Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/37

Այս էջը սրբագրված չէ

ռավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ․ Լեգրանի գլխավորած ՌԽՖՍՀ պատվիրակության միջև երկարատև բանակցություններից հետո։ Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, ամբողջ իշխանությունը՝ մինչև Հայաստանի խորհուրդների համագումարի գումարումը, անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ պիտի մտնեին հինգ անդամ կոմունիստ․ կուսակցության կողմից և երկու անդամ ձախ դաշնակցականների խմբերի կողմից։ Խորհրդ․ Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմ․ ուժեր կենտրոնացնել Խորհրդ․ Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Ըստ համաձայնագրի հայկ․ բանակի հրամանատարական կազմը պատասխանատվություն չէր կրելու Հայաստանում խորհրդ․ իշխանության հաստատումից առաջ կատարած գործողությունների համար, իսկ ՀՀԴ և այլ սոցիալիստ․ կուսակցությունների անդամները չպիտի ենթարկվեին որևէ բռնությունների՝ իրենց կուսակցական պատկանելիության համար։ Համաձայնագրի կնքումով Խորհրդ․ Ռուսաստանի և ՌԿ(բ)Կ ղեկավարությունը հասավ իր նպատակին՝ իրագործվեց Հայաստանի խորհրդայնացումը։

Մինչ համաձայնագրի ստորագրումը, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (նախագահ՝ Ս․ Կասյան), Խորհրդ․ Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադրբ․ սահմանը, մտավ Քարվանսարա (Իջևան)։ 1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակեց խորհրդ․ իշխանություն և, չհանդիպելով դիմադրության, շարժվեց դեպի Երևան։ Ժամանելով դեկտ․ սկզբին Երևան՝ հեղկոմը չհամաձայնվեց ՌՀԿ կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ։ Շուտով սկսվեցին բռնությունները հայկ․ բանակի նախկին սպաների նկատմամբ։

Գրկ․ ԹպսՌՍՈÿ ԿՍՑÿոՐՖրՍՈÿ րՏՓՌՈսՌրՑՌփպրՍՈÿ ՐպՉՏս՚ՓՌÿ Ռ տՏոպՊՈ հՏՉպՑրՍՏռ ՉսՈրՑՌ Չ ԸՐՎպվՌՌ․ հոՏՐվՌՍ ՊՏՍցՎպվՑՏՉ, ժ․, 1957․


ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ հայկական գիտահետազոտական, Ա․Բ․ Ալեքսանյանի անվ․, հիմնվել է 1923-ին։ Մինչև 1940-ը կոչվել է տրոպիկ․ ինստ․, 1940_55-ին՝ մալարիայի և բժշկ․ պարազիտոլոգիայի ինստ․, 1955-ին միավորվել է համաճարակագիտության, մանրէաբանության և հիգիենայի ինստ-ի հետ (հիմն․ 1930) և մինչև 1971-ը անվանվել համաճարակագիտության և հիգիենայի ինստ․։ Ինստ․ ընդգրկում է համաճարակաբանության, վիրուսային վարակիչ հիվանդությունների (էլեկտրոնային մանրադիտակային խմբով), մակաբուծաբանության և տրոպիկ․ հիվանդությունների, վարակազերծման և ախտահանման, վարակիչ հիվանդությունների հարուցիչների էկոլոգիայի, իմունաբանության, մանրէաբանության լաբորատորիաները։ 1930_ 1960-ին գործել է արտադր․ բաժին, որը բավարարել է կանխարգելիչ և ախտորոշիչ պատրաստուկների (վակցինաներ, բնական ծաղիկի դետրիտ, կատաղության պատվաստանյութ, շիճուկներ, ֆագեր) պահանջարկը ՀՀ-ում։ Սկզբ․ շրջանում ինստ-ում զբաղվել են մալարիայի, բնական ծաղիկի, խոլերայի, հետադարձ և բծավոր տիֆերի, լեյշմանիոզների, ներկայումս՝ որովայնային տիֆի, սուր աղիքային վարակիչ այլ հիվանդությունների, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կապույտ հազի, կարմրուկի, հելմինթոզների և գրիպի ախտորոշման, կանխարգելման և պայքարի միջոցառումների մշակման հարցերով։ Հրատարակել է գիտ․ աշխատանքների ժող-ներ։ Ինստ-ի տնօրեններ են եղել Ն․Հակոբյանը, Խ․ Արխիպյանցը, Մ․Քեշիշյանը, Ե․ Կարապետյանը, Ք․ Փիրումովը, Բ․ Ավետիքյանը, Բ․ Աստվածատրյանը, Ա․ Գալստյանը, Մ․ Մելիք-Քարամյանը, Ա․ Ծատուրյանը, Հ․ Հովհաննիսյանը, Գ․ Պապովյանը, Ա․ Զաքարյանը, Կ․ Դեղձունյանը, Յու․ Ալեքսանյանը (1986-ից)։


ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն մարդկանց մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին․ մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի միջոցառումներ։


Հ-յան զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1923-ին տրոպիկական ինստ-ի (1971-ից՝ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստ․), 1927-ին՝ Երևանի սանիտարահիգիենային լաբորատորիայի և 1935-ին՝ ԵԲԻ-ում, Ա․ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկ․ մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։ Սկզբ․ շրջանում ինստ-ում մշակվել են (Ք․Փիրումով, Հ․Ազատյան, Մ․Սալինյան, Ս․Չուբկովա, Կ․ Դեղձունյան և ուր․) մալարիայի և մակաբուծ․ այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ 1953-ին ՀՀ-ում վերացել է տրոպիկ․ մալարիան, իսկ 1963-ին՝ մալարիան ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա․Չուբկովա, Կ․Դեղձունյան, Ռ․ Կարապետյան, Շ․ Մնացականյան և ուր․)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ․Մաթևոսյան, Հ․Կարապետյան, Ս․Ծատուրյան, Մ․Սարգսյան, Կ․ Հովնանյան և ուր․) Entameoba histolytica-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։ 1959-ին Հ․ Կարապետյանն ստացել է լամբլիաների աճեցման արհեստական