Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/378

Այս էջը սրբագրված է

արտիստուհի (1962)։ Ավարտել է Բաքվի հայկ․ թատրոնին կից դրամատիկ․ ստուդիան, 1934-ից՝ Ստեփանակերտի հայկ․ թատրոնի դերասանուհի։ Աչքի է ընկել հատկապես քնար․, նուրբ զգացմունքային կանանց դերերում՝ Սուսան, Մարգարիտ (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Նատալյա (Սունդուկյանի «Խաթաբալա»), Կրուչինինա (Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Էմիլյա (Շեքսպիրի «Օթելլո»)։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Ռուբեն Գեորգիի (ծ․ 5․5․1939, Երևան), գրող։ Ավարտել է ԵՊՀ երկրբ․ ֆակ-ը (1962)։ 1982-87-ին՝ «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխ․ խմբագիր, 1988-1989-ին՝ ՀԳՄ քարտուղար, 1989-ից՝ «Նորք» ամսագրի գլխ․ խմբագիր։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժող-ներ)]։ Թարգմանել է Լ․Տոլստոյի ստեղծագործություններից, Գ․Գ․ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ ՀԳՄ Դ․Դեմիրճյանի անվ․ մրց․ (1980)։

Երկ․ Ընտիր երկ․, Ե․, 1987։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Սեթ Միսակի [12․12․1907, գ․ Չիգդամլու (այժմ՝ գ․ Ազատավան, ՀՀ Արարատի մարզում) - 16․4․1990, գ․ Ազատավան], դերասան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1978)։ 1928-32-ին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի, 1932-34-ին՝ Կիրովականի, 1934-35-ին՝ Դիլիջանի թատրոնների դերասան, 1935-ից աշխատել է Ա․Խարազյանի գլխավորած շրջիկ թատրոնում, 1950-ից՝ Արտաշատի պետթատրոնի դերասան։ Լավագույն դերերից են՝ Գևորգ Մարզպետունի («Գևորգ Մարզպետունի», ըստ Մուրացանի), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Գիժ Դանիել, Բարխուդար (Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս»), Մարգար (Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»)։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Սրապիոն Գևորգի (ծ․ 1․1․1935, Երևան), հանքային ճարտարագետ։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1966), պրոֆ․ (1996)։ Ավարտել է ԵՊԻ (1958)։ 1967-ից աշխատում է ՀՊՃՀ-ում, 1978-83-ին՝ հանքային գործի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հանքավայրերի բաց մշակման, բաց հանքերի կողերի ձևավորման եղանակներին, բաց հանքերի շահագործման օպտիմալ պարամետրերի որոշմանը, ինչպես նաև հանքաքարի որակի հաշվառմամբ հանք․ աշխատանքների ռեժիմների օրացուցային գրաֆիկների կազմման սկզբունքների մշակմանը։ Մասնակցել է հանքերի շահագործման համար նոր պայթուցիկ նյութի մշակման աշխատանքներին։ Կազմել է ուս․ ձեռնարկներ և դասագրքեր։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Վաղարշակ Մկրտչի [5(18)․11․1912, գ․ Գողթ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում) - 25․6․1998, Երևան, թաղված է Գողթում], ճարտարագետ-շինարար։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1944), պրոֆ․ (1968)։ ՀՀ բարձրագույն դպրոցի վաստ․ գործիչ (1981)։ Ավարտել է ԵՊԻ (1939)։ 1944-ից աշխատում է նույն ինստ-ում, 1946-58-ին՝ հիդրոտեխ․ ֆակ-ի դեկան, 1956-79-ին՝ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բաց հուներում հեղուկի անհավասարաչափ և ճնշումային համակարգերում չկայունացած շարժումների ուսումնասիրությանը, հիդրոբաբանների կառուցվածքների մշակման հարցերին։

Երկ․ Հիդրավլիկա, 2 վերամշկ․ հրտ․, Ե․, 1973։ Հիդրավլիկա և աերոդինամիկայի տարրեր, 3 լրց․ և վերամշկ․ հրտ․, Ե․, 1988։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Վաչե Արտաշեսի (17․9․1925, Երևան - 1․12․1978, Երևան), դուդուկահար։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1977)։ Ավարտել է Երևանի Ռ․Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանը (1951)։ 1945-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժող․ գործիքների համույթի մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկ․ ժող․ և գուսան․ մեղեդիներ։ Կատարումն առանձնացել է ազգ․ ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վ․Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս․Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ․Սևակի)։ Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Վարդան Հովսեփի (ծ․ 20․10․1932, Երևան), թեթև ատլետ, մարզաձևը՝ գնդի հրում, սպորտի վաստ․ վարպետ (1982)։ ՀՀ վաստ․ մարզիչ (1982)։ Ավարտել է ֆիզ․ կուլտուրայի հայկ․ ինստ-ը (1959)։ Ուսանող․ համաշխ․ խաղերի կրկնակի (1954, 1957), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների կրկնակի (1956, 1959), ԽՍՀՄ հնգակի (1954-56, 1958, 1959) չեմպիոն։ ԽՍՀՄ ութակի, ծածկած մարզասրահների Եվրոպայի (1961) ռեկորդակիր։ 1977-94-ը աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզ․ կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում։ 1961-ին հայ մարզիկներից առաջինը արժանացել է «Սպորտային բացառիկ նվաճումների համար» ԽՍՀՄ մեծ ոսկե մեդալի։


ՀՈՎՍԵՓՅԱՆ Վիկտոր Հակոբի [4․9․1947, գ․ Հեշտիա, ՎՀ Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - 27․8․1996, գ․ Հեշտիա], բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ Ավարտել է Վանաձորի հեռակա մանկավարժ․ ինստ-ի բանասիր․ ֆակ-ը (1973)։ 1973-96-ին դասավանդել է հայրենի գյուղում։ Լույս են տեսել Հ-ի «Թափառող աստղեր» (1978), «Արևածաղկի գիշեր» (1979), «Լուսապսակ» (1985), «Արևադարձ» (1986), «Հոգետուն» (1990), «Ձևաթովում» (1993), «Մելանխոլիկ օր» (ռուս․, 1993), «Ձուկն ու երիցուկը» (1996), «Ութ իմաստուններ» (1997) բա