Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/31

Այս էջը սրբագրված չէ

(1938)։ 1952_57-ին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959-ին Փարիզում մասնակցել է պետ․ քննություններին և ստացել երաժշտ․ քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստ․ մարմարի արտադրություն (Հ-ինն է քիմ․ եղանակով արհեստ․ մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութ․ հիմնարկի թատեր․ մրց․) պիեսները։ Խոհաքնար․ բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973) և «Հողեն երկինք» (1977) ժող-ները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութ․ հիմնարկի գրակ․ մրց․)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ․ Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ․ Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։ Նկարչ․ գործերի (վերացապաշտ․) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Երկ․ Սփյուռքահայ բանաստեղծություն (ժող․), Ե․, 1981։ Վերջին հունձքը, Լոս Անջելես, 1991։


ՀԱՃՅԱՆ Վահրամ (Ժոզեֆ) Եսայու [ծ․ 16․2․1935, գ․ Յողուն Օլուկ (Սիրիայում)], բանաստեղծ։ Սովորել է ԵՊՀ-ում, ՀՊՄԻ-ում (1961_62)։ Լույս են տեսել Հ-ի «Բարձունքներու կատարին» (1957), «Մեր երթը» (1959), «Ալ պանդուխտ չեմ» (1960), «Հալչող արծաթներ» (1970), «Խոսք ցասման և հիշատակի» (1981), «Ճակատագիր» (1989), «Արցունքի աստղեր» (1991) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։


ՀԱՃՆ, քաղաք Լեռնային Կիլիկիայում, Ադանայի նահանգի հյուսիսում, Սարոսի վտակ Գյոկսուից 10 կմ արևմուտք, եռանկյունաձև բլրի վրա։ Եղել է Հռոմ․ (պահպանվել են մ․թ․ա․ I դ․ բերդի ավերակները), Բյուզ․ կայսրությունների, Կիլիկիայի հայկ․ պետության կազմում։ Հնուց Հ-ում բնակվող հայերը XI դ․ հիմնադրել են Ս․Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս)։ Կիլիկիայի հայկ․ պետության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Հ-ում։ XV դ․ քաղաքը զավթել է օսմ․ Թուրքիան։ 1915-ին՝ 35 հզ․ բն․ (մոտ 30 հզ-ը՝ հայեր)։ Հայերն ունեին վեց եկեղեցի՝ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը)։ Քաղաքից դուրս, Ս․Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան։ Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Հ-ի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեյր էզ Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1919-ին մոտ 8 հզ․ հաճնցիներ վերադարձել են Ֆրանսիայի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանս․ կառավարությունն ամբողջ Կիլիկիան (ներառյալ Հ․) հանձնել է Թուրքիային։ 1920-ի մարտին քեմալ․ զորքերը պաշարել են Հ․, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Հաճնի հերոսամարտ 1920)։ Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թուրքերը Հ․ վերանվանել են Սալիմբեյլի (Հ-ի ջարդարարի անունով)։ 1958-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քտա։

Գրկ․ Պողոսյան Հ․Պ․, Հաճընի ընդհանուր պատմությունը, Լոս Անջելես, 1942։ Սահակյան Ռ․Գ․, Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919_1921 թթ․, Ե․, 1970։ Թորոսյան Շ․Թ․, Կիլիկիայի հայերի ազգային-ազատագրական շարժումները 1919_ 1920 թթ․, Ե․, 1987։


ՀԱՃՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբ․ դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր․ դասակարգման՝ արմ․ խմբակցության Կիլիկիայի կամ հվ-արմ․ բարբառախմբին։ Խոսվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքում և մերձակա գյուղերում։ Հ․բ-ում առկա են ա, է, ը, ի, ու, օ, ա, ու, օ ձայնավորները, իէ, ուէ երկբարբառները։ Գրաբարի խուլ բաղաձայնների դիմաց առկա են ձայնեղներ, ձայնեղների դիմաց՝ խուլեր։ Ր-ի փոխարեն շատ բառերում հանդես են գալիս յ, շ, ռ, ա-ի փոխարեն մի շարք բառերում՝ օ։ Երկբարբառները մասամբ պարզվել են՝ այ>ա, ոյ>օ ևն։ Հ․բ-ում գոյականի հոգնակին կազմվում է իէ, նիէյ, նի, վընի, ստաննի, ք, վիք, վօնք, դաք, դիք մասնիկներով, տոհմանուններինը՝ օնք մասնիկով։ Ունի 4 հոլովաձև․ ուղղ-հայց․, սեռ-տր․, բացառ․, գործ․։ Դերանունն ունի 7 հոլովաձև։ Բայի սահմ․ ներկան և անկատար անցյալը կազմվում են գը, ապառնին՝ բի մասնիկով։ Վերլուծ․ կազմություն ունեն վաղակատար և հարակատար ժամանակների ձևերը [իէմ բայի խոնարհված ձևերի և իէյ (էյ), օձ վերջույթներ ունեցող հիմքերի (դերբայների) համադրությամբ]։

Գրկ․ Գասպարյան Հ․, Հաջընի բարբառը, Ե․, 1966։