Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/289

Այս էջը սրբագրված է


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խորեն ՀովհաննեսիՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խորեն Հովհաննեսի [24․7(5․8․)․1891, Ախալքալաք _ 9․12․1950, Ստեփանակերտ], դերասան։ Ադրբ․ ԽՍՀ ժող․արտիստ (1943)։ Բեմ է բարձրացել 1911-ին, Զուբալովի ժող․ տան թատրոնում։ 1910_20-ական թթ․ Հ․Աբելյանի, Հ․Զարիֆյանի և այլոց խմբերի հետ խաղացել է Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Մայսուրյան-Զարիֆյան խմբի հետ՝ Պարսկաստանում, հետագայում՝ Թբիլիսիի, Լենինականի, Կիրովականի թատրոններում։ Բաքվի Լ․ Երամյանի անվ․ թատրոնում (1935_49)

Հ-ի ստեղծած կերպարներն աչքի են ընկել ողբերգականի և կատակերգականի սերտ ներդաշնակությամբ։ Լավագույն դերերից են՝ Կակուլի, Գիժ Մոզի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»)։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Արտենյան) Հակոբ Պողոսի [11(23)․12․1888, գ․ Խաստուր (Արմ․ Հայաստանի Ալաշկերտի գավառակում) _ 1943], փիլիսոփա, երաժշտագետ, մանկավարժ, գրականագետ, լեզվաբան։ Փիլ․ գիտ․ դ-ր (1919)։ 1901_10-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել Կոմիտասին։ 1912_19-ին Բեռլինի, Լայպցիգի, Ցյուրիխի համալսարաններում ուսանել է փիլ․, գրականագիտություն, երաժշտության տեսություն։ 1910_12-ին աշխատել է Թավրիզի հայկ․ դպրոցում։ 1927_40-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1928_32-ին, միաժամանակ՝ Հայկ․ մանկավարժ․ ինստ-ում, 1935_37-ին՝ Արմֆանի արվեստի բաժնի վարիչ։

Լույս են տեսել Հ-ի «Կանտի իմացաբանությունը» (1910_11, Էջմիածնի «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծությունը» (1919, գերմ․), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1912, «Արարատ»), «Լեզվի մասին» (1934), «Կոմիտասի գեղարվեստական ուրվանկարը» («Խորհրդային գրականություն», 1939, դ 8_9), «Մանյակ» (1958, ժող․ երգերի ժող․) աշխատությունները և երաժշտության ու լեզվի դասավանդման մեթոդիկայի մասին հոդվածներ։ Թարգմանել է Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին» աշխատությունը (1939), Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին (1946) ևն։ Անհիմն բռնադատվել է 1941-ին, մահացել դեռևս չպարզված հանգամանքներում։

Գրկ․ Սահակյան Ս․, Հակոբ Հարությունյան, Ե․, 1985։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Համազասպ Հովակիմի (14․10․1902, Բաքու _ 4․4․1971, Մոսկվա), դիվանագետ․ ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տնտեսագիտ․ դ-ր, պրոֆ․ (1942)։ Ավարտել է ՄՊՀ (1928)։ 1930_43-ին աշխատել է Մոսկվայի տնտեսագիտ․ ինստ-ում։ 1943-ից անցել է դիվանագիտ․ աշխատանքի։ 1944_54-ին՝ ԽՍՀՄ ԱԳՆ տնտ․ բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի եվրոպ․ տնտ․ հանձնաժողովում, 1948_53-ին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կոլեգիայի անդամ, 1954_55-ին՝ նախարարության խորհրդական, 1955_ 1958-ին՝ նախարարության եվրոպ․ բաժնի վարիչ, 1958_63-ին՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963_70-ին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ ԱԳՆ կենտր․ աշխատակազմում։ Մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի (1943), Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին (1946), ՄԱԿ-ի Գլխ․ ասամբլեայի նստաշրջաններին և միջազգ․ այլ խորհրդակցությունների։ Դասավանդել է ՄՊՀ-ում և Միջազգ․ հարաբերությունների ինստ-ում։ Գիտ․ ուսումնասիրությունները նվիրված են համաշխ․ էկոնոմիկայի և միջազգ․ հարաբերությունների զարգացման հարցերին։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Համո (Հմայակ) Ավետիսի [12․3․1906, գ․Լամզկերտ (Վանի նահանգի Վան-Տոսպ գավառում) _ 28․10․1981, Երևան], պատմաբան։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1939), պրոֆ․ (1966)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1954)։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակ-ը (1933)։ 1934_51-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1933_81-ին՝ Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ (1934_38, 1940_50-ին՝ պատմության ֆակ-ի դեկան, 1935_57-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ), 1933_52, 1957_65-ին՝ Երևանի հեռակա մանկավարժ․ և 1936_42-ին՝ Լենինականի մանկավարժ․ ինստ-ներում։ Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։

Երկ․ Վարդանանց պատերազմը, Ե․, 1947։ Հայաստանը IX_XI դարերում, Ե․, 1959։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հարություն Խաչատուրի [27․12․1896, գ․ Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) _ 30․3․1974, Երևան], թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստ․ գործիչ (1973)։ 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ուսուցիչ, աշխատել ՀԽՍՀ զանազան պարբ-ներում։ Ուշագրավ են Մ․Գորկու, Մ․ Շոլոխովի, Ա․Ֆադեևի, Վ․Կատաևի, Բ․Պոլևոյի, ինչպես նաև Վ․ Հյուգոյի («Իննսուներեքը», 1938), Դ․Դեֆոյի («Ռոբինզոն Կրուզո», 1948), Մայն Ռիդի («Անգլուխ ձիավորը», 1958) և այլոց ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները (ռուս-ից)։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հենրիկ Մարգարի (ծ․ 23․4․1931, Երևան), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1970)։ Վ․Մ․Հարությունյանի եղբայրը։ Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզ․ ինստ-ը (1955)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզ․ հիդրոդինամիկային, անհամասեռ միջավայրերում պայթունային ալիքների տարածման տեսությանը, հարվածային ալիքների անդրադարձման ու փոխազդեցության ֆիզիկային և մեխանիկային։ Ուսումնասիրել է հետերոգեն համակարգերի սեղմման պրոցեսները, հարվածային ալիքների ազդեցությունը գեր- և հիպերձայնային արագությամբ շարժվող