(1966_68, առաջին բեմ․ 1969, Երևան, 1973, Բաքու, ՀՀ պետ․ մրց․ 1973) հեղինակը ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգեր։ Սիմֆոնիետում (1966) Հ․ դիմել է նորդասականության սկզբունքներին՝ գտնելով ինքնատիպ արտահայտչամիջոցներ։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (խոսք՝ Հ․ Թումանյանի, 1969) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքը ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ․ Շիրազի, 1969), դաշնամուրային մանրանվագներ ևն։ Վերջին շրջանի գործերից են «Թեմա և վարիացիաներ շեփորի ու նվագախմբի համար» (1974), թավջութակի և նվագախմբի պոեմը (1974), ալտի և դաշնամուրի (1983), ջութակի և դաշնամուրի, դաշնամուրի (երկուսն էլ՝ 1985) սոնատները, ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտը (1989), շեփորի և նվագախմբի ռապսոդիան (1990), տրամբոնի և նվագախմբի կոնցերտը (1991), տրիոյի (կլառնետ, ջութակ, դաշնամուր) սյուիտը, տուբայի և նվագախմբի կոնցերտը (երկուսն էլ՝ 1992), եռակի կոնցերտ կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար (1993)։ Գրել է երաժշտություն կինոնկարների (այդ թվում՝ «Նահապետը», 1977) համար։ Հ-ի երկերը հաջողությամբ կատարվում են արտասահմանում (Գերմանիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ ևն)։ Հայրենասիր․ երգերի համար արժանացել է Ա․ Ալեքսանդրովի անվ․ ոսկե մեդալի (Մոսկվա, 1977), «Օրփեոսի» դիպլոմի (ԱՄՆ, Կենտուքի նահանգ, ք․ Օուենսբորո, 1983)։
Գրկ․ Կոպտեվ Ս․, Ալեքսանդր Հարությունյան, Ե․, 1962։ Елоян И․, Александр Арутюнян М․, 1962․
<section end= Հարությունյան Ալեքսանդր Գրիգորի>
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Երեմի (24․7․1925, Երևան _ 10․2․1981, Մոսկվա), ռազմական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխ․ գիտ․ դ-ր (1980), գնդապետ (1969)։ Ավարտել է Ձերժինսկու անվ․ հրետանային ինժ․ ակադեմիան (1954)։ Աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գիտատեխ․ հիմնարկություններում։ 1958_69-ին դասախոսել է Կիևի բարձրագույն հրետանային ինժ․ ուսումնարանում։ Աշխատանքները վերաբերում են հրետանային զենքի նախագծման և կիրառության, բալիստիկ նախագծման տեսությանը, ռեակտիվ շարժիչների ջերմատեխնիկային և ջերմադինամիկային։ ԽՍՀՄ պետ․ մրց․ (1981)։
Երկ․ Термодинамический расчёт реактивных двигателей, Киев, 1963; Теплотехника реактивных двигателей, Киев, 1965․
<section begin= ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այդին Ղուկասի>
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այդին Ղուկասի (1․7․ 1918, Թորոսգյուղ, ՀՀ Շիրակի մարզում _ 1991, Երևան), ավագ սերժանտ, Խորհըրդային Միության հերոս (24․3․1945)։ 1939-ին զորակոչվել է խորհրդ․ բանակ և սովորել Եյսկի զինվորական դպրոցում։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկ-Վիտեբսկ ուղղությամբ պաշտպան․ մարտերին (1941), Մալայա Զեմլյայի դեսանտային գործողություններին (1943)։ 1943-ի հոկտ-ից՝ Թամանյան դիվիզիայում դասակի հրամանատար։ Խորհրդ․ Միության հերոսի կոչման արժանացել է 1944-ի մայիսին Սևաստոպոլի ազատագրման ժամանակ ցուցաբերած արիության համար։ Մասնակցել է նաև Լեհաստանի ազատագրման, Օդերի անցման և Բեռլինի գրավման մարտերին։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Անժելիկա Երվանդի (ծ․ 18․6․1926, Գրոզնի), երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ՀՀ ժող․ արտիստուհի (1977)։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1956)։ 1958_88-ին՝ Ա․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1971-ից դասավանդում է կոնսերվատորիայում (պրոֆ․ 1991-ից)։ Դերերգերից են Դեզդեմոնա (Վերդիի «Օթելլո»), Դոննա Աննա (Մոցարտի «Դոն Ժուան»), Տոսկա (Պուչչինիի «Տոսկա»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Իոլանտա (Չայկովսկու «Իոլանտա»), Օլիմպիա (Չուխաճյանի «Արշակ Բ»)։ Մուսորգսկու անվ․ համամիութ․ մրցույթի 2-րդ մրց․ (1964)։
<section end=ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Անժելիկա Երվանդի>
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Տեր-Խաչատրյան) Աշխեն Քրիստափորի [9(21)․3․1894, Թիֆլիս _ 26․5․1979, Երևան], քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ-ր (1950), պրոֆ․ (1951)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ Ավարտել է Խարկովի բակտերիալոգ․ ինստ-ը (1923)։ 1929_41-ին աշխատել է Երևանի անասնաբուծական ինստ-ում, 1939_ 1967-ին՝ ԵԲԻ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, 1967_71-ին՝ պրոֆ․, 1971_ 1974-ին՝ գիտխորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանի հանք․ պաշարների, սորբենտների, ներկանյութերի, պելոիդների և միկրոտարրերի հատկությունների ուսումնասիրությանը։ Զբաղվել է նաև միջնադարյան Հայաստանի քիմ․ և տեխնոքիմ․ գիտելիքների զարգացման, ներկերի ու թանաքների պատրաստման ու գործածության պատմության հարցերով։
Երկ․ Ներկերի և թանաքների գործածությունը հին հայկական ձեռագրերում, Ե․, 1941։ Որակական (կիսամիկրո) և քանակական (ծավալային) անալիզ, Ե․, 1959 (համահեղինակ)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշոտ Հովսեփի [31․12․1911, գ․ Արծվանիկ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) _ 21․6․1986, Երևան], պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր։ Ավարտել է Երևանի Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1939)։ 1941_68-ին ծառայել է խորհրդ․ բանակում (գնդապետ)։ Մասնակցել է ԽՍՀՄ հայրենական պատերազմին։ 1963-ից եղել է ՀՀ գլխ․ արխիվային վարչության պետ, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի գլխ․ խմբագիր։ Գիտ․ ուսումնասիրությունները՝ «Կովկասյան ռազմաճակատ․ 1914_ 1917» (1971, ռուս․), «Թուրքական արշավանքը Անդրկովկաս 1918 թ․ և ինքնապաշտպանական