Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/308

Այս էջը սրբագրված է

ման, ռադիոտեխ․ սարքերի, անտենային և փուլային չափումների, պետ․ էտալոնների տեսության և ստեղծման հարցերին։ Հ․ անտենաների չափագիտության գիտ․ ուղղության հիմնադիրն է։ Ռադիոտեխ․ ավտոմատ համակարգերի գլխ․ կոնստրուկտոր (1972)։ ՀՀ ԳԱԱ ռադիոէլեկտրոնիկայի գիտ․ խորհրդի նախագահ (1981)։ Անշարժ գնդային գլխ․ ռադիոհայելիով երկհայելի անտենային համակարգերը հայտնի են «Հերունու հայելային դիտակ» անունով։ Առաջարկել և մշակել է (1992) արեգակնային հզոր էլեկտրակայանի բարձրարդյունավետ նոր տիպ։ Գիտ․ հիմնավորել է, որ Սիսիանի Քարահունջի աստղադիտարանն ավելի քան 7500 տարեկան է։ ԽՍՀՄ պետ․ (1986), ՀՀ պետ․ (1985), անտենաների և ալիքների տարածման միջազգային համաժողովի (1989) մրց-ներ։

ՀԵՔԵԼԵԿՅԱՆ Հովհաննես Նազարի (12․11․1899, Կ․Պոլիս - 19․2․1989, Նյու Յորք), մանրէաբան, կենսաքիմիկոս։ Մանրէաբան․ գիտ․ դ-ր (1925)։ Ավարտել է Ռաթջերսի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) համալսարանը։ 1957-67-ին՝ նույն համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հոսող կեղտաջրերի ախտազերծման և մաքըրման կենսբ․ մեթոդների մշակման հարցերին։ Ամերիկ․ բակտերիաբանների և քիմ․ ընկերությունների անդամ։ Արժանացել է գիտ․ մի շարք մրց-ների։


ՀԵՔԵՔՅԱՆ (Աբրահամյան) Էլմիրա Աբրահամի [ծ․ 29․2․1928, Գանձակ (այժմ՝ Գյանջա)], ռեժիսոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1986)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵԳԹԻ (1953), 1975-ին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութ․ ինստ-ի գլխ․ ռեժիսորների դասընթացներում։ 1946-48-ին աշխատել է Բաքվի Լ․ Երամյանի անվ․, 1953-57-ին՝ Երևանի ռուս․ թատրոններում, 1958-ից՝ ՀՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953-ից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտ․ ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» ևն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութ․ կինոփառատոնի առաջին մրց․, Պրահայի միջազգ․ կինոփառատոնի դիպլոմ, 1965)։ Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխ․ դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ․Բրունոյի «Մոմակալը» (1973) ևն։


ՀԵՔԵՔՅԱՆ Տիգրան Արտյոմի (ծ․ 17․8․ 1959, Երևան), խմբավար։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվ․ երաժշտ․ դպրոցը (1975, դաշնամուրի դասարան), Ռ․Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանը (1979, խմբավարության բաժին, դասատու՝ Կ․Իշխանյան), Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ը (1982), Կոմիտասի անվ․ կոնսերվատորիան (1984, խմբավարության բաժին, Ռ․Մանգասարյանի դասարան) և ասպիրանտուրան (1986), ուր դասավանդում է 1985-ից (պրոֆ․ 1999)։ 1984-ից Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի գեղ․ ղեկավարն է և գլխ․ դիրիժորը, 1990-ից՝ երգչախմբային արվեստի համաշխ․, 1991-ից՝ «Եվրոպա կանտատ» եվրոպ․ երգչախմբերի միջազգ․ ֆեդերացիաների անդամ։ 1993-ին հիմնել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգ․ ասոցիացիան, որի նախագահն է և նրա կազմում գործող «Հայաստանի