Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/320

Այս էջը սրբագրված է

ինքնուրույն ճյուղ է։ Այս հոդվածը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ-ի պատմահամեմատ․ ուսումնասիրության համար՝ այն դնելով ճիշտ գիտ․ հիմքերի վրա։ Մինչև 1900-ական թթ․ հայ-ի համեմատ․ ուսումնասիրության հարցերով, սակավ բացառությամբ, զբաղվել են օտարազգի հայագետները։ Դարասկզբից հայ-ի համեմատ․ քերականությամբ զբաղվել են նաև հայ լեզվաբանները (Հ․Տաշյան, Հ․Աճառյան)։ Հ․Աճառյանը անդրադարձել է հայ-ի կազմավորման, հնդեվրոպ․ լեզուների շրջանում նրա զբաղեցրած տեղի, նախահայ-ի առանձնահատկությունների, հայ-ի բառապաշարի բնիկ (հնդեվրոպ․) բառաշերտի և փոխառությունների քննությանը։ «Հայերենի արմատական բառարանում» նա կատարել է հայ-ի շուրջ 11 հազար արմատների մանրակրկիտ բառաքննական հետազոտություն, ի մի բերել հայ-ի բառային կազմի ստուգաբանության ուղղությամբ մինչ այդ կատարված աշխատանքները։ Հայ-ի համեմատ․ հետազոտության հարցերով խորապես հետաքրքրվել է նաև Գ․Ղափանցյանը։ Նա իր աշխատություններում ձգտել է բացահայտել հայ-ի և հնդեվրոպ․ ու ոչ հնդեվրոպ․ լեզուների բազմակողմանի կապերը, փորձել է որոշել հայ-ի մեջ այդ լեզուների տարրերի համամասնությունը, գիտ․ շրջանառության մեջ դրել շատ հարուստ փաստ․ նյութ։ Հետևելով Ն․Մառի առաջ քաշած «լեզվի նոր ուսմունքին», Ա․Ղարիբյանը հայ-ը համարել է բազմաթիվ ցեղային բարբառների խաչավորման արդյունք։ Հայ-ի պատմահամեմատ․ ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրության աշխուժացում է նկատվում XX դ․ 50-ական թթ-ից։ Հնդեվրոպաբանության մեջ կատարված որակ․ տեղաշարժերն իրենց արձագանքն են գտնում հայ համեմատաբանության մեջ։ Շարունակվում են բառաքննական և ստուգաբանական հետազոտությունները, քերակ․ կառուցվածքի առանձին կողմերի ուսումնասիրությունը (Է․Աղայան, Գ․Ջահուկյան, Թ․Ղարագյուլյան, Հ․Ասմանգուլյան, Վ․Քոսյան և ուր․)։ Կատարվում են նաև հայ-ի համեմատ․ քերականության այնպիսի հարցերի ուսումնասիրություններ, որոնք առնչվում են Հ․լ-յան զարգացման արդի փուլի միտումների հետ։ Այս տեսանկյունից նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Գ․Ջահուկյանի աշխատությունները, որոնցում նա անդրադառնում է հայ-ի և հին հնդեվրոպ․ ու ոչ հնդեվրոպ․ լեզուների փոխհարաբերությունների հետազոտման, հնդեվրոպ․ լեզուների շրջանում հայ-ի դիրքի ճշգրտման, հայ-ի մեջ հնդեվրոպ․ շերտի, ինչպես նաև ենթաշերտային և այլ բաղադրատարրերի բացահայտման, հայ-ի հնչյուն․ համակարգի կրած օրինաչափ․ փոփոխությունների և շեղումների, վերջիններիս բնույթի ու պատճառների ուսումնասիրության հարցերին։ 70-ական թթ․ նկատվում է հետաքրքրության աճ հայ-ի տարածքային կապերի, բառապաշարի թեմատիկ դասակարգման և իմաստային առանձին խմբերի, հայ-ի հնչյուն․ և քերակ․ համակարգերում, ինչպես նաև բառային կազմում պահպանված արխաիկ գծերի, հայ-ի հնդեվրոպ․ ծագման բառային միավորների հնդեվրոպ․ նախատիպերի կառուցվածքի, կառուցվածքային բաղադրատարրերի ուսումնասիրության նկատմամբ։ Վերջին տարիներին հնդեվրոպաբանության առանցքային խնդիրների՝ հնդեվրոպացիների նախահայրենիքի տեղադրման հարցի նոր լուծումների (Թ․Գամկրելիձե, Վ․Իվանով), հնդեվրոպ․ նախալեզվի բաղաձայն․ համակարգի հնարավոր հնագույն վիճակի վերականգնման նոր փորձերի հետ կապված լայնորեն օգտագործվում և արժեքավորվում է հայ-ի և նրա բարբառների ընձեռած նյութը։

Գրկ․ Ջահուկյան Գ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1-2, Ե․, 1960-62։ Мейе А․, Введение в сравнительное изучение индоевропейских языков, М.-Л., 1938; Гамкрелидзе Т․, Иванов В․, Индоевропейский язык и индоевропейцы, т․ 1–2, Тб․, 1984․

ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ամենամեծ ընտանիքը, որոնցով խոսում է աշխարհի ժողովուրդների կեսից ավելին։ Հ․լ-ի առանձին, ինքնուրույն ճյուղ է հայերենը։

Հայ-ի՝ որպես հնդեվրոպ․ լեզվի ուսումնասիրության հիմքը դրել են Հ․Պետերմանը և Ֆ․Վինդիշմանը՝ XIX դ․ 30-ական թթ․։ Բայց նրանք հայ-ը համարել են իրան․ լեզվաճյուղի մեջ մտնող լեզու։ Հ․Հյուբշմանը հայ-ի բառապաշարային առանձնահատկությունների քննության հիման վրա եզրակացրել է, որ հայ-ը հնդեվրոպ․ առանձին ինքնուրույն լեզու է և չի մտնում իրան․ ճյուղի մեջ։ Տես նաև Հնդեվրոպական լեզվաբանություն։


ՀՆԴԿԱՀԱՎԵՐ, ճոլոկներ, գոռելներ, հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են Meleagris և Agriocharis սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական Հ-ի (M․ gallopavo) մարմնի երկար․ 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոշորաչք Հ․ (A․ ocellatus) տարածված են Կենտր․ Ամերիկայում։ Որսի օբյեկտ են։

Ընտանի Հ․ վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտ․ թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-