Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/360

Այս էջը սրբագրված է

դամ, Հայարտան երաժշտ․ մասնաճյուղի հիմնադիրներից։ Երաժշտագիտ․ հոդվածներով հանդես է եկել Թիֆլիսի և Երևանի մամուլում։ Աշխատություններից են «Հայ երաժըշտության պատմություն», «Հայ ժողովըրդական երգի մասին» (անտիպ)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայրապետ Հակոբի [28․2․1878, գ․ Հանդամեջ (Օրդուբադի գավառում) - 5․3․1938, Երևան], աշխարհագրագետ, մանկավարժ։ Պրոֆ․ (1935)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1904)։ 1923-ին հիմնել ու ղեկավարել է ԵՊՀ ֆիզ․ աշխարհագրության ամբիոնը։ Հայկ․ աշխարհագր․ ընկերության հիմնադիրներից է։ Հեղինակ է դպրոց․ և բուհ․ դասագրքերի։

Երկ․ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության համառոտ աշխարհագրություն, Ե․, 1925։ Հայաստանի Ս․Խ․Հանրապետության աշխարհագրություն, Ե․, 1927։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հեղինե (Տեր-Հովհաննիսյան Ելենա) Սերգեյի (ծ․ 12․5․1926, Երևան), դերասանուհի։ ՀՀ ժող․ արտիստուհի (1983)։ Ավարտել է ԵԹԻ (1948)։ 1948-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի դերասանուհի։ 1968-ից դասավանդում է ԵԳԹԻ-ում։ Ճանաչվել է դրամատիկ․ դերերով․ լավագույններից են Գոներիլ (Շեքսպիրի «Լիր արքա»), Գլաֆիրա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Վարյա (Չեխովի «Բալենու այգին»), Լիզա (Լ․Տոլստոյի «Կենդանի դիակ»), Չեբոկսարովա (Ա․Օստրովսկու «Կատաղի փողեր»)։ Նկարահանվել է կինոյում, մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հենրիկ Բարդուղի (1․9․1918, Երևան - 2․12․1964, Մոսկվա), կինոռեժիսոր։ Սովորել է Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնին կից դրամատիկ․ ստուդիայում (1933), ավարտել Կինեմատոգրաֆիայի համամիութ․ պետ․ ինստ-ը (1955)։ Նույն թվականից՝ Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր։ Մասնակցել է Ս․Գերասիմովի մի շարք ֆիլմերի ստեղծմանը («Երիտասարդ գվարդիա», 1948, «Խաղաղ Դոն», 1957-58, «Խոսում է Արբանյակը», 1959 ևն)։ 1960-ին Հ․ ստեղծել է «Աղջկական գարուն» (Վ․ Դորմանի հետ) երաժշտ․ կինոկատակերգությունը։ Կատակերգ․ ժանրով է նկարահանել նաև «Կրոշի արկածները» (ըստ Ա․Ռիբակովի, 1962) և հանրահայտ «Երեքին գումարած երկու» (ըստ Ս․Միխալկովի, 1963) ֆիլմերը։ «Տիկնայք» (1955, Լ․Կուլիջանովի հետ) և «Վանկա» (ըստ Ա․Չեխովի, 1960, Է․Բոչարովի և Վ․ Դորմանի հետ) կինոնկարների սցենարիստն է։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հենրիկ Վահանի (ծ․ 3․6․1936, Լենինական), թատերագետ։ Արվեստագիտության դ-ր (1980), պրոֆ․ (1988)։ Ավարտել է ԵԳԹԻ (1958)։ 1958-74-ին (ընդհատումներով) աշխատել է ՀՀ պետհեռուստառադիոյում (1990-91-ին՝ նախագահ), 1965-ից՝ ՀՀ ԳԱԱ արվ․ ինստ-ում։ 1968-90-ին (ընդհատումներով) դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1986-1991-ին՝ նաև Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ում։ 1995-ից ՀՀ ԳԱԱ արվ․ ինստ-ի գիտ․ աստիճան շնորհող խորհրդի նախագահ։ Աշխատություններն ու հոդվածները վերաբերում են թատրոնի պատմության և տեսության հարցերին։ Հ․ գիտ․ հիմքի վրա է դրել հայ հին և միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը։

Երկ․ Մարտիրոս Մնակյան, Ե․, 1969։ Բեմական խոսքի պոետիկան, Ե․, 1973։ Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Ե․, 1978։ Թատրոն․ հին ու նոր արժեքներ, Ե․, 1986։ Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը, Ե․, 1990։ Հայ թատրոնի պատմություն, XIX դ․, Ե․, 1996։ Ալեքսանդր Պուշկին (նաև բանաստեղծությունների թարգմանիչն է), Ե․, 1999։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես (1865, Երևան - 1935, Երևան), վիրաբույժ, հասարակական գործիչ։ Ավարտել է ՄՊՀ բժշկ․ ֆակ-ը (1891)։ Եղել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխ․ բժիշկ, աչքի հիվանդությունների ու վիրաբուժ․ բաժանմունքների վարիչ (1895)։ Կատարելագործվել է Մոսկվայի, Բեռլինի, Վենետիկի և Փարիզի վիրաբուժ․ կլինիկաներում։ Երևանում բացել է սեփական վիրաբուժ․ հիվանդանոց (գործել է 1911-23-ին)։ Եղել է դպրոցական բժիշկ, Կովկասյան հայկ․ բարեգործ․ ընկերության Երևանի բաժանմունքի նախագահ, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկ․ բաժնի վարիչ, Երևանի բժշկ․ ընկերության նախագահության անդամ։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Գաբրիելի (2․1․1928, Երևան - 20․5․1995, Երևան), քանդակագործ։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1985)։ Ավարտել է ԵԳՈՒ (1946) և ԵԳԹԻ (1952)։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ քանդակի բնագավառում։ Գործերից են Վարդենիս ք․ մուտքը (բազալտ, ալյումին, 1968, համահեղինակ՝ Ռ․ Եկմալյան, ճարտ․՝ Ռ․Իսրայելյան), Հուշարձան ԽՍՀՄ հայրեն․ պատերազմում զոհված մարտիկներին (տուֆ, 1968, ք․ Գավառ, համահեղինակ՝ Ռ․Եկմալյան, ճարտ․ Ռ․Իսրայելյան) ևն։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի [14(26)․4․1864, Վաղարշապատ - 29․9․ 1929, Երևան, թաղված է Կոմիտասի անվ․ զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել ՄՊՀ պատմալեզվագր․ ֆակ-ը (1888)։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ․Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում երկար տարիներ դասավանդել է ռուսաց լեզու և գրակ․, ընդհանուր գրակ․, հուն․։

Հ-ին ճանաչում է բերել նրա առաջին՝ «Բանաստեղծություններ» (1887) ժող․։ Հետագա ժող-ները (1908, 1912) ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայում։ Հ․ ստեղծեց արևելահայ բանաստեղծ․ նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ․ Թումանյանը, Ա․ Իսահակյանը և ուր․։ Հ-ի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկ․ մեղմությամբ ու քնարականությամբ («Ախ, տվեք ինձ