Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/35

Այս էջը սրբագրված չէ

յան, Սեդրակ Պալըգճյան, Հակոբ Պալըգճյան։ Նպատակն էր․ «Հայ ժողովրդին կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգիով□․ ըստ 1990-ին ընդունված կանոնագրի՝ «ա․ սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվին և ընդհանրապես հայ հոգեկան և իմացական արժեքներու ճանաչման, զարգացման, տարածման և ժողովրդականացման՝ Հայաստանի և արտերկրի մեջ, բ․ օժանդակել հայապահպանման ճիգերուն, ազգային նշանակություն ունեցող ավանդույթներու շարունակման և մշակութային նոր ավանդներու ստեղծման, գ․ մշակութային ձեռնարկներով՝ ցուցահանդես, հանդիսություն, հրատարակություններ, հայը, հայությունն ու Հայ դատը ծանոթացնել հայ թե օտար հասարակության»։

Նպատակներն իրագործելու համար Հ․մ․մ․ առաջին հերթին՝ 1930-ին Բեյրութում բացել է Հայ ճեմարանը (1948-ից՝ Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան), 1931-ին՝ «Հույս» տպարանը (1967-ից՝ Համազգայինի Վահե Սեթյան տպարան)։


Հայ թատեր․ արվեստը վերակենդանացնելու, տարածելու և նրա դերը հայ գաղութներում բարձրացնելու նպատակով 1941-ին Գասպար Իփեկյանի ջանքերով կազմվել է Համազգայինի թատերասերների միությունը։ Մինչև 1951-ը թատերախումբը գործել է Բեյրութում, այնուհետև հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, Հս․ և Հվ․ Ամերիկա։ Գասպար Իփեկյանի մահից հետո, ի պատիվ նրա, 1952-ին խումբը կոչվել է «Գասպար Իփեկյան թատերախումբ», ղեկավարությունը ստանձնել է Ժորժ Սարգիսյանը։

Մեծ է երգահան Բարսեղ Կանաչյանի ղեկավարությամբ 1956-ին ստեղծված «Գուսան» երգչախմբի ներդրումը սփյուռքահայի երաժշտ․ ճաշակը ձևավորելու գործում։ 1960-ին կազմվել է «Քնար» ազգագր․ երգի-պարի խումբը (ղեկ․ Վարդգես Աբրահամյան), 1978-ին՝ «Ծնծղա» (ղեկ․ Վաչե Պարսամյան) և 1980-ին՝ «Նանոր» (խմբավար՝ Ալեքս Մնակյան) մանկական երգչախմբերը, որոնք մրցանակներ են շահել միջազգ․ մրցույթներում։


Հայագիտությունը զարգացնելու, հայոց լեզվի ու գրակ-յան, հայոց պատմության ուսուցիչներ, նաև խմբագիրներ և հանրային այլ գործիչներ պատրաստելու համար 1974-ին հիմնել է Հայագիտական բարձրագույն հիմնարկը։

1980-ին հիմնադրվել է Մարսելի կրթ․ կենտրոնը (մանկապարտեզով, նախակրթարանով, միջնակարգով և երկրորդականով), 1986-ին Սիդնեյում (Ավստրալիա)՝ Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլըստըն (Գալստյան) երկրորդական վարժարանը։ Այս ամենօրյա վարժարաններից բացի Հ․մ․մ-յան մասնաճյուղերը պահում են նաև մեկօրյա դպրոցներ։


Հ․մ․մ-յան մեծ իրագործումներից է «Լևոն Շանթ» մշակութ․ կենտրոնը Բեյրութում, որն իր հարկի տակ պարփակում է Թորոս Ռոսլին կերպարվեստի ակադեմիան, Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, ինչպես նաև երգի և բալետի դպրոցներ։


Հ․մ․մ-յան գերագույն մարմինն է Կենտր․ վարչությունը՝ կազմված 11 անդամից․ ընտրվում է պատգամավոր․ ժողովում՝ 4 տարի ժամկետով։ Կենտր․ վարչությանը կից ստեղծված են կրթ․, տնտ․, հրատարակչական, դասագրքերի, շին․, ռադիոժամի հանձնախմբեր։ Գործում են շրջանային վարչությունները, որոնք կազմվում են աշխարհագր․ սկզբունքով․ Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ամերիկայի Միացյալ Նահանգների (Արևելյան և Արևմտյան), Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, շուրջ 50 մասնաճյուղ։


Հ․մ․մ-յան միջոցները գոյանում են նվիրատվություններից և հանգանակություններից, ունեցած կալվածքների ու հաստատությունների հասույթներից։


ՀԱՄԱԶԳՅԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1846-ին, Կ․Պոլսում, Մ․ Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր հասնել համազգ․ միասնության ու միաբանության, հիմնել երկսեռ դպրոցներ, տպարաններ, գրել, թարգմանել ու հրատարակել օգտակար գրքեր, հավաքել և ուսումնասիրել հայրենի ձեռագիր մատյաններ ու հին դրամներ։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից և բարեգործ․ այլ միջոցառումներից։ Ակտիվ գործիչներից էին Ծերենցը, Հ․ Հիսարյանը, Հ․ Վարդանյանը, Հ․ Տավությանը, Ա․ Լյութֆյանը, Խ․ Գազեզյանը, Կ․Թյուլպենտճյանը, Ս․Ասկերյանը, Ս․Ազնավուրյանը։ Հ․ը-յան ծրագրի համաձայն ստեղծվել են «Առևտրական ընկերությունը» (1847-ին), «Երկրագործական ընկերությունը», «Թանգարան վերածնությանը» (1848-ին)։ 1852-ին Հ․ը․ դադարել է գործել։ 1860-ին ստեղծված Բարեգործական ընկերություն հայոցը ըստ էության շարունակել է Հ․ը-յան գործը։


«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ», գիտական և գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1899_1902-