կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արմ-ները՝ կրկնահարկ)։ Ս․Աստվածածին եկեղեցին (XIII դ․), գավթի հս․ կողմում է՝ Ս․Գրիգորին գրեթե սիմետրիկ դիրքով։ Ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է։ Պարսպի հս-արմ․ անկյան մոտ Ուքանանց տոհմի՝ գեղաքանդակ խաչքարերով պսակված մատուռ-դամբարաններն են (XIII դ․ 1-ին կես)։ Հուշարձանների հիմն․ խմբից դուրս են վանքի եռակամար, սրահավոր աղբյուրը (1258), Կուսանաց անապատը՝ վերձիգ համաչափություններ ունեցող ոչ մեծ՝ Տիրամոր եկեղեցով (XIII դ․) և գեղաքանդակ խաչքարերով, Ս․Աստվածածին (Ջգրաշեն), Ս․Սիոն (Առաջադեմ), Զորավարք (Ս․Գևորգ) եկեղեցիները (XII_ XIII դդ․), Կայանբերդ ամրոցը՝ Դսեվանքի Ս․Աստվածածին եկեղեցով (1233), Ջրաղացաձորի կամուրջը (XIII դ․)՝ Շերեք գետի վրա ևն։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Տարածքը եզերող ժայռերում փորված են բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնցում թշնամ․ ասպատակությունների ժամանակ ոչ միայն պատսպարվել են բնակիչները, այլև թաքցրել են վանքի ձեռագրերը, մատյանները, հարստությունները։
1996-ին Հաղպատի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցուցակ□-ում։
Գրկ․ Հովհան Ղրիմեցի, Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս․Նշանին, Վնն․, 1965։ Երզնկյանց Ռ․, Հնախոսական տեղագրություն Հաղբատա աշխարհահռչակ վանից Ս․Նշանի, Վաղ-պատ, 1886։ Ղաֆադարյան Կ․, Հաղբատ, Ե․, 1963։ Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, Ե․, 1992։ ղՈստՈւփՖÿվ Կ․ղ․, ԸՐւՌՑպՍՑցՐվօպ ՈվրՈՎոսՌ ԸՐՎպվՌՌ Չ 8 Չ․ ՊՏ վ․ֆ․ – 19 Չ․ վ․ֆ․, Ծ․, 1980; Hakhpat, Milano, 1968 (Documenti di architettura Armena, 1)․
«ՀԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ» («Յաճախապատում»), խրատական ճառերի, քարոզների ժողովածու։ Բաղկացած է 23 գլխից։ Ուսուցանում է քրիստ․ բարոյականություն։ Ժող-ի հեղինակային պատկանելության հարցը մնում է վիճելի։ Կորյունը հայտնում է, որ իր ուսուցիչը հորինել է «Ճառս յաճախագոյնս»։ Նույն տեղեկությունը նույն բառերով հայտնում է Ագաթանգեղոսը Գրիգոր Լուսավորչի մասին։ Ձեռագիր մատյաններում «Հ․» ընդօրինակված է միայն Գրիգոր Լուսավորչի անունով։ Միջնադարյան մատենագիրները (Խոսրով Անձևացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Հովհաննես Սարկավագ և այլք) նույնպես Գրիգոր Լուսավորչին են ճանաչում հեղինակ, իսկ Մեսրոպ Մաշտոցին հեղինակ համարողները գտնում են, որ Գրիգոր Լուսավորչի օրոք հայկ․ գրեր գոյություն չեն ունեցել։ Այս առարկությունը ժխտողների կարծիքով «Հ․» գրվել է հուն․ կամ ասոր․ և V դ․ թարգմանվել հայ․։ Ժող․ տպագրվել է միայն Գրիգոր Լուսավորչի անունով (1737-ին՝ Կ․Պոլսում, 1838-ին՝ Վենետիկում, 1894_ 96-ին՝ Վաղարշապատում)։ Մ․Աբեղյանը գտնում է, որ «Հ․» Գրիգոր Լուսավորչին է վերագրվել այդ գրվածքին ավելի մեծ հեղինակություն ընծայելու համար։ 1872-ին Յոհան Միխայել Շմիդը «Հ․» թարգմանել է գերմ․։
Գրկ․ Գրիգոր Լուսավորիչ, Յաճախապատում ճառք և աղօթք, Վնտ․, 1954։
ՀԱՃԱՐ, ցորեն երկհատիկ (Triticum dicoccum), դաշտավլուկազգիների ընտանիքի հացահատիկային բույս, ցորենի տեսակ։ ՀՀ-ում կան բազմաթիվ վայրի տեսակներ։ Մշակովի Հ-ի հասկի առանցքը կոտրվող է, հիմնականում՝ քիստավոր։ Հատիկները կարմիր են՝ նեղ ակոսիկով։ Աշնանացան է և գարնանացան։ Ունի վաղահաս և միջահաս ձևեր։ Չորության, ժանգի և փոշեմրրիկի նկատմամբ դիմացկուն է։ ՀՀ-ում տարածված են կարմրահասկ (վաղահաս) և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են։ Հ-ից ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաև որպես կեր։ Մշակվում է հիմնականում Որոտանի ավազանի (Սյունիքի), նախալեռն․ (Կոտայքի, Արագածոտնի), լեռն․ (Գեղարքունիքի) մարզերում։ 1988-ին ՀՀ-ում ցանքատարած․ 3,2 հզ․ հա էր, միջին բերքատվությունը՝ 20,6 ց/հա, համախառն բերքը՝ 66,0 հզ․ ց։
ՀԱՃԱՐԵՆԻ, հաճարածառ, հաճարի (Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ ՀՀ-ում աճում է 1 տեսակ՝ ա ր ե վ ե լ յ ա ն Հ․ (F․ orientalis), որը մինչև 50 մ բարձր․ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հս․ գոտում հիմն․ ծառատեսակ է, հվ-ում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գ-ում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։
Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350_400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտ․ գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։
ՀԱՃՅԱՆ Մկրտիչ Շահենի [1915, գ․ Էզմե (Կ․Պոլսի մերձակա Կեյվե գավառակում) _ 25․11․1985, Մեխիկո], գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։ Ավարտել է Կ․Պոլսի Կեդրոն․ վարժարանը (1933) և համալսարանի դեղագործ․ ֆակ-ը