սարանի Ֆլեչեր միջազգ․ հարաբերությունների ինստ-ում (Մասսաչուսեթս, ԱՄՆ) մասնագիտացել է միջազգ․ օրենքի և դիվանագիտության պատմության հարցերում, ստացել մագիստրոսի գիտ․ աստիճան, աշխատել նույն համալսարանում որպես հայ ժողովրդի պատմության դասախոս։ 1985-89-ին՝ իրավաբան Լոս Անջելեսի միջազգ․ փաստաբան․ գրասենյակներում։ 1989-ին հիմնադրել է Ամերիկայի հայ փաստաբանների միությունը, եղել տնօրենը։ 1990-ին տեղափոխվել է Հայաստան, տնօրինել Հայաստանում Ամերիկայի հայկ․ համագումարի գրասենյակը։ 1991-92-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1994-ից ղեկավարում է իր հիմնադրած Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (Երևան)։ 1998-ին եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։
Աշխատությունները նվիրված են Հայաստանի Հանրապետության (1918-1920) արտաքին քաղաքականության, 1921-ի Փետրվարյան ապստամբության հարցերին, հայերի ցեղասպանության իրավական խնդիրներին։
Երկ․ The February Rebellion in Soviet Armenia, 1921, Los Angeles, 1980; United States Policy and the Republic of Armenia, 1918-1920, Boston, 1982; Universality Jurisdiction and the Armenian Genocide, W․, D․C․, 1985․
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է 1948-ից, Վաղարշապատում, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հ․Հովհաննիսյանը։ Հ․ տ-թ․ նրա հայրական տունն է՝ պահպանված գրեթե նախնական տեսքով․ չորս սենյակ, միջանցք, խոհանոց, ընդարձակ պատշգամբ, նկուղներ։ Սենյակ-սրահների ցուցադրանքը ներկայացնում է բանաստեղծի կյանքի ուղին, ուսումնառության, գրակ․, հաս․ ու մանկավարժ․ գործունեության տարիները, գրակ․ կապերը, երկերի ստեղծման պատմությունը ևն։ Ցուցադրված են երկերի հրատ-ներ, լուսանկարներ, անձն․ իրեր, բանաստեղծին նվիրված ուսումնասիրություններ։ Հ․Հովհաննիսյանի ինքնագրերի մի մասը (մեծ մասը ԳԱԹ-ում է) գտնվում է Հ․ տ-թ-ի ֆոնդում, որտեղ պահվում են նաև մոտ 500 անուն այլ փաստաթղթեր, գեղանկարչ․ աշխատանքներ ևն։ Տանը կից պարտեզում բանաստեղծի կիսանդրին (հեղ․ Ղ․Չուբարյան) է։
Գրկ․ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը Էջմիածնում, Ե․, 1973։
ՀՈՎՆԱԹԱՆ (Կարապետյան) Հարություն Հովհաննեսի [ծ․ 18․9․1937, գ․ Սուֆլիս (Վրաստանի Ախալցխայի շրջանում)], բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1962)։ 1984-88-ին աշխատել է «Նոր ուղի» Մասիսի շրջանային թերթի գլխ․ խմբագիր։ Լույս են տեսել Հ-ի «Լուսաստղ» (1971), «Ճամփեզրի ծառը» (1977), «Արեգակն էլ փշեր ունի» (1984), «Աղոթարան» (1990) և բանաստեղծությունների այլ ժող-ներ։ Գովերգում է բնությունը և մարդու անմահությունը տեսնում բնության խորհուրդը մեկնելու մեջ։ Նրա քնարերգության մեջ առանձնանում է մոր թեման։ Տպագրվել են նաև Հ-ի «Զրույցներ․ Հովհաննես Շիրազ» (1992), «Խոսում է Համո Սահյանը» (1993), «Ո՞ւր ես գնում, Տիգրան Մանսուրյան» (1996) զրույցների ժող-ները։ Կատարել է թարգմանություններ։ Հ-ի գործերը թարգմանվել են ռուս․, վրաց․ և այլ լեզուներով։
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Կարո Թովմասի [21․10 (2․11)․1902, Բաքու - 29․6․1970, Դոնեցկ], վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1937), պրոֆ․ (1943)։ ՈւԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1927)։ 1943-ից՝ Հյուսիս-օսեթ․ բժշկ․ ինստ-ի ընդհանուր վիրաբուժության, իսկ 1953-ից՝ Դոնեցկի բժշկ․ ինստ-ի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են սրտի ձեռքբերովի արատների, ստոծանու, լյարդի, լեղուղիների, փայծաղի, բարակ աղիների ուռուցքների վիրաբուժ․ բուժման հարցերին։ ԽՍՀՄ-ում առաջինն է կիրառել տեղային հիպոթերմիայի մեթոդը երիկամների և շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ։ Հ-ի «Լյարդի և լեղուղիների ասկարիդոզ» (1952) մենագրությունն արժանացել է Մ․Ի․Սպասոկուկոցկու անվ․ մրց-ի (1952)։
Երկ․ Хирургические осложнения аскаридоза, М․, 1970; Опухоли и кисты средостения, К., 1971 (соавтор)․
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Հակոբ Մկրտումի (1806, Թիֆլիս - 1881, Թեհրան), նկարիչ։ Սովորել է հոր մոտ, որի հետ նկարազարդել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի Կաթողիկե, Ս․Նշան, Նորաշեն ևն) ներսը, նորոգել հարդարանքը, ստեղծել դիմանկարներ (դրանց թվում՝ «Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը»)։
Պետերբուրգի գեղ․ ակադ-ին ներկայացնելով Ե․Ա․Գոլովինի դիմանկարը՝ ստացել է «Ոչ դասական նկարչի» կոչում (1841)։ Արժանացել է ոսկե մեդալի և
14-րդ դասի աստիճանավորի կոչման (1842)։ 1865-ին տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա՝ Թեհրանում։ Եղել է շահի պալատ․ նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել