Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/27

Այս էջը սրբագրված չէ

Haghartzin, Milano, 1984 (Documenti di architettura Armena, դ 13)․


ՀԱՂԱՐՋԵՆԻ (Ribes), կոկռոշազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 150, ՀՀ-ում՝ 6 տեսակ, որից 5-ը վայրի վիճակում աճում են Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերում, Գյումրիի շրջակայքում։ Հ․ մշակում են ՀՀ բոլոր շրջաններում (հիմնականում՝ տնամերձ այգիներում)։

Թփեր են, բարձր․ 1,5_2,5 մ։ Տերևները պարզ են, 3_5 բլթականի, ծաղիկները՝ մանր ողկույզներով, հաճախ՝ երկսեռ, հազվադեպ՝ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին, թթվաշ, բուրավետ։

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, ջեմ)։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։


«ՀԱՂԹԱՆԱԿ», հայկական պարտիզանական ջոկատ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ։ Կազմակերպել են ՈՒԽՍՀ Լվովի մարզի Սելեց-Զավոնի ռազմագերիների ճամբարից փախած մի խումբ հայ ռազմագերիներ, 1943-ի մարտին։ Ջոկատի հրամանատարն էր կապիտան Ս․ Հարությունյանցը, որը ծանր վիրավոր գերի էր ընկել 1942-ի մայիսին, Կերչում։ Գերության մեջ նա ղեկավարել է ընդհատակյա խումբը և կազմակերպել նրա անդամների փախուստը։ Ջոկատը մոտ մեկ տարի ինքնուրույն մարտնչել է ֆաշիստ․ զավթիչների դեմ՝ Արմ․ Ուկրաինայի տարածքում։ 1944-ի հունվարին միացել է գեն-մայոր Ս․ Կովպակի անվ․ 1-ին ուկր․ պարտիզան․ դիվիզիային, որի հրամանատարն էր Պ․ Վերշիգորան։ Դիվիզիայի կազմում «Հ․» ջոկատը դարձել է 3-րդ գնդի 2-րդ վաշտ, հրամանատարը՝ Սերգեյ Հարությունյանց։ Վաշտը մասնակցել է Լվովի և այլ քաղաքների, Լեհաստանի ազատագրմանը, անցել 2100 կմ մարտ․ ուղի, աչքի ընկել շատ գործողություններում։ Ջոկատից իրենց խիզախությամբ հատկապես աչքի են ընկել ռադիստ Վռամ Ավանեսյանը, գնդացրորդ Բագրատ Գալստյանը, հրամանատարներ ու քաղաշխատողներ Մ․ Խաչատրյանը, Հ․ Պետյանը, Վ․ Տոնյանը, Ե․ Ղասաբյանը, Ա․ Պողոսյանը, Ա․ Ֆահրադյանը, Ռ․ Սահակյանը, Ա․Մելքոնյանը, Լ․Ամիրյանը, Գ․ Ավետիսյանը, Մ․ Խալաթյանը, Գ․ Օհանյանը, Հ․ Հակոբյանը և ուրիշներ։

Գրկ․ ԸՐցՑ՚վÿվՓ հ․, կՏ Ցց րՑՏՐՏվց ՒՐՏվՑՈ, ժ․, 1957․


«ՀԱՂԹԱՆԱԿ», քաղաքական, հասարակական և գրական ամսաթերթ։ Հնչակ․ կուս-յան Ֆրանսիայի շրջանի վարչ․ մարմնի հրատ․։ Լույս է տեսնում 1971-ից, Փարիզում (հայ․ և ֆրանս․)։ Խմբագիր՝ Պ․ Կեոնճյան։ Սփյուռքահայության գոյատևման և Հայ դատի արդարացի լուծման նախապայման է համարում սփյուռքում գործող հայ քաղ․ կուս-ների, հաս․ կազմակերպությունների, ընկերակցությունների, հայ եկեղեցու միասն․ գործունեությունը։ Տպագրում է տեղեկություններ կուս-յան գործունեության, հայկ․ գաղթավայրերի և հայրենիքի իրադարձությունների վերաբերյալ։


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ Երեվանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ հայրենական պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950-ի նոյեմբ․ 29-ին։ Հեղինակներն են ճարտ․ Ռ․Իսրայելյանը և քանդ․ Ս․Մերկուրովը (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1951)։ Տեղադրված է «Հաղթանակ» զբոսայգում։ Հորինվածքը ոգով հարազատ է հայկ․ ճարտ․ կենտրոնակազմ կառույցներին։ [Նախկին արձանի (Ի․Վ․ Ստալին) փոխարեն 1967-ին դրվել է հաղթանակած «Մայր Հայաստան» խորհրդանշող քանդակը (կոփածո պղինձ, քանդ․ Ա․Հարություն