Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/340

Այս էջը սրբագրված է

թյուններ։ Հմտորեն միաձուլել է անտիկ և քրիստ․ հռետորության բնորոշ գծերը։ Հ․Ո-ի ոճին հատուկ են պարզությունը, իմաստային շեշտերի ճիշտ տեղադրվածությունը, բարոյական դիտարկումների նրբությունը, դիպուկ օրինակների ընտրությունը, զգացմունքայնությունը։ Նրա ստեղծած քարոզչական արձակի և եկեղեց․ հռետորության ոճը հետագայում ընդօրինակելի է դարձել, հիմք դրել նաև «թատերականացված» եկեղեց․ պերճախոսությանը։ Հ․Ո-ի երկերը զգալի դեր են խաղացել նաև հայ քարոզչական-հռետոր․ մտքի զարգացման գործում։ Դրանցում տեղեկություններ կան նաև կիլիկիահայերի մասին և հայ․ են թարգմանվել դեռևս V դ․։ Գրիգոր Լուսավորչին է նվիրել երկու ներբող։

Եկեղեց․ օրինականությունը խախտելու մեղադրանքով զրկվել է հոգևոր կոչումից և 404-ին աքսորվել Կիլիկիա։

Երկ․ Հատընտիր գիրք և ճառք և ներբողեանք, հ․ 1-2, Վնտ․, 1918։ Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի, հ․ 1-2, Վնտ․, 1862։ Ներբողեան ասացեալ յաղագս վարուց և նահատակութեան սրբոյ Գրիգորի Լուսաւորչի, Վնտ․, 1878։

Գրկ․ Культура Византии (IV первая поковина VII в․), М․, 1984․

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ, Հովհաննես Որոտնեցի, մականունը՝ Կախիկ [1315, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ - 1386, Ապրակունիս], աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338) տեղափոխվել է Հերմոնի, ապա՝ Որոտանի վանք։ 1373-ին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների քաղ-գաղափարախոս․ ոտընձգությունների (տես Ունիթորություն) դեմ պայքարելու նպատակով 1379-ին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում, Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն, վերադարձել է Տաթև։ Հ․Ո․ խորացրել է Հովհաննես Սարկավագից եկող գիտափիլ․ գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստ․ և մատերիալիստ․ ուղղվածությունը։ Փիլ-բնագիտ․ մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլ-մեկնողական երկերը, այլև աստվածաբան․ մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Արիստոտելի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեկնությունները։ Հ․ Ո-ու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։

Ըստ Հ․Ո-ու, թեև շրջապատող նյութ․ աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հ․Ո․ մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբան․ հարցերը քննելիս։ Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հ․Ո-ու նոմինալիստ․ դիրքորոշումն ազգ․ եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տես․ հիմնավորումներից է։ Նրա փիլ-ը միջնադարյան փիլ․ մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլ․ կրթության վերելքին և փիլ-յան ինքնուրույնացմանը։

Երկ․ Յովհաննու Որոտնեցւոյ Հաւաքեալ ի բանից Իմաստասիրաց, հրտ․ Ս․ Արևշատյանի և Ս․ Լալաֆարյանի, ռուս․ թրգմ․ Ս․Արևշատյանի, ԲՄ, 1956, № 3։ Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի, հավաքական տեքստը և առաջաբանը Վ․Չալոյանի, ռուս․ թրգմ․ Վ․Չալոյանի և Ա․Ադամյանի, Ե․, 1956։ Համառօտ վերլուծութիւն Պորփիւրի դժուարալուծիցն, նույն տեղում։

Գրկ․ Գրիգորյան Գ․Հ․, Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը, Ե․, 1980։ Арвешатян С.С., К истории философских школ средневековой Армении, (XIV в․), Е․, 1980։


ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի ձորեզրին։ Ըստ ավանդության, հիմնադրվել է IV դ․ սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է համալիրի հնագույն շենքը՝ միանավ բազիլիկը։ Այն վերակառուցվել է 573-ին (փայտե ծածկը փոխարինվել է քարե թաղով) և 1652-ին։ Անաղարտ է պահպանվել արմ․ ճակատը՝ պայտաձև կամարներով երեք լուսամուտով, մուտքով և արտաքին սյունասրահի որմնանկարներով։ Արլ․ ճակատին վերջին նորոգման ժամանակ ագուցվել է Վաչուտյան իշխան․ տոհմի զինանշանը պատկերող հարթաքանդակ (արծիվ, ճանկերում՝ աղավնի)։ Միանավ բազիլիկին արմ-ից կից է անկանոն հատակագծով մի շինություն (վանքի մի այլ վերակառուցված հնագույն շենք), հավանաբար՝ տապանատունը։ Այստեղ պահպանվել են XII-XIII դդ․ մի շարք արձանագրություններ (հատկապես կարևոր են Սյունյաց արքայադուստր Շուշանիկի՝ 1176-ի և Զաքարե ու Իվանե Զաքարյան իշխանների՝ 1220-ի արձանագրությունները)։

Վանքի գլխ․՝ Ս․Կարապետ եկեղեցին կա