Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/256

Այս էջը սրբագրված է

ղիազարյանը, Հ․Սարգսյանը, Ս․Թարխանյանը (Կուռո)։ Հետագայում կազմը համալրվել է։ Լույս է ընծայել «Ազատ Հայաստան» թերթը [խմբ․ Ա․ Չիլինկարյան (Ռ․Դարբինյան)]։ Հ․փ․կ-ի իշխանությունը տարածվել է Էջմիածնի, Աշտարակի, Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ), Ախտայի (այժմ՝ Հրազդան), Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և մայրաքաղաք Երևանի վրա, որտեղ խորհրդ․ իշխանությունը տապալվել էր։ Տեղերում իշխանությունն իրականացրել են գավառային փրկության կոմիտեները։ Երկրում տիրող տնտ․ ճգնաժամը հաղթահարելու և բանակի համար պարեն հայթայթելու նպատակով փետր․ 24-ին ստեղծել է միջկուսակցական խորհուրդ։ Հայաստանի անկախությունը պաշտպանելու նպատակով՝ Հ․փ․կ․ (որպես Հայաստանի օրինական իշխանություն) դիմել է բոլոր երկրների կառավարություններին օգնության խնդրանքով։ Օգնություն չստանալով և անընդհատ ենթարկվելով Ռուսաստանի կարմիր բանակի հարձակումներին (Նախիջևանի և Սևանի կողմից)՝ Հ․փ․կ․ մարտի 15-ին և 18-ին օգնության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն մնացել է անպատասխան։

1921-ի փետր․ Մոսկվայում վերսկսվել են ռուս-թուրք․ բանակցությունները, որտեղ քննարկվելու էին նաև Անդրկովկասին և Հայաստանին վերաբերող հարցեր։ Հ․փ․կ․ ռուս-թուրք․ կոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է, որ Մոսկվայում գտնվող Խորհրդ․ Հայաստանի պատվիրակությունը չի կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ իշխանությունը պատկանում է Հ․փ․կ-ին։ Այս հայտարարությունը ձեռնտու էր Թուրքիային, և նրա պատվիրակները հայտարարել են, որ չեն բանակցի Խորհրդ․ Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Հ․փ․կ-ի վիճակը դարձել է անհուսալի։ 1921-ի ապրիլի 2-ին հարձակման անցած կարմիր բանակի զորամասերը գրավել են Երևանը։ Հ․փ․կ-ի զորամասերը մարտերով նահանջել են Դարալագյազ (Եղեգնաձոր), այնտեղից՝ Զանգեզուր։ Փետրվարյան ապստամբությունը պարտություն կրեց։ 1921-ի մայիսին Լեռնահայաստանի Հանրապետությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետություն (կառավարության մեջ մտել են նաև Հ․փ․կ-ի անդամներից), նախագահ՝ Ս․Վրացյան։ 1921-ի հուլիսին կարմիր բանակը մտել է Զանգեզուր, ուր նույնպես հաստատել է խորհրդ․ իշխանություն։ Հ․փ․կ-ի անդամները՝ շուրջ 10 հզ․ բնակչության հետ, անցել են Պարսկաստան, այնտեղից՝ տարբեր երկրներ։

Գրկ․ Վրացյան Ս․, Կյանքի ուղիներով, հ․ 6, Բեյրութ, 1967։


ՀԱՅՐԻԿՅԱՆ Պարույր Արշավիրի (ծ․ 5․7․1949, Նուբարաշեն, այժմ՝ Երևանի շրջագծում), քաղաքական գործիչ։ 1968-ից ղեկավարել է ազգային միացյալ կուսակցությունը։ 1969-ից 4 անգամ դատապարտվել է և խորհրդ․ բանտերում ու ճամբարներում անցկացրել շուրջ 18 տարի։ 1987-ին համախոհների հետ հիմնադրել է Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) և մինչև 1999-ը եղել նրա նախագահը։ 1988-ին վտարվել է ԽՍՀՄ-ից։ Վտարանդիության մեջ ճանաչվել է ԽՍՀՄ ազգ-ժողովրդավար․ շարժումների առաջնորդ, ընտրվել «Ժողովրդավարություն և անկախություն» միջազգ․ կազմակերպության նախագահ։

Հայրենիք է վերադարձել 1990-ին։ 1992-ին նախաձեռնել է Քաշաթաղի (Լաչին) տարածքի վերաբնակեցումը, ՀՀ ԳԽ որոշմամբ նշանակվել Գորիսի և հարակից շրջանների պարետ։ Նախաձեռնել է Սյունիքի աշխարհազորի ստեղծումը։

1998-99-ին գլխավորել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադր․ փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ 1998-ից՝ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-99) պատգմ․։

Երկ․ Անկախության ճանապարհի երեք վավերագրեր, Ե․, 1997։ Սեպտեմբեր, 1996 թվական, Երևան, Ե․, 1997։

Գրկ․ Մկրտչյան Ս․, Կյանքի ճանապարհ, Ե․, 1995։ Հայֆեց Մ․, Ռազմագետի քարտուղարը, Ե․, 1999 (ռուս․, 1997)։ Григорян В., Айрикян – каким я его вижу, Е․, 1998․


ՀԱՅՐԻՅԱՆ Արսեն Պետրոսի (ծ․ 1․6․1929, Բաքու), բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1968), Ռուսաստանի ԲԳԱ թղթ․ անդամ (1988)։ Ավարտել է Բաքվի բժշկ․ ինստ-ը (1953)։ 1954-ից՝