Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/285

Այս էջը սրբագրված է

խորհրդահայ թատրոնի պատմությունը՝ «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966_69, ռուս․, վեց հատորով)։ Կազմել է «Սուրեն Խաչատուրյան» (1969, ռուս․), «Արմեն Գուլակյան» (1979), «Ռուբեն Զարյան» (1980) ժող-ները, «Արմեն Գուլակյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1899_1960» (1985), «Հովհաննես Աբելյան» (1987) տարեգրությունները։ Հայ թատերագիտության մեջ ներդրում են Հ-ի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1_2, 1961_69) և «XIX_XX դդ․ հայ թատրոնի տարեգրություն» (հ․ 1_3, 1980_81) աշխատությունները, որոնք ընդգրկում են 1801_1922-ի հայ թատերարվ․ փաստ․ պատմությունը։ Եղել է «Թատերական հանրագիտարանի» (Մոսկվա, 1961_67, հինգ հատորով) գիտ․ խորհրդատու և հայ թատրոնին վերաբերող բազմաթիվ հոդվածների հեղինակ։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բաբկեն Հարությունի (ծ․ 4․3․1941, Երևան), պատմաբան, քարտեզագետ։ Պատմ․ գիտ․ դ-ր (1993), պրոֆ․ (1994)։ Ավարտել է ԵՊՀ պատմության (1962) և իրավաբան․ (1977) ֆակ-ները։ 1966-ից աշխատում է ԵՊՀ-ում, 1988-ից՝ Հայաստանի պատմ․ աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ, 1993-ից, միաժամանակ՝ պատմության ֆակ-ի դեկան։ Հրատարակել է շուրջ 50 պատմ․ քարտեզներ։ Հիմն․ ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի պատմության հին շրջանի ու վաղ միջնադարի խնդիրներին և մասնավորապես «Աշխարհացոյցի» քննությանը։ Արժեքավոր են Հայաստանի վարչաքաղ․ բաժանումների, պատմ․ Հայաստանի գավառների ու բնակավայրերի տեղադրության վերաբերյալ հետազոտությունները։ Հ․ հեղինակ է «Հայկական սովետական հանրագիտարանի» 12-հատորյա հրատ-յան բազմաթիվ հոդվածների ու քարտեզների, ինչպես նաև «Հայկական հարց» հանրագիտարանի քարտեզների։ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգ․ ակադ․ անդամ (1998-ից)։

Երկ․ Փայտակարան քաղաքը և նրա տեղադրությունը, ԼԳՀ, 1981, դ 12։ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհը ըստ «Աշխարհացոյց»-ի, ԲԵՀ, 1983, դ 3։ Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի, ՊԲՀ, 1989, դ 2_3։ Մեծ Հայքի Մոկք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի, ՊԲՀ, 1990, դ 1։ «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Ե․, 1997։ Հայաստանի և Առաջավոր Ասիայի մ․թ․ա․ VII_VI դդ․ մի քանի հիմնահարցեր, Ե․, 1998։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գաբրիել Գրիգորի [20․11(2․12)․1894, գ․ Վահրավար (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) _ 1․8․1953, Երևան], բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկագիտության պատմաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1953)։ ՀԽՍՀ վաստ․ բժիշկ (1944)։ Ավարտել է Խարկովի համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1919)։ 1919_21-ին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվոր․ հիվանդանոցներում, 1922-ից՝ Երևանի 1-ին կլինիկ․ հիվանդանոցում։ 1928_32-ին՝ Երևանի կենտր․ ամբուլատորիայի գինեկոլոգ․ բաժանմունքի վարիչ, 1932_38-ին՝ Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխ․ բժիշկ, 1939_41-ին՝ Երևանի ծննդատան գինեկոլոգ․ բաժանմունքի վարիչ։ 1945_53-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բժշկակենսաբանության բաժանմունքում։

Զբաղվել է Հայաստանում գինեկոլոգիայի և մանկաբարձության պատմության հարցերով։

Երկ․Гинекология и акушерство в Армении в древние и средние века, Е., 1974․,


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գագիկ Գարուշի [ծ․ 23․3․1948, գ․ Գեղաշեն (ՀՀ Կոտայքի մարզում)], տնտեսագետ, պետական-քաղաքական գործիչ։ Իրավաբ․ գիտ․ դ-ր (1999)։ Ավարտել է ԵՊՀ (1970)։ 1973_81-ին դասախոսել է ԵՊՀ-ում և Երևանի ժողտնտ․ ինստ-ում։ 1987_90-ին՝ ՀԿԿ ԿԿ սոց-տնտեսական բաժնի վարիչ, 1990_ 1991-ին՝ ՀՀ ԳԽ նախագահի տեղակալ, 1991_96-ին՝ ՀՀ փոխնախագահ, 1991-ի դեկտ․ _ 1992-ի հուլիսը, միաժամանակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, 1992-ից՝ «Հայաստան» համահայկ․ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, 1996-ի փետրվարից՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։

Աշխատանքները վերաբերում են մակրոտնտ․ կառավարման, տարածաշրջանային զարգացման, պահանջմունքների ձևավորման և տնտ․ արդյունավետության, սահմանադրական վերահսկողության և այլ խնդիրների։ ՀՀ ԳԽ պատգմ․ (1990_91)։

Երկ․ Սահմանադրական վերահսկողություն, Ե․, 1997։ The Constitutional Review and its Development in the Modern World, Yerevan_Ljubljana, 1999 (համահեղինակ)։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գարուշ Սողոմոնի [25․10․1937, գ․ Բռնակոթ (ՀՀ Սյունիքի մարզում) _ 10․4․1989, Երևան], տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ-ր (1985), պրոֆ․ (1988)։ Ավարտել է ԵՊՀ (1964)։ 1975-ից աշխատել է Երևանի ժող․ տնտեսության ինստ-ի քաղաքատնտեսության ամբիոնում (1988_89-ին՝ վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են հաս․ ամբողջ․ արդյունքի վերարտադրության, ապրանք․ հարաբերությունների տես․ և մեթոդաբան․ խնդիրներին։

Երկ․ Սոցիալիստական արդյունքը տընտեսական հարաբերությունների համակարգում, Ե․, 1980։ Стоимостная определенность социалистического продукта: Вопросы теории и методологии, Е., 1983․


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գեղամ Ստեփանի [15(28)․12․1905, Ալեքսանդրապոլ _ 19․10․1988, Երևան], դերասան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1956)։ 1930_47-ին՝ Լենինականի Մռավյանի անվ․, 1947-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնների դերասան։ Լավագույն դերերից են՝ Արա Գեղեցիկ (Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ»), Նեզնամով (Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»,