Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/361

Այս էջը սրբագրված է

քաղցր մի քուն»)։ Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», «Կուզեի լինել կարկաչուն վտակ») աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Հ․ պատկերել է ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», «Մնաք բարով, արև, գարուն», «Աշուղ»), հայ պոեզիայում առաջինը ռեալիստ․ ճշմարտացիությամբ ներկայացրել գյուղ․ կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», «Հատիկ»)։ Ժող․ պոեզիայի հետ են առնչվում Հ-ի քնարերգության որոշ նմուշներ («Արազն եկավ լափին տալով», «Ալագյազ բարձր սարին»), որտեղ արտահայտված են հայ պանդուխտի ապրումները, պատկերված է հայկ․ բնաշխարհը։ Հ․ մեծ հայրենասեր է։ Նրա հայրենասիր․ պոեզիան պատկերում է հայ ժող-ի կրած տառապանքները, հատկանշվում հերոսականությամբ ու լավատեսությամբ («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», «Մայր», «Տղմուտ», «Նոր գարուն», «Սարն ի վեր»)։ «Սյունյաց իշխանը» պատմահոգեբ․ պոեմում բանաստեղծը նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Հ․ անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ», «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը»)։ Հ․ բնագրից թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հայնեի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Պետեֆիի և այլոց երկերից, որոնցից մի քանիսը (Ուլանդ, «Երգչի անեծքը») ինքնուրույն ստեղծագործության արժեք ունեն։

Հ․ բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրակ․ լեզուն։ 1948-ից ծննդավայրում գործում է Հ․ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։

Երկ․ Երկ․ ժող․, 2 հատորով, հ․ 1, Ե․, 1937։ Հատընտիր, Ե․, 1939։ Երկ․ ժող․, հ․ 1-4, Ե․, 1964-68։ Վիլյամ Շեքսպիր, Ե․, 1965։ Հատընտիր, Ե․, 1971։ Ընտիրը, Ե․, 1976։

Գրկ․ Ավդալբեգյան Թ․, Հովհաննես Հովհաննիսյան, Ե․, 1934։ Ղանալանյան Հ․, Հովհաննես Հովհաննիսյան, Ե․, 1946։ Հովսեփյան Գ․, Հովհաննես Հովհաննիսյան, Ե․, 1957։ Ասմարյան Լ․, Հովհաննես Հովհաննիսյան, Ե․, 1963։ Մուրադյան Ն․, Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Ե․, 1964։ Хитарова С.М., Поэзия Иоаннисяна, М., 1968․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Վարդանի (ծ․ 3․6․1933, Բաթում), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1973), պրոֆ․ (1975)։ ՌԴ վաստ․ գյուտարար (1984)։ Ավարտել է ԵԲԻ (1958)։ 1961-ից աշխատում է Մոսկվայի Ն․Պրիորովի անվ․ վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտր․ ԳՀԻ-ում, 1978-ից՝ մեծահասակների օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են հոդային կրճիկի վերականգնըման, հոդերի ֆրիկցիոն (շփական) հատկությունների, կենսամեխ․ առանձնահատկությունների, մեխ․ և մաթ․ մոդելավորման հարցերի ուսումնասիրությանը։ Ինստ-ի տնօրեն Ս․Վոլկովի հետ ստեղծել է վնասված հոդերի ֆունկցիայի և կրճիկային հյուսվածքի վերականգնման ապարատ, որը հայտնի է «Վոլկով-Հովհաննիսյանի հոդակապային դիստրակցիոն (արտաձգման) ապարատ» անունով։ Վերջինս հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել ոսկրային կոտրվածքները, այլ երկարացնել վերջավորությունների ոսկորները և ապահովել հոդերի շարժումը։

Երկ․ Лечение заболеваний суставов с помощью шарнирнодистракционных аппаратов, М․, 1975; Лечение повреждений суставов и костей с помошью аппартов авторов, Ташкент, 1978 /соавтор/; Восстановление формы и функции суставов и костей, М․, 1986 /соавтор/․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հրաչյա Կարապետի [8․12․1919, գ․ Շահաբ (ՀՀ Կոտայքի մարզում) - 22․11․1997, Երևան], բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հաս․ գործիչ։ ՀՀ մշակույթի վաստ․ գործիչ (1974)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Սովորել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ում (1938-41)։ 1955-59-ին և 1978-82-ին «Գրական թերթի» գլխ․ խմբագիր, 1959-75-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1982-86-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխ․ խմբագիր, 1988-90-ին՝ ՀԳՄ վարչության նախագահ։ Հ-ի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») տպագրվել է 1948-ին։ Այնուհետև հրատարակվել են «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (1977), «Իրիկնային ղողանջ» (1982, Ա․Իսահակյանի անվ․ մրց․, 1982), «Դաժան դրախտավայր» (1993, ԼՂՀ Եղիշեի անվ․ պետ․ մրց․, 1994), «Մենության օրեր» (1996) և այլ ժող-ներ։ Հ․ քնար․ բանաստեղծ է․ սեր, հայրենիք, ժողովրդի ճակատագիր, բնություն, պատերազմ՝ սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջ հյուսված է Հ-ի պոեզիան։ Հ․ գրել է նաև հրապարակախոս․ հոդվածներ, պատմվածքներ, ուղեգր․ նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «Ժամանակի շունչը», 1976)։ Հ-ի ստեղծագործության մեջ առանձին տեղ է գրավում գեղ․