Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/257

Այս էջը սրբագրված է

Արմաշի (ՀՀ Արարատի մարզում) տեղամասային հիվանդանոցի գլխ․ բժիշկ, 1980-ից, միաժամանակ՝ գյուղի սոցհիգիենային պրոբլեմների լաբորատորիայի վարիչ։ 1959-ին Հ-ի նախաձեռնությամբ Արմաշում կազմակերպվել է ՀՀ գյուղական վայրերում միակ սանիտարական կուլտուրայի թանգարանը և առողջապահության գյուղական կենտրոնը։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ գյուղական առողջապահության զարգացմանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սոց․ պրոբլեմներին և գյուղական առողջապահության բժշկաէկոլոգ․ հարցերին։ Ն․Ա․ Սեմաշկոյի անվ․ մրց․ (1970), ԽՍՀՄ պետ․ մրց․ (1985)։

Երկ․ Հարցազրույց 3060 ընտանիքի հետ, Ե․, 1977։ Атлас сельского здравоохранения Армении 1920–1965, Е․, 1967; Атлас перспективного развития сельского здравоохранения Армянской ССР, Е․, 1970; О социально–экологической очаговости болезней человека, Е․, 1985․ Армянские ученые-медики, Е․, 1998․


ՀԱՅՐՅԱՆ Արմեն Թևանի [25․9․1910, գ․ Տող (ԼՂՀ Հադրութի շրջանում) - 13․2․1960, Տաշքենդ], խորհրդային բանակի ավիացիայի մայոր, Խորհրդային Միության հերոս (13․4․1944)։ Սովորել է Էնգելս ք․ օդաչուական դպրոցում։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մարտնչել է Հվ-արմ․, Բրյանսկի, Ստալինգրադյան, Հվ․, 1-ին, 2-րդ, 3-րդ մերձբալթյան, Լենինգրադյան ռազմաճակատներում։ Եղել է էսկադրիլիայի հրամանատար, 1944-45-ին՝ ավիագնդի հրամանատարի օգնական։ Հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման համար։


ՀԱՅՐՅԱՆ Գևորգ Արմենակի [18․9․1913, գ․ Ծավ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 8․11․1999, Երևան], գրող, գրականագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1969), պրոֆ․ (1969)։ Ավարտել է Համամիութենական ժուռնալիստիկայի ինստ-ը (1938) և Մոսկվայի կուս․ բարձրագույն դպրոցը (1949)։ 1949-54-ին՝ «Պրավդայի» սեփ․ թղթակիցը Հայաստանում, 1954-61-ին՝ ՀԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1961-66-ին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջն․ մասնագիտ․ կրթության նախարար, 1967-79-ին՝ ՀԽՍՀ Պետկինոյի նախագահ, 1979-81-ին՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրեն, 1981-99-ին՝ առաջատար գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվ․ գրակ-յան ինստ-ում։ Հեղինակ է բանաստեղծությունների՝ «Վերելքի երգեր» (1932), վեպերի՝ «Մեր տան ճանապարհին» (1978), «Ձիթենու ճյուղը» (1981), «Արծվաքար» (1987), պատմվածքների ու վիպակների՝ «Կամուրջներ չհանդուրժող Արաքսը» (1983, ժող․), «Ամպը վերից է գալիս» (1998), գրականագիտ․ ուսումնասիրությունների։ Հ-ի սցենարներով նկարահանվել են վավերագր․ («Ասք մեծ ճշմարտության մասին», 1968, «Սիլվա Կապուտիկյան», 1978) և գեղ․ («Հեղկոմի նախագահը», 1977) ֆիլմեր։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգմ․ (1954-74)։


ՀԱՅՐՈՒՄՅԱՆ Արտաշես Կարապետի [3(16)․2․1905, ք․ Եսենտուկի - 17․4․1988, Երևան], տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ-ր (1972), պրոֆ․ (1972)։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխ․ ինստ-ի գյուղատնտ․ ֆակ-ը (1930)։ 1939-41 և 1946-49-ին աշխատել է Հայկ․ անասնապահության ԳՀԻ-ում, 1958-66-ին՝ Հայկ․ գյուղատնտ․ էկոնոմիկայի և կազմակերպման ԳՀԻ տնօրեն, 1966-83-ին՝ ՀՀ պետպլանի էկոնոմիկայի և պլանավորման ԳՀԻ բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության էկոնոմիկայի կազմակերպման, տեղաբաշխման, մերձքաղաքային տնտեսությունների ստեղծման և այլ խնդիրների։

Երկ․ Հայաստանի գյուղատնտեսության տեղաբաշխումը և մասնագիտացումը, Ե․, 1974։ Агропромышленный комплекс и проблема обеспечения населения продовольствием, Е․, 1988․


ՀԱՅՐՈՒՆԻ Արսեն Տիգրանի (ծ․ 5․9․1927, Եվպատորիա), հանքային գործի բնագավառի գիտնական։ Տեխ․ գիտ․ դ-ր (1972), պրոֆ․ (1977)։ Ավարտել է Մոսկվայի հանքային գործի ինստ-ը (1952)։ 1975-77-ին՝ ՌԴ ԳԱ Երկրի ֆիզիկայի, 1977-81-ին՝ ՌԴ ԳԱ ընդերքի կոմպլեքսային յուրացման ինստ-ի գազի անակընկալ արտանետման և ածխի լաբորատորիաների վարիչ, 1981-92-ին՝ տնօրենի գիտ․ աշխատանքների գծով տեղակալ, 1992-ից՝ առաջատար գիտաշխատող։ Աշխատանքները վերաբերում են ածխի հորանների գազազերծմանը, հանքարանային օդաբանությանը։ Մշակել է գազի առհոսքի արհեստ․ նվազեցման մեթոդներ և գազադինամիկ վտանգավոր երեվույթների կանխման արդյունավետ եղանակներ։ Սկոչինսկու անվ․ մրց․ (1978)։

Երկ․ Технико-экономическая оценка дегазации шахт, М․, 1979; Прогнозирование и предотвращение газодинамических явлений в угольных шахтах, М․, 1987․


«ՀԱՅՈՒԹՅՈՒՆ», Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի պարբերաթերթ։ Լույս է տեսնում 1992-ից, Երևանում, ամիսը երկու անգամ։ Խմբագիր՝ Ա․Այվազյան։ Նպատակն է օժանդակել համայն հայությանը համախմբվելու և սատարելու նոր ստեղծվող հայոց պետականությանը։ Տպագրում է հանրապետության մշակութ․ կյանքին, գրակ-յանն ու արվեստին վերաբերող հոդվածներ։ Բաժանորդներ ունի Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում և այլուր։


ՀԱՅՈՒՀՅԱՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հայ կանանց և օրիորդների ընկերություն։ Հիմնվել է 1882-ի մարտին, Թիֆլիսում։

Ընկերությունն ուներ մշտական գործող վարչություն, իսկական, մշտական և պատվավոր անդամներ (1882-1907-ին՝ 3844 իսկական, 80 մշտական և 3 պատվավոր անդամ)։ Գործունեությունը ծավալել է միայն Թիֆլիսում, թեև նրա կազմում իսկական անդամներ կային նաև Երևանից, Մոսկվայից, Թավրիզից, Աստրախանից, Բաթումից,