Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/259

Այս էջը սրբագրված է

վորվեցին․ 1958-ին կազմակերպվել է Հայաստանի պարի համույթը, 1962-ին՝ Հայաստանի կամերային նվագախումբը (մինչ այդ գործել են կամերային փոքր համույթներ՝ պետ․ դաշնամուրային եռյակը, երիտասարդական լարային քառյակը ևն)։ 1960-70-ական թթ․ Հ-ին կից ստեղծվել են ժող․ և էստրադային երաժշտության երիտասարդ․ մի շարք համույթներ։ Սկսած 1950-ական թթ․ համերգային մեծ դահլիճում (հիմն․ 1953, 1979-ից՝ Ա․ Խաչատրյանի անվ․) նոր սերնդի գեղագիտ․ դաստիարակության նպատակով կազմակերպվել են համերգ-դասախոսություններ։ 1964-ից գործել է «Դպրոցականի ֆիլհարմոնիան»։ 1950-ական թթ-ից ընդարձակվել են փոխադարձ կապերն արտասահմ․ երկրների ֆիլհարմոնիկ կազմակերպությունների հետ։ Տարբեր տարիներին Հայաստանի երգի-պարի համույթը, սիմֆոնիկ նվագախումբը, էստրադային նվագախմբերը և կամերային համույթը, մի շարք մենակատարներ ելույթներ են ունեցել արտասահմ․ երկրներում (Մերձ․ և Միջ․ Արլ-ի երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա ևն)։ Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել դիրիժոր Կ․ Ցեկկին (Իտալիա), դաշնակահարներ Վ․ Կլայբեռնը (ԱՄՆ), Ա․ Ֆիշերը (Ֆրանսիա), երգեհոնահար Պ․ Ժամկոչյանը, ջութակահար Ի․ Ստեռնը (ԱՄՆ), երգչուհիներ Մ․ Ռոբենը (Ֆրանսիա), Լ․ Ամարան, Լ․ Չուգասզյանը (ԱՄՆ), երգիչներ Ժ․ Բրելը, Շ․ Ազնավուրը (Ֆրանսիա), ջութակահար Լ․ Չիլինկիրյանը (Անգլիա) և ուր․, երաժշտ․ կոլեկտիվներից՝ Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Միչիգանի համալսարանի փողային նվագախումբը, «Լիդիան» լարային քառյակը (ԱՄՆ) ևն։ 1977-ին վերստեղծվել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբը։

Հ-ի աշխատանքների կազմակերպման գործում մեծ ներդրում ունեն Գ․ Դոմբաևը, Գ․ Ասատրյանը, Ն․ Մակեդոնսկին, Լ․ Մովսիսյանը, կոմպոզիտորներ Ա․ Հարությունյանը, Է․ Հովհաննիսյանը, դիրիժորներ Ա․ Տեր-Հովհաննիսյանը, Մ․ Մալունցյանը, Ա․ Այվազյանը, Կ․ Օրբելյանը, Զ․ Սահակյանցը, Օ․ Դուրյանը, Լ․ Ճգնավորյանը, մենակատար երաժիշտներ Ժ․ Տեր-Մերգերյանը, Զ․ Պետրոսյանը, Մ․ Աբրահամյանը, Յու․ Հայրապետյանը, Ա․ Ցիցիկյանը, Գ․ Ադամյանը, երգիչներ Պ․ Լիսիցյանը, Զ․ Դոլուխանյանը, Լ․ Զաքարյանը, ասմունքողներ Ս․ Քոչարյանը, Թ․ Դեմուրյանը և ուր․։ Հ-ի մեծ դահլիճում երգեհոնի տեղադրումից (1971) հետո ավանդական են դարձել Վ․ Ստամբոլցյանի և հրավիրվող այլ երգեհոնահարների համերգները։ Հ․ կարևոր տեղ է հատկացնում նաև հանրապետության քաղաքների և շըրջանների երաժշտահամերգային կյանքի կազմակերպմանը․ իրականացվել են երաժշտահաս․ խոշոր միջոցառումներ՝ փառատոներ («Անդրկովկասի երաժշտական գարուն», 1957, «Կամերային երաժշտություն», 1970-ից, «Երևանյան աշուն», 1976, «Սովետական կամերային և սիմֆոնիկ երաժշտություն», 1977, «Ոսկի աշուն», 1959-94, 1999, «Էրեբունի-Երևան», 1982-86, 1999, «Համահայկական խաղեր», 1999, ևն), աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների երաժշտության տասնօրյակներ, ստուգատեսներ, մրցույթներ ևն։ 1960-70-ական թթ․ Հայաստանի պետական երգչախումբը և էստրադային նվագախումբն անցել են ՀՀ մշակույթի նախարարության տնօրինությանը։ 1960-ական թթ-ից Հ-ում կազմակերպվել են մի շարք ստեղծագործ․ նոր կոլեկտիվներ՝ Հայաստանի փողային նվագախումբը, Երևանի կամերային նվագախումբը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը, Երևանի լարային քառյակը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Տկզար» հայկական ժող․ փողային գործիքների նվագախումբը, «Բարեկամություն» պարարվեստի համույթը։ Հ․ իր միջոցառումներն անց է կացրել նաև կամերային երաժշտության տան (1977-ից) և մարզահամերգային համալիրի (1984-ից) համերգային դահլիճներում։

1991-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հ․ լուծարվել է։ Նրա կազմին պատկանող բոլոր կոլեկտիվները դարձել են ինքնավար (սեփական տնտհաշվարկով) պետ․ մարմիններ՝ ՀՀ մշակույթի նախարարությանը կից։ 1993-94-ին ստեղծվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ պետ․ գործակալությունը, որպես հյուրախաղեր կազմակերպող օղակ, ավելի ուշ՝ 1994-ին կազմակերպվել է Հայաստանի երգի պետական թատրոնը (մասամբ՝ Հայաստանի էստրադային նվագախմբի հիման վրա)։ Հ-ի գրեթե բոլոր կոլեկտիվները պահպանելով (բացառությամբ Հայաստանի էստրադային նվագախմբի և «Դպրոցականի ֆիլհարմոնիայի»)՝ համերգների և ընթացիկ փորձերի համար ամրակցվել են Երևանի տարբեր համերգային-բեմական կենտրոնների, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Բարեկամություն» պարարվեստի համույթը (Հայաստանի պարարվեստի համույթ)՝ Ա․ Խաչատրյանի անվ․ մեծ դահլիճին, Հայաստանի պետական երգչախումբը, Հայաստանի կամերային նվագախումբը, Հայկական ժողովրդական երգի-պարի համույթը, Կոմիտասի անվան քառյակը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը՝ փոքր դահլիճին, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, Երևանի կամերային նվագախումբը և Հ-ի մենակատարները՝ Կամերային երաժշտության տանը, Հայաստանի պարի համույթը՝ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնին, Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Հայաստանի կոմպոզիտորների տանը։


ՀԱՅՖԻԼՄ Հ․Բեկնազարյանի անվան, Հայաստանի առաջին կինոստուդիան։ Ստեղծվել է 1923-ին, Երևա