճյուղի տնօրեն, 1975-80-ին՝ ՀՀ անասնաբուծության, կերարտադրության և անասնաբուժության (այժմ՝ անասնաբուծության տոհմային գործի ԳԱՄ), 1980-1986-ին՝ ՀՀ անասնաբուժության ԳՀԻ-ների վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, 1986-91-ին՝ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ կենդանիների համաճարակագիտության, վիրուսային հիվանդությունների ախտորոշման, դրանց կանխարգելման միջոցառումների մշակման և այլ խնդիրների։ Հ-ի առաջարկած վակցինաները խոզերի և թռչունների ժանտախտի, պաստերելիոզի ու Աուեսկի հիվանդությունների դեմ ներդրվել են անասնապահ․ տնտեսություններում։

Երկ․ Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունները, Ե․, 1980։ Ընդհանուր վիրուսաբանության հիմունքները, Ե․, 1987։ Чума свиней и ее специфическая профилактика, 2 изд․, доп․, Е․, 1959․


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վաղարշակ Կարապետի [5․5․1921, գ․ Ղարաբուլաղ (այժմ՝ գ․ Ակնաղբյուր, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - 19․11․1994, գ․ Ակնաղբյուր], սակրավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (17․8․1944, 21․3․1945, 15․5․1945)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմին մասնակցել է 1942-ի օգոստոսից։ Պրուտի (ԽՍՀՄ և Ռումինիայի միջև) գետանցման և մի շարք բնակավայրերի ազատագրման (1944) ժամանակ ցուցաբերած քաջության համար Հ․ պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի, Վիսլա գետով հետախույզների անցումն ապահովելու և մարտերում ցուցաբերած արիության համար (1945)՝ Փառքի երկրորդ աստիճանի, 1945-ի ապրիլ-մայիսին Օդեր գետի վրա թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Շպրե գետով հետախույզների անցումը կազմակերպելու համար՝ Փառքի առաջին աստիճանի շքանշաններով։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վլադիմիր Ասատուրի [ծ․ 25․6․1942, գ․ Շիշկերտ (Սյունիքի մարզում)], ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-մայոր (28․5․1994)։ Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամ․ ուսումնարանը (1964), Լենինգրադի Մ․Կալինինի անվ․ հրետանային ակադեմիան (1972)։ 1972-74-ին՝ 51-րդ հրետանային դիվիզիայում դիվիզիոնի հրամանատար, 1974-82-ին՝ հեռավորարևելյան ռազմ․ օկրուգի հրետանային գնդի դիվիզիոնի հրամանատար, ապա՝ գնդի հրամանատար, 15-րդ բանակի կորպուսի շտաբի պետ։ 1982-86-ին՝ Հս-Կովկասյան ռազմ․ օկրուգում բանակային կորպուսի շտաբի պետ։ 1986-90-ին՝ ԽՍՀՄ զորքերի կենտր․ խմբավորման բանակային կորպուսի շտաբի պետ, 1990-92-ին՝ Սիբիրի ռազմ․ օկրուգում բանակային կորպուսի հրթիռահրետանային զորքերի պետ, 1992-ին՝ ՀՀ զին․ ուժերի հրետանու վարչության պետ։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վլադիմիր Կարապետի (ծ․ 27․9․1927, ք․ Ջուլֆա), տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ-ր (1983), պրոֆ․ (1986)։ ՀՀ բարձրագույն դպրոցի վաստ․ գործիչ (1985)։ Ավարտել է ԵՊՀ միջազգ․ հարաբերությունների ֆակ-ը (1950)։ 1955-ից աշխատում է Երևանի Բրյուսովի անվ․ օտար լեզուների ինստ-ում, 1971-97-ին՝ քաղաքատնտեսության, 1997-ից՝ հասարակագիտ․ ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1974-78-ին և 1982-84-ին՝ պրոռեկտոր ուս․ աշխատանքների գծով։