Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/381

Այս էջը սրբագրված է

նո-Ֆրանկովսկի մարզում։ XVII-XIX դ․ Հ-ում եղել է հայկ․ գաղութ։ Հայերը Հ․ են գաղթել 1670-ական թթ․, Մոլդովայից և Վալախիայից։ Նրանք իրավունք են ստացել տներ կառուցել, առևտուր անել և ղեկավարվել սեփական օրենքներով։ 1706-ին կառուցել են եկեղեցի։ 1770-ին Հ-ում եղել է 100 տուն հայ, 1782-ին՝ 80 տուն (410 մարդ)։ Հետագայում հայերի թիվը նվազել է (1784-ին՝ 403 մարդ, 1808-ին՝ 381 մարդ), և գաղութն աստիճանաբար մարել է։ 1871-ին Հ-ում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին։


ՀՈՐՈՎԵԼ, հոռովել, գութաներգ, հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը (նաև՝ հիմնական երգատեսակը), որը հնչել է գութանով վար անելիս, բանող անասուններին, ինչպես և հոտաղներին ոգևորելու, աշխատանքը թեթևացնելու ու խթանելու նպատակով։ Արտահայտել է նաև գյուղացու սոց․ բողոքը, անձն․ հույզերն ու ապրումները։ Անվանումը ծագել է առավել բառից, որը նշել է երկու արտի սահմանագիծը ներկայացնող, չհերկվող հողաշերտը։

Գութանավորը, ձգտելով շուտ հասնել առավելին, այդ բառը միացրել է հո՜ բացականչությանը․ գոյացել են հոռովել կապակցությունը և դրա կրճատ ըռավել, ռավել, ռոլ, հոռոլ, հոռոլո և այլ տարբերակները, որոնք դարձել են գութաներգին բնորոշ բացականչություններ։ Երգի կատարումն անվանել են «առավել ասել» կամ «առավել տալ»։ Հ․ անվան տակ սովորաբար հասկացվել են նաև կալի ու սայլի երգերը (տես Կալերգ), որոնք Հ-ի հետ ընդհանուր հատկանիշներ ունեցող, բայց ինքնուրույն երգատեսակներ են։ Հ-ներն աշխատանքի ընթացքում հանպատրաստից գոյացած երգեր են, սակայն հիմնված գյուղացու ավանդաբար մշակված-յուրացված խոսքային և ելևէջային պաշարի վրա։ Խոսքերի (արձակ և չափածո) հիմն․ նյութը աշխատանքն է, հացը, բնությունը․ մեծ տեղ է բռնում բացականչությունները և ձայնանմանեցումը, պարունակում են նաև աղոթքի ու հեթանոս․ հավատալիքի տարրեր։ Մեղեդիական առումով Հ-ներն ասերգի և եղանակավոր երգեցողության սերտ զուգորդում են․ նրանցում ցայտուն արտահայտվել են գեղջուկի իմպրովիզացիայի բարձր կարողությունն ու ստեղծագործ․ փորձը, դրսևորվել նաև առանձին տեղավայրերի երաժշտության հատկանիշներ (հուզական արտահայտման կերպը, արտասանության ռիթմն ու ինտոնացիան, նախասիրված ելևէջները ևն)։ Վարի բաղակազմ աշխատանքի ամեն մի օղակը, որպես կանոն, անդրադարձել է Հ-ի երաժշտության մեջ, որը խոշոր կառուցվածքի ժող․ հորինվածք է, բաղկացած միմյանց համադրվող ինքնուրույն (երբեմն՝ հակադրական) բաժիններից՝ նախաբան, անընդմեջ զարգացող բուն Հ․, զարգացման բարձրակետ և վերջաբան։ Աշխատանքի ծավալից ու մասնակիցների թվից կախված՝ երգեցողությունը ընդունել է պարզ կամ բարդ ձև, երկրորդ դեպքում երևան են եկել բազմաձայնության տարրեր (զարգացած անտիֆոն, նմանակող բազմաձայնում, բազմատոն զուգահեռ երգեցողություն)։

Հ-ների հետ իրենց սոց․ ֆունկցիայով, իմաստային բովանդակությամբ ու երաժշտ․ կառուցվածքով ամենամերձավոր առնչություն ունեն Արլ․ Վրաստանում տարածված «Օռովելա» կոչվող երգերը (միաձայն), որոնք նույնպես միավորում են գութանի («գութնուրի»), կալի («կալաուրի») և սայլի («ուռմուլի») երգեր։

Գրկ․ Կոմիտաս, Ժողովրդական երգեր․ Ազգագրական ժող․ 1, Ե․, 1931։ Նույնի, Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով, տես նրա Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941։ Ղանալանյան Ա․, Հայ շինականի աշխատանքի երգերը, Ե․, 1937։ Բրուտյան Մ․, Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Ե․, 1983։ Атаян Р․, Армянская народная песня, М․, 1965․


«ՀՈՐՈՎԵԼ», հայ ազգագրական երգի ու պարի պետական համույթ։ Ստեղծվել է 1946-ին, Վանաձորում, պետ․՝ 1972-ից։ Գեղ․ ղեկավարներ՝ Վ․Կոտոյան (1972-1974), Լ․Սարգսյան (1974-90), Ս․Ռոստունի (1990-94), Է․Կրոյան (1994-97), Գ․Անանյան (1997-ից), գլխ․ բալետմայստեր՝ Խ․Մարգարյան (1972-ից)։ Երկացանկում ընդգրկված են հայ ազգագր․ երգեր ու պարեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Հ․»-ի կատարողական կազմը բաղկացած է 44 հոգուց՝ 20 պարող, 12 երգիչ, 12 նվագող։ «Հ․» հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և այլուր։


ՀՈՖՄԱՆ Տեսսա (ծ․ 1949), գերմանացի գիտնական։ 1969-74-ին սովորել է Արմ․ Բեռլինի Ազատ համալսարանում, ուսումնասիրել սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։ 1974-75-ին ստաժավորվել է Սանկ Պետերբուրգի, Երևանի, Թբիլիսիի համալսարաններում։ 1979-ից՝ «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերություն» միջազգ․ իրավապաշտպան կազմակերպության նախագահության անդամ է և համակարգիչ խմբի ղեկավար, որի շրջանակներում էլ հանդես է գալիս Թուրքիայի և միջազգ․ հանրության կողմից Օսմ․ կայսրությունում 1915-ի հայերի ցեղասպանության ճանաչման պահանջով։ 1983-ից Ազատ համալսարանի Արլ․ Եվրոպա ինստ-ի (Բեռլին) գիտաշխատող է, 1991-ից՝ ԱՊՀ և Ռուսաստանի (նախկին ԽՍՀՄ) գրականության (մատենագրության) փաստագրության կենտրոնի ղեկավար։ 1984-ին ժողովուրդների մշտական ատյանի (Փարիզ) նիստում հանդես է եկել որպես փորձագետ՝ «Գերմանական աղբյուրները և վկաների ցուցմունքները հայերի ցեղասպանության մասին» զեկուցումով։ 1985-ին իր գործընկեր Ժ․Քոչարյանի հետ Բեռլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։ 1987-ին մասնակցել է Վիեննայում կայացած «Թուրքիայի հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգ․ կոնֆերանսի կազմակերպմանը։ Հ․ ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջինն էր, որ 1988-ին արժանացել է ՀԲԸՄ մրց-ին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հ․ հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմու