Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/284

Այս էջը սրբագրված է


1969-75-ին՝ դրամատիկ․ թատրոնների դերասան։ Լավագույն դերերից են․ Ոսկան, Էլիզբարյան (Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի համար»), Գառնակերյան (Ն․Զարյանի «Փորձադաշտ»), Կլեշչ (Գորկու «Հատակում»)։ Հեղինակ է «Լենինականի թատրոնի աստեղային ժամանակը․ դերասանի գրառումներ» գրքի (1987)։

Գրկ․ Մադոյան Ռ․, Արծրունի Հարությունյան, Ե․, 1962։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արշակ Հակոբի [5(17)․ 4․1869, Թիֆլիս-27․7․1936, Երևան], դերասան։ ՀԽՍՀ վաստ․ արտիստ (1934)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1887-ին, աշխատել Թիֆլիսի, Բաքվի թատրոններում, Գ․Պետրոսյանի, Հ․Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ ելույթներ ունեցել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Ընդգծված բնականությամբ է վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները՝ Պեպո, Զիմզիմով, Զամբախով, Սարգիս, Օսեփ («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ») ևն։ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն) բացմանը (1922) եղել է Պեպոյի առաջին դերակատարը։ Այլ դերերից են Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի համար»), Սուլեյման (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Յագո, Կլավդիոս (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»)։ Հրատարակվել է Հ-ի «Բանաստեղծություններ» խորագրով ժող․ (1897)։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտաշես [3․9․1873, Մալկարա (Թուրքիայում)-16․8․1915, Նիկոմեդիա, Մեծ եղեռնի զոհ], բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։ Անդրանիկ ժող․՝ «Լքված քնարը», լույս է տեսել 1902-ին, «Երկունքը»՝ 1906-ին։ «Նոր քնար» (1912) ժող-ի բանաստեղծությունները գրված են եվրոպ․ սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբ-ներում տպագրել է գրակ․ դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտ․ ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թափառումներ», «Հակասություններ»)։ Հ․ զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատ․ մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լ․Տոլստոյի, Մ․Գորկու երկերից։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։

Երկ․ Արձակ էջեր և քերթվածներ, Փարիզ, 1937։ Գիշերվան ճամփորդը, Ե․, 1968։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտեմ Միքայելի (ծ․ 19․9․1945, Ստեփանակերտ), բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1989), պրոֆ․ (1991)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1968), որտեղ և դասախոսում է։ Հ-ի բանաստեղծություններին («Նշանների երկիր», 1977, «Տեսադաշտ», 1979, ռուս․, “Поле зрения”, 1983, Մ․Գորկու անվ․ մրց․ 1983, «Շեմ», 1984, ժող-ներ) բնորոշ է ենթագիտակց․ պատկերների որոշակի համակարգ, որում պատկերները զարգանում են տեսլային զգացողության շնորհիվ։ «Ներկայության խոսքեր» (1988, Ռընե Շարի անվ․ մրց․ 1988, Ֆրանսիա) ժող․ հարուստ է «բողոքի» պոեզիայի թեմաներով։ «Հրդեհը հինավուրց հողի» գրքի համար 1992-ին արժանացել է Թեքեյան մշակութ․ միության գրակ․ մրցանակի։ Անգլ․ լույս է տեսել «Նամակ Նոյին» բան․ ժող․ (1995, Նյու Յորք), ներկայացվել է նոբելյան մրցանակի։

Գրել է գրականագիտ․ «Ետպատերազմյան ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները» (1986) աշխատությունը։ Թարգմանել է (Գ․Հարությունյանի և Ա․Արսենյանի հետ) Ջ․Ջոյսի «Դուբլինցիները» (1978) պատմվածքների ժող․։ Թարգմանել, կազմել, առաջաբանել է «Անգլո-ամերիկյան պոեզիայի էջերից․ XX դար» (1982) ժող․։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտուշ Թադևոսի [ծ․ 8․6․1942, գ․ Գետք (ՀՀ Շիրակի մարզում)], ռազմական գործիչ, գեներալ-մայոր (6․5․1989)։ Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամ․ ուսումնարանը (1965), Մոսկվայի Մ․Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1978)։ 1965_70-ին ծառայել է Թուրքեստանյան ռազմ․ օկրուգում։ 1970_73-ին՝ Ալմա Աթայի բարձրագույն հրամ․ ուսումնարանի կուրսանտական վաշտի հրամանատար, 1973_79-ին՝ Միջինասիական ռազմ․ օկրուգում մոտոհրաձգ․ գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, հրամանատար։ 1979_ 1982-ին մասնակցել է Աֆղանստանում մղած ԽՍՀՄ ռազմ․ գործողություններին (մոտոհրաձգ․ հատուկ գնդի հրամանատար)։ 1982_83-ին՝ Անդրկովկասյան ռազմ․ օկրուգում մոտոհրաձգ․ գնդի հրամանատար, 1983_86-ին՝ դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1992-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1992_93-ին՝ ՀՀ Գորիսի օպերատիվ ուղղության հրամանատար, 1993_96-ին՝ ՀՀ զին․ ուժերի Գլխ․ շտաբի կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ։ Գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին։ 1986_92 և 1996-ից՝ ՀՀ զինվորական կոմիսար։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բաբկեն Բարեղամի (ծ․ 20․2․1925, Երևան), թատերագետ։ Արվեստագիտ․ դ-ր (1970)։ Ավարտել է ԵԹԻ (1949)։ 1954-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվ․ ինստ-ում։ Հեղինակ է «Հայ-ռուսական թատերական կապերը» (1955, հայ․, 1956, ռուս․), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957, ռուս․), «Արմեն Գուլակյան» (1964) աշխատությունների, «Հայ սովետական թատրոն, 1917_1977» (1985) գրքի, գրել