Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/34

Այս էջը սրբագրված չէ

ներբողներ։

Գրկ․ Ղաֆադարյան Կ․, Հաղպատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները, Ե․, 1963։ Անթապյան Փ․, Վարդան Արևելցի, գիրք Ա, Ե․, 1987, գիրք Բ, Ե․, 1989։


ՀԱՄԱԶԱՍՊ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծ․ թ․անհտ․ _ 661), Հայոց իշխան 654-ից։ Բյուզ․ և արաբ․ նվաճողների դեմ պայքարում գործակցել է աներոջը՝ Թեոդորոս Ռշտունուն։ Հիվանդության պատճառով Հ․ Մ․ առժամանակ առանձնացել է Աղթամարում, և երբ Հայաստանում սրվել է պայքարն արաբ․ և բյուզ․ կողմնորոշում ունեցող հայ նախարարների միջև, Հ․ Մ․ 654-ին գումարել է նախարար․ ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։ Հայոց իշխան դարձած Հ․ Մ․ արաբա-բյուզ․ հակամարտությունում առժամանակ չեզոք դիրք է գրավել, իսկ 656-ին, օգտվելով Արաբ․ խալիֆայությունում ծավալված գահակալ․ կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբ․ գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։ Բյուզ․ կայսրը նրան շնորհել է կյուրապաղատի տիտղոս, նվիրել արծաթե գահ և զորքերը հանել Հայաստանից, որը, բացառությամբ Չորրորդ Հայքի մի մասի, միավորվել է Հայոց իշխանի գահի շուրջը։ 661-ին վերսկսված արաբա-բյուզ․ պատերազմների ժամանակ՝ Հ․ Մ․ կրկին ընդունել է արաբ․ գերիշխանությունը և երկիրը զերծ պահել ավերածություններից։ Հ․Մ-ի մահից հետո իշխան․ գահն անցել է նրա եղբորը՝ Գրիգոր Մամիկոնյանին։

Գրկ․ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1939։ ՁպՐ-թպՉՏվՊÿվ Ը․ծ․, ԸՐՎպվՌÿ Ռ ԸՐՈորՍՌռ ւՈսՌՒՈՑ, ժ․, 1977․


ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ-ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ, հայ իշխանական տոհմ XI_XVII դարերի Մամիկոնյանների տոհմից, տոհմանունն առաջացել է Համազասպ մարզպանի (XI դ․ վերջ _ XII դ․ սկիզբ) անունից։ Հ-Մ-ին էին պատկանում Տաշիր գավառի Մարց, Քարինջ, Մշարդ, Աղեգի, Դսեղ (իշխանանիստը) գյուղերը։ Զաքարյանների իշխանությունում ազդեցիկ դեր ունեցող Հ-Մ․, մասնակցել են Իվանե Ա-ի և Զաքարե Բ Մեծի ազատագր․ պատերազմներին։ 1201-ին, հավանաբար Բջնիի ազատագրման մարտում, զոհվել է զորավար Սարգիս Համազասպյանը։ Նրա որդի Համազասպը եղել է Զաքարյանների իշխանապետության մանդատուրթուխուցեսը։ XIII դ․ 1-ին կեսին շին․ աշխատանքներ ծավալած պետ․ գործիչ Մարծպանի (կառուցել է Բարձրաքաշ Ս․Գրիգոր վանքը) որդի Համազասպը (Հաղպատի վանքի առաջնորդը) կառուցել է վանքի ժամատուն-գավիթը, զանգակատունը ևն։ Հովհաննավանքի առաջնորդներ են եղել Համազասպ եպիսկոպոսը (1274_1300) և Ներսեսը (XIV դ․ սկիզբ)։ Հ-Մ․ խնամիական կապեր են ունեցել հայ մի շարք իշխան․ տների (Զաքարյաններ, Վաչուտյաններ, Օրբելյաններ ևն) հետ։ XII դ․ վերջին Համազասպ մարզպանի թոռ Հասանը Խաչենում ստեղծել է իր փոքր իշխանությունը։ Մարզպան Համազասպյանի որդի Գրիգորը XIII դ․ 1-ին կեսին հաստատվել է Ուրծ (Ուրծաձոր) գավառում։ Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տիրույթների մեջ են մտել Մանկուս, Ջշինգյոլ գյուղերը, այլ բնակավայրեր։ Հավանաբար Հ-Մ-ի տոհմից է XVII դ․ կեսին հիշատակված Բայանդուրը (Թումանեցի)։ Ենթադրում են, որ Դսեղի Թումանյանները ևս սերել են Հ-Մ-ից։


ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է 1991-ին, Երևանում, Ս․Սարգսյանի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն)։ Բացվել է դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժ․ Ս․ Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ․ Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժ․ Հ․ Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժ․ Ե․ Ղազանչյան), Վ․ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժ․ Ս․ Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ․ Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժ․ Դ․ Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկ․ ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» ևն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել ՀՀ վաստ․ արտիստ Մ․ Ղարագյոզյանը, արտիստներ Գ․ Սեդրակյանը, Տ․Ներսիսյանը, Հ․ Վանյանը, նկարիչ Գ․ Նալչաջյանը և ուր․։ Թատերախմբում են (1999) Հ․ Գասպարյանը (գլխ․ ռեժ․ 1995-ից), կոմպոզիտոր՝ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ Մ․ Վարդազարյանը, ՀՀ վաստ․ արտիստ Շ․ Ղազարյանը, արտիստներ Գ․ Նովենցը, Կ․ Ջանիբեկյանը, Դ․ Հակոբյանը (նաև ռեժ․), Ա․ Մկրտչյանը, Ա․ Էլբակյանը, Կ․ Ջանջուղազյանը, Ա․ Գալստյանը, Ն․ Հայկազյանը, Զ․ Բեկ-Գասպարենցը և ուր․։ Հ․թ․ հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994), Իրանում (1997)։


ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, համազգային մշակութային և կրթական ընկերություն, 1990-ից՝ Համազգային հայ կրթական և մշակութային միություն (ՀՀԿՄՄ), համահայկական կազմակերպություն։ Վայելում է ՀՀԴ կուսակցության հովանավորությունը։ Հիմնվել է 1928-ի մայիսի 28-ին, Կահիրեում՝ սկզբում «Հայ կրթական և հրատարակչական ընկերություն» անունով։ Հիմնադիրներ՝ Համո Օհանջանյան, Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Գասպար Իփեկյան, Ստեփան Եսայան, Մինաս Խաչատրյան, Սարգիս Մալխաս