Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/267

Այս էջը սրբագրված է

սկսվել էին փոքր ԷՀՄ-ների մշակման աշխատանքները։ 1964-ին ավարտվել են «Նաիրի-1» (գլխ․ կոնստրուկտ․ Հ․Հովսեփյան), իսկ 1966-ին՝ «Նաիրի-2» (գլխ․ կոնստրուկտ․ Հ․ Հովսեփյան) փոքր ԷՀՄ-ների ստեղծման աշխատանքները։ 1970-ին ստեղծվել է «Նաիրի-3» (գլխ․ կոնստրուկտ․ Հ․Հովսեփյան) մեքենան՝ ինտեգրալ միկրոսխեմաներով կառուցված երրորդ սերնդի համապիտանի ԷՀՄ (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1971, ՀամԼԿԵՄ մրց․ 1972)։ 1975-ին ստեղծվել է «Նաիրի-4» (գլխ․ կոնստրուկտ․ Հ․Հովսեփյան) համապիտանի ԷՀՄ, որի հիման վրա 1978-1979-ին մշակվել է ռադիոինժեներների և մեխանիկ-կոնստրուկտորների ավտոմատացված աշխատատեղերի «Նաիրի-4ԱԱ» հաշվող․ համակարգը (գլխ․ կոնստրուկտ․ Է․ Ջանջուլյան)։ 1978-85-ին մշակվել և արտադրության մեջ ներդրվել են «Նաիրի» անվանաշարի մի շարք կատարելագործված ԷՀՄ-ներ և համալիրներ (գլխ․ կոնստրուկտորներ՝ Հ․Սարգսյան և Վ․ Կարապետյան)։ Ուշագրավ են մեծ արագագործությամբ, ինֆորմացիայի մեծ տարողությամբ և գլանաձև մագնիս․ թաղանթներով հիշող սարքի մշակման աշխատանքները (ՀՀ պետ․ մրց․ 1974)։ 1968-ից ՄՄԳՀԻ-ն ներգրավվել է ԽՍՀՄ և ՏՓԽ անդամ երկրների գիտ․ կենտրոնների մասնակցությամբ ԷՀՄ-ների «Ռյադ» միասնական շարքի ստեղծման աշխատանքներում։ Այդ մակնիշի ամենահայտնի մեքենաներից են ինստ-ում ստեղծված ԵՍ-1030 (1971, գլխ․ կոնստրուկտորներ՝ Մ․Սեմերջյան, Ա․Քուչուկյան, ՀՀ պետ․ մրց․ 1976), ԵՍ-1045 (1978, գլխ․ կոնստրուկտ․ Ա․ Քուչուկյան), ԵՍ-1046 (1984, գլխ․ կոնստրուկտ․ Ա․ Քուչուկյան, ՀՀ պետ․ մրց․ 1988) միջին արագագործությամբ ԷՀՄ-ները։ Մեծ աշխատանքներ են կատարվել էլեկտրասնման սարքերի մշակման, ԵՍ համակարգի ԷՀՄ-ների և դրանց հիման վրա համալիրների մշակման և ներդրման ուղղությամբ (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1983)։ ԵՍ-1045 և ԵՍ-1046 ԷՀՄ-ի հիման վրա մշակվել են ՎԿ-2Մ-45 (1981) և ՎԿ-2Պ-36 (1984) համալիրները (գլխ․ կոնստրուկտ․ Ա․ Քուչուկյան), որոնք նախատեսված են բարձր արագագործություն և հուսալիություն պահանջող խնդիրների լուծման համար։ Հ․տ-ի բնագավառի մեծ նվաճում էր «Ռյադ-1» և «Ռյադ-2» ԷՀՄ-ների (գլխ․ կոնստրուկտ․ Ա․Քուչուկյան) մի շարք մոդելների և հաշվող․ համալիրների մշակումը և ներդրումը (լենինյան մրց․ 1983)։ «Ռյադ» անվանաշարի ԷՀՄ-ների ստեղծման ծրագրի սահմաններում մշակվել են նաև գերբարձր արագագործության ԵՍ-2345 (1979, գլխ․ կոնստրուկտ․ Ա․ Քուչուկյան), ԵՍ-2790 (1986, գլխ․ կոնստրուկտ․ Լ․Գասպարյան, գիտ․ ղեկավար՝ Մ․ Սեմերջյան) հատուկ մատրիցային պրոցեսորներ, որոնց համատեղ օգտագործումը ԷՀՄ-ների հետ հնարավորություն է տալիս վերջիններիս արագագործությունը որոշ խնդիրների համար հասցնել վայրկյանում ավելի քան 100 մլն համարժեք գործողության։ Աշխատանքներ են կատարվել մասնագիտացված հաշվող․ համալիրների մշակման ուղղությամբ (ՀՀ պետ․ մրց․ 1976)։ Վերջիններիս հիման վրա ստեղծվել են կառավարման ավտոմատացված համակարգեր (լենինյան և ԽՍՀՄ պետ․ մրց-ներ 1980)։ Մեծ նվաճում էր նաև փոքր և միջին ԷՀՄ-ների հիման վրա ավտոմատացման միջոցների համալիրների մշակումը (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1987)։ Հ․տ-ին վերաբերող զգալի աշխատանքներ են կատարվել նաև ՀՊՃՀ-ում։ Մշակվել են գունավոր գրաֆիկական ցուցասարքեր, ընդունելության քննությունների համակարգ՝ ԷՀՄ-ների հիման վրա, մեծ ինտեգրալ հիբրիդային սխեմաներ, տեխնոլոգ․ պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր ևն։ Էներգետիկայի հայկ․ ԳՀԻ-ում մշակվել է էներգահամակարգի հաստատված և անցումային ռեժիմների հաշվարկման ու հետազոտման ԷՀԱՄ-2Մ հատուկ մաթ․ մեքենան։ Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ԳՀԻ-ում մշակվել է էլեկտրամեքենաների ավտոմատ նախագծման համակարգ։ Սկսած 1960-ական թթ-ից ՄՄԳՀԻ-ում, ՀՀ այլ հիմնարկություններում ԷՀՄ-ների ստեղծման աշխատանքներին զուգընթաց կատարվել են մաթ․ լեզվաբանության, երկրորդային էլեկտրասնման համապիտանի աղբյուրների, բարակ մագնիս․ թաղանթների մշակման, պատկերների ավտոմատ ճանաչման բնագավառների արժեքավոր հետազոտություններ։ ՀՀ-ում Հ․տ-ի հիմնադրման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Ս․Մերգելյանը, Ա․Իոսիֆյանը, Ռ․Ալեքսանդրյանը, Ա․Շահինյանը, Ֆ․ Սարգսյանը, Բ․ Մելիք-Շահնազարովը և ուր․։

Գրկ․ Մկրտչյան Ս․Հ․, Միկրոսխեմատեխնիկա և նեյրոսխեմատեխնիկա, Ե․, 1999։ Григорян А.А․, Запоминающие устройства на цилиндрических магнитных пленках, М․, 1975; Мкртчян С.О․, Проектирование логических устройств ЭВМ на нейтронных элементах, М․, 1977; Геолецян А.Г., ЭВМ "Наири-3". Программирование и микро-программирование, М., 1979; Мкртчян Ж.А., Электропитание электронно-вычислительных машин, М․, 1980; Кучукян А.Т. и др., Электронная вычислительная машина ЕС-1046, М․, 1987; Каган Б.М., Мкртумян И.Б., Основы эксплуатации ЭВМ, 2-е изд., перераб. и доп., М., 1988․

ՀԱՇՏՅԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգում։ Հս-արմ-ից սահմանակից էր Խորձյան, արլ-ից՝ Տարոն, արմ-ից՝ Պաղնատուն և Բալահովիտ գավառներին, հվ-ից ձգվում էր մինչև Հայկ․ Տավրոս լ-շղթան և Կղեսուրի լեռնանցքը։ Ընդգրկում էր Արմ․ Տիգրիսի հս-արլ․ ակունքների շրջանը, ինչպես նաև Արածանիի միջին հոսանքի ու նրա Գինեկ վտակի հովիտները։ Վաղ միջնադարում Հ-ի բնակավայրերից հիշատակվում են Հանդիսյանքը, Ոլորը (այժմ՝ Օլոր), Շտյան կամ Ողինը (այժմ՝