Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/374

Այս էջը սրբագրված է

պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար հարուստների ու աղքատների համար։ Արլ․ բռնապետությունների լծի տակ գտնվող հայերի բնական և օրինական իրավունքն է ապստամբել և զենքի ուժով ազատություն ձեռք բերել, սակայն նրանք այդ չեն անում միայն տգիտության պատճառով, որի համար մեղավոր են եկեղեցին և հոգևորականությունը՝ իրենց հնազանդության քարոզով։ Հայերը պետք է լուսավորվեն, պայքարի միջոցով դառնան ազատ ու բարգավաճող ազգ։

Հ․Է․ եղել է բուրժուա-դեմոկրատ․ լուսավորական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ, մեծապես ազդել հայ ազատագր․ գաղափարաբանության վրա։

Երկ․ The Life and Adventures of Josep Emin an Armenian, written by himself (2-nd ed․), Calcutta, 1918 [հայ․ թրգմ․ «Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները», Բեյրութ, 1958]․

Գրկ․ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Иоаннисян А.Р․, Иосиф Эмин, Е․, 1989․


ՀՈՎՍԵՓ ՊԱՂՆԱՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), V դարի թարգմանիչ։ Հայկ․ այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից մեկի՝ Հովհան Եկեղեցացու հետ մասնակցել է Աստվածաշնչի Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած թարգմանությանը։ Հետագայում, Եզնիկ Կողբացու հետ, Հ․Պ․ նորից է գնացել Ասորիք՝ հոգևոր հայրերից թարգմանություններ կատարելու։ Այստեղից, հուն-ի մեջ հմտանալու նպատակով, մեկնել են Կ․Պոլիս, որտեղ նրանց են միացել Ղևոնդ Երեցը և Կորյունը։ Հ․Պ․ և նրա ընկերները կարգվել են հուն-ի թարգմանիչներ։ Նրանք թարգմանելու համար իրենց հետ հայրենիք են բերել Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժողովների կանոնները։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Ալեքսան Արմենակի (ծ․ 14․7․1927, Երևան), հյուսվածաբան։ Անասնաբուժ․ գիտ․ դ-ր (1973), պրոֆ․ (1975)։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1952)։ 1954-ից աշխատում է նույն ինստ-ում, 1989-1994-ին՝ նույն ինստ-ի հյուսվածաբանության, նորմալ և ախտաբան․ կազմաբանության ամբիոնի վարիչ, 1994-ից՝ ՀԳԱ գյուղատնտ․ կենդանիների ձևաբանության, կազմաբանության և ախտաբան․ կազմաբանության ամբիոնի պրոֆ․։ Աշխատանքները վերաբերում են կենդանիների օրգանների և հյուսվածքների հետվնասվածքային վերականգնման խթանման և այլ հարցերի։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Անդրանիկ Ռուբենի [15․10․ 1914, գ․ Խնձորուտ (այժմ՝ Վանաձոր ք․ շրջագծում) - 30․10․1968, Լենինական], գրող։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը։ 1939-64-ին՝ ՀԳՄ Լենինականի բաժանմունքի պատ․ քարտուղար։ Լույս են տեսել Հ-ի պատմվածքների «Մուտք» (1938), «Կյանքի սերը» (1946) ժող-ները, «Սիրտ» (1940), «Առավոտ» (1955), «Հանգիստ խղճով» (1967), «Վահրամ Պահլավունի» (1984) վեպերը, «Անմահության ուղին» (1962), «Բուք» (1970) վիպակները։ Հ․ գրել է նաև պիեսներ («Ղուկաս Ղուկասյան», «Բուք», «Արտակարգ լիազոր» ևն), որոնք բեմադրվել են Լենինականի թատրոնում։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Արամայիս Ազիզբեկի [ծ․ 9․5․1931, գ․ Ղշլաղ (ԼՂՀ Ասկերանի շրջանում)], փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ-ր (1975), պրոֆ․ (1976)։ Ավարտել է ՄՊՀ փիլ-յան ֆակ-ը (1956)։ 1956-63-ին աշխատել է ԼՂԻՄ-ում։ 1963-ից գիտամանկավարժ․ աշխատանքի է ԵՊՀ-ում, 1983-ից՝ փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ։ Գիտ․ հետազոտությունները վերաբերում են սոց․ համակարգերի գործառնության, վերարտադրության ու զարգացման դիալեկտիկայի և սոց․ հոգեբանության հարցերին։

Երկ․ Սոցիալականի և հոգեբանականի հարաբերակցությունը, Ե․, 1973։ Հասարակական հարաբերությունների վերարտադրության սոցիալ-փիլիսոփայական պրոբլեմները, Ե․, 1986։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Արտաշես (Արտուշ) Ավագի [ծ․ 22․6․1931, գ․ Սառնակունք (ՀՀ Սյունիքի մարզում)], քանդակագործ։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1989)։ Ավարտել է Լենինգրադի Ի․Ռեպինի անվ․ գեղանկարչության, քանդակագործության և ճարտ-յան ինստ-ը (1961)։ Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտ․ Ս․Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտ․ Ռ․Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտ․ Ռ․Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս․Սարգիս եկեղեցու