Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/342

Այս էջը սրբագրված է

աշխատանքներ կատարել է արաբ նկարիչ Իբրահիմ էլ Նասիխի համագործակցությամբ («Միքայել հրեշտակապետը», «Քրիստոսը գահի վրա», «Աստվածամայրը»)։ Վերջին շրջանի աշխատանքներին («Ս․Գևորգ», «Ս․Մինաս» ևն) բնորոշ է գեղ․ անհատականացումը։ Նկարչությամբ է զբաղվել նաև Հ-ի որդին՝ Հովսեփը (Կերգեսը)։

Գրկ․ Միքայելյան Ն․, Նկարիչ Հովհաննես Երուսաղեմցին Եգիպտոսում, ՊԲՀ, 1967, № 2-3։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Mulock C․, Langdon M․T․, The Icons of Yuhanna and Ibrahim the Scribe, L․, [1946]․

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ալան [Չաքմաքչյան Ալան Հարությունի, ծն․ 8․3․1911, Առմերվիլլ (ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի նահանգում)], կոմպոզիտոր։ Սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում։ Շրջագայել է Արլ-ի երկրներում, ուսումնասիրել նրանց դասական ավանդ․ երաժըշտությունը։ Գրել է օպերաներ, 20-ից ավելի սիմֆոնիաներ, կոնցերտներ, կամերային, դաշնամուրային, վոկալ, վոկալ-սիմֆոնիկ երկեր, հոգևոր երգեր ևն։ Արլ․ ոճի սիմֆոնիկ և կամերային երկերը հիմնված են հնդկ․, ճապոն․, կորեական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտ․ ավանդույթների վրա [«Արջունա» սիմֆոնիա (№ 8, 1947), «Մադրասյան սոնատ» (1961), «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» (1963) ևն], որոնցում մշակված ոճը երևան է գալիս համապատասխան ձայնակարգերի օգտագործման մեջ, երաժշտ․ նյութի շարադրման ուրույն իմպրովիզացիոն եղանակում, ձևակառուցվածքային առանձնահատկություններում ևն։

Հ․ գրել է հայկ․ ոճի բազմաթիվ երկեր, որոնք հայկ․ երաժշտ․ արվ․ ինքնատիպ էջերից են։ Այդ երկերում նա յուրովի կիրառել և մեկնաբանել է հայկ․ ժող․, աշուղ․ և հոգևոր երաժշտության ավանդույթները։ Դրանց բնորոշ են ժանրայնությունը և ծրագրայնությունը («Սուրբ Վարդան» սիմֆոնիան, 1964, «Անահիտ» ֆանտազիան, 1946)։ Կամերային-գործիքային երկերից նշանավոր են «Վանա լճի սոնատ»-ը, «Ախթամար»-ը, «Վարագ»-ը, գալարափողի «Արթիկ» և ալտի «Թալին» կոնցերտները։ Հ-ի երկերից են «Հիսուսի ճանապարհը» օրատորիան (1974) և «Պերիկլես» օպերան (1975)։ Արմ-ի արդի երաժշտությունը հարստացնելով արլ․, մասնավորապես հայկ․ երաժշտությամբ, Արլ․ համարելով XX դ․ երաժշտ․ արվ․ առաջընթացի կարևոր ազդակ՝ Հ․ իր երկերով արժեքավոր ավանդ է մուծում Արլ-ի և Արմ-ի երաժշտ․ մշակույթների սինթեզման գործում։ 1965-ին Հ․ այցելել է Երևան, հանդես եկել իր երկերի կատարմամբ։ 1977-ից՝ Ամերիկ․ ակադեմիայի և գրակ․ ու արվեստի ինստ-ի, 1992-ից՝ ՀԿՄ պատվավոր անդամ։

Գրկ․ Երնջակյան Լ․, Ալան Հովհաննես, ՍԱ, 1975, № 12։ Բրուտյան Ց․, Սփյուռքահայ երաժշտական մշակույթը, Ե․, 1982։


ՀՈՎՀԱՆՆԵՍ Դավիթ (Հովհաննիսյան Դավիթ Հրաչյայի, ծ․ 17․2․1945, Երևան), բանաստեղծ։ Հր․ Հովհաննիսյանի որդին։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1968)։ «Նորք» գրական-գեղարվեստական հեռուստատեսային հանդեսի հեղինակ և վարող (1980-90)։ Արտասահմ․ գրականության պատմություն է դասախոսել հանրապետ․ տարբեր բուհերում (1969-76), աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում (1976-78)։ 1991-99-ին «Արևիկ» հրատարակչության տնօրեն։ 1960-ական թթ․ վերջին ասպարեզ իջած բանաստեղծական նոր սերնդի ներկայացուցիչ է, որի ստեղծագործությունն աչքի է ընկնում ընդգծված քաղաքացիական դիրքորոշմամբ, բանաստեղծական ուրույն, թարմ ձևերի ու արտահայտչամիջոցների փնտրտուքով։ Հ-ի պոեզիային հատուկ են դրամատիկ, հաճախ հեգնական շեշտերը, քաղաքաց․ պաթոսն ու քնարականությունը։ Հեղինակ է «Երգերի պսակ» (1974), «Անցյալ կորուսյալ» (1979), «Նոր կյանք» (1983), «Տագնապներ» (1986) ժողովածուների։ «Աղետի գոտի» (1989) գրքում պատմ․ անցյալի շուրջ ինքնատիպ խորհրդածությունները զուգորդվում են արդիական ծանր իրողությունների բանաստեղծական իմաստավորումներին։ Հ-ի գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով։ Ռուս․ լույս են տեսել «Երկու գրքից» (1980), «Հաց և բան» (1984) ժողովածուները։ Հ-ի բառամթերքը ամուր է, մշտապես բաց և զգայուն՝ կենսական գրգիռների նկատմամբ։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել են լիտվացի բանաստեղծ Յուստ․ Մարցինկյավիչյուսի «Մինդաուգաս» (1979) և «Պրոմեթևսի դատը, Իկարոս» (1987) դրամատիկական երկերը, աֆրո-ասիական պոեզիայի «Ազատության կանչ» անթոլոգիան (1973), ամերիկյան և ԱՊՀ երկրների բանաստեղծների գործեր։ Հ․ նաև մանկ․ գրքերի («Պստիկ է, բայց ճստիկ է», 1981, «Գազանանոց-տղան», 1995, գեղ․ պլակատ) հեղինակ է։ ԱԺ պատգմ․ (1999)։

Երկ․ Մայր Հայաստան, Ե․, 1988։ Քրոնիկոն, Ե․, 1996։ Requiem Aeternam Չարենցի հիշատակին, Ե․, 1997։


ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա ՄԱՆԴԱԿՈՒՆԻ, Հովհան Մանդակունի (ծ․թ․ անհտ․, գ․ Ծախնոտ, Մեծ Հայքի Արշամունիք գավառ - մոտ 490), Հայոց կաթողիկոս՝ 478-ից։ Մատենագիր և թարգմանիչ։ Եղել է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտը։ Հաջորդել է հորեղբորը՝ Գյուտ Ա Արահեզացուն։ Արշակունիների թագավորության անկումից հետո, երբ սկսել է աճել Հայոց կաթողիկոսության դերը, Հ․ Ա Մ․ ձգտել է գերիշխանություն ձեռք բերել երկրի քաղ․ կյանքում։ Եռանդուն աջակցություն է ցույց տվել պարսկ․ տիրապետության դեմ ապստամբած հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանին, մասնակցել 482-ի Ներսեհապատի ճակատամարտին։ Վահան Մամիկոնյանի մարզպանության տարիներին զբաղվել է տնտ․ և շին․ գործերով՝ վերակա