Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/273

Այս էջը սրբագրված է

ինստ-ում (Լենինգրադ), 1944-50-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նյարդ․ համակարգի կոմպենսատոր հարմարանքների լաբորատորիայի վարիչ, 1950-52-ին՝ բարձրագույն նյարդ․ գործունեության, 1960-ից՝ բարձրագույն նյարդ․ գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստ-ների տնօրեն, միաժամանակ (1950-60)՝ Մոսկվայի 2-րդ բժշկ․ ինստ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բարձրագույն նյարդ․ գործունեության ֆիզիոլոգիայի հարցերին։ Համաշխ․ ճանաչում են գտել Հ-ի նյարդային համակարգի պլաստիկության բնագավառի հետազոտությունները։ Զբաղվել է կոմպենսատոր հարմարվողականության տարիքային ֆիզիոլոգիայի հարցերով, հիմնավորել արգելակման գործընթացի բուժիչ և պահպանող․ դերը օրգանիզմի համար, մշակել տարբեր պատճառներից առաջացած շոկերի կանխորոշման և բուժման նոր մեթոդ։ Առաջարկել է հակաշոկային հեղուկներ, որոնք լայնորեն օգտագործվել են ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ։ Եղել է ֆիզիոլոգների համամիութ․ ընկերության վարչության նախագահի տեղակալ, «Ինտերմոզգ» միջազգ․ գիտ․ կազմակերպության նախագահ (1972-81)։ ԽՍՀՄ ԳԱ առաջին կարգի (1939), Ի․Պավլովի անվ․ (1951) մրց-ներ, Պավլովի անվ․ ոսկե (1963) և Պուրկինեի անվ․ (1975) մեդալներ։

Երկ․ Բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիա, Ե․, 1966։ Очерки по физиологии условных рефлексов, М․, 1973․ Իվան Պետրովիչ Պավլով։ Կյանքը, ստեղծագործությունը, ուսմունքի արդիական վիճակը, Ե․, 1979։

Գրկ․ Կարապետյան Ս․Կ․, Էզրաս Հասրաթյան, Ե․, 1973։ Դոլբակյան Է․Ե․, Էզրաս Հասրաթյան․ Ակնարկ կյանքի և գիտական գործունեության, Ե․, 1988։

ՀԱՍՐԱԹՅԱՆ Մորուս (Մարգար) Ստեփանի [10․9․1902, գ․ Ախլաթյան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 25․2․1979, Երևան], պատմաբան-բանասեր։ ՀՀ ԳԱ թղթ․ անդամ (1963)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ Սովորել է ԵՊՀ-ում։ 1933-35-ին՝ պատմության ու նյութ․ կուլտուրայի ինստ-ի տնօրենի տեղակալ, հեղափոխության թանգարանի տնօրեն, 1937-ին՝ նշանակվել է Երևանի Մատենադարանի տնօրեն, 1964-75-ին՝ ՀՊՊԹ տնօրեն։ Դասախոսել է Երևանի բուհերում, 1965-1966-ին՝ Բեյրութի Հայկազյան քոլեջում։ Հեղինակ է պատմ․, հնագիտ․, ճարտ․ և բանասիր․ ուսումնասիրությունների։ Մասնակցել է պատմագիտ․ կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ Հայ․ է թարգմանել Սայաթ-Նովայի ոչ հայ․ խաղերը, կազմել, խմբագրել և ծանոթագրություններով հրատարակել Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժող․ (1963)։

Երկ․ Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Ե․, 1985։ Հոդվածների ժողովածու, Ե․, 1995։

Գրկ․ Սահակյան Յու․, Մորուս Հասրաթյան, Ե․, 1989։


ՀԱՍՐԱԹՅԱՆ Մուրադ Մարգարի (Մորուսի) (ծ․ 20․6․1935, Երևան), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության դ-ր (1993)։ Մ․Հասրաթյանի որդին։ Ավարտել է ԵՊԻ (1958)։ Հ-ի նախագծերով Երևանում կառուցվել են Քանաքեռհէկի բնակելի ավանը (1959-61), Շիրվանզադեի անվ․ դպրոցը (1961)։ Առաջինն ուսումնասիրել ու գիտ․ շրջանառության մեջ է դրել Տաշիրի միանավ, Դդմաշենի, Սարակապի վաղ միջնադարյան հուշարձանները, Արցախի համալիրներից՝ Ամարասը, Դադիվանքը, Գտչավանքը, Խաթրավանքը, Թբիլիսիի հայկ․ եկեղեցիները, հետազոտել հայ-բյուզանդ․, հայ-վրաց․, հայ-իրան․ ճարտ․ առնչությունները։ Համահեղինակ է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված մի շարք գրքերի («Երևան», ռուս․, 1968, «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», ռուս․, 1972, «Կեչառիս», անգլ․ և իտալ․, 1982, «Գանձասար», անգլ․ և իտալ․, 1987)։ Չափագրել է շուրջ 150 հուշարձան։ ՀԼԿԵՄ մրց․ (1971)։

Երկ․ Սյունիքի 17-18 դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։ Մեղրու շրջանի հուշարձանները, Ե․, 1987։ Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Ե․, 1992։ Очерк армянской архитектуры, М․, 1985; Амарас, М․, 1990; Дадиванк, М․, 1990․


ՀԱՍՐԱԹՅԱՆ Վարդան Սերգեյի (ծ․ 12․3․ 1917, Շուշի), ինժեներ-շինարար, ինժեներ-գնդապետ (1964)։ Տեխ․ գիտ․ դ-ր (1967), պրոֆ․ (1968)։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաօդային ակադեմիան (1943)։ 1956-70-ին՝ նույն ակադեմիայի պաշտպանական կառույցների, 1970-72-ին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքաց․ ավիացիայի, 1972-86-ին՝ Սանկտ Պետերբուրգի ինժեներատնտեսագիտ․ ինստ-ների մեխանիկայի ամբիոնների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային և այլ տեսակների զենքի կործանիչ ազդեցությունից պաշտպանող կառույցների կրող կոնստրուկցիաների հաշվարկին։


ՀԱՍՈՒՆՅԱՆ Անտոն (1809, Սիրիա - 1884), եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Հռոմում։ Եղել է Անարզաբայի (Կիլիկյան Հայաստանում) հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846-ից՝ Կ․Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք, 1847-ից՝ կաթոլիկ հայերի կաթողիկոս՝ Անտոն Պետրոս Թ անունով։ Եպիսկոպոս․ աթոռներ է հաստատել Կ․Պոլսում, Հալեպում, Կիլիկյան Հայաստանում (Մարաշ, Ադանա), Դիարբեքիրում։ 1850-ական թթ․ ձևավորված հասունյան կուսակցությունը դավանաբան․ պայքար է ծավալել