Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/402

Այս էջը սրբագրված է

գործիչներին նվիրված հուշարձաններ (Ռ․ Պատկանյանի, 1901, և Մ․ Նալբանդյանի, 1902, Հ-ները Նոր Նախիջևանի Ս․ Խաչ վանքի բակում, Խ․ Աբովյանի Հ․ Երևանում, 1913, բացվել է 1933-ին, երեքն էլ՝ բրոնզ, հեղ․ Ա․ Տեր-Մարուքյան)։ 1920-30-ական թվականներից ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմ․ իրադարձություններին նվիրված Հ-ներ (Ստեփան Շահումյանի Հ․ Երևանում, 1931, գրանիտ, քանդ․ Ս․ Մերկուրով, ճարտ․ Ի․ Ժոլտովսկի, Սասունցի Դավթի Հ․ Երևանում, 1959, կոփածո պղինձ, քանդ․ Ե․ Քոչար ևն), որոնք ճարտ․ միջավայրի հետ կազմում են գեղ․ ամբողջություն։ 1960-70-ական թթ․ մեծ տարածում է գտել ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված Հ-կոթողների կառուցումը։ Ստեղծվել են նաև Հ- համալիրներ (Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը, 1968, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդ-ներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, Ա․ Շահինյան, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը Երևանում, 1965-67, ճարտ-ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան)։

1980-90-ական թթ․ Հայաստանի և ԼՂՀ քաղաքներում ու գյուղերում հիմնականում կանգնեցվել են զոհված ազատամարտիկների, 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Հ-ներ (Սպիտակում՝ երկրաշարժի զոհերի հուշահամալիրը, 1993, գրանիտ, տուֆ, քանդ․ Բ․ Դիլոյան, ճարտ․ Վ․ Գաբրիելյան, Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ զոհված 14 ազատամարտիկների «Հավատի ծաղիկ» Հ․, 1994, քանդ․ Ա․ Դավթյան, ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում՝ «Ավո»՝ Մոնթե Մելքոնյանի Հ․, 1994, վարդագույն մարմար, քանդ-ներ՝ Լ․ Թոքմաջյան, Վ․ Թոքմաջյան ևն)։


«ՀՈՒՍԱԲԵՐ», ազգային, քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ Լույս է տեսնում Կահիրեում, 1915-ից (մինչև 1926-ը՝ երկօրյա)։ 1923-ից՝ ՀՀԴ կուս-յան պաշտոն․ օրգան։ Խմբագիրներ՝ Ս․ Պարթևյան, Ս․ Եսայան, Վ․ Նավասարդյան, Գ․ Լազյան, Կ․ Կոկանյան, Ս․ Պայրամյան, Զ․ Լիլոզյան և ուր․։ Լուսաբանում է սփյուռքի՝ հատկապես Եգիպտոսի հայկ․ համայնքի ներքին կյանքը, Հայկ․ հարցի պատմությունը, տարբեր երկրների Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը։ 1980-ական թթ․ վերջերից վերլուծական նյութեր է տպագրում Արցախյան շարժման, ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության, սփյուռքի առջև կանգնած խնդիրների մասին։ Հրապարակում է ՀՀԴ պաշտոն․ փաստաթղթերը։ «Հ․»-ի էջերում տպագրվել են Ա․ Արփիարյանի, Ե․ Օտյանի, Վ․ Թեքեյանի և ուրիշ հայ գրողների երկեր։ Տպագրվում է սեփական համանուն տպարանում։


ՀՈՒՍԵՓՅԱՆ (Հուսեփյան-Դոբկին) Մարջըրի, պատմաբան (ԱՄՆ)։ Կոլումբիայի համալսարանի Բեռնարդ քոլեջի (Նյու Յորք) պաշտոնակից-դեկան։ Աշխատությունները («Մոռացված ցեղասպանություն», 1966, «Խաղաղության առաջնահերթությունը», 1969, «Ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ ողջակիզում։ Լուրեր Թուրքիայից, 1916-23», 1984, «Ջորջ Հորթըն և Մարկ Լ․ Բրիսթոլ․ ընդդիմադիր ուժեր ԱՄՆ-ում։ Արտաքին քաղաքականություն 1919-23», բոլորը՝ անգլ․, ևն) հիմնականում նվիրված են 1915-23-ին Թուրքիայում հայերի ցեղասպանությանն ու տեղահանությանը։ Հ-ի հիմն․ աշխատությունը՝ «Զմյուռնիա 1922։ Մի քաղաքի կործանումը» (լույս է տեսել Լոնդոնում 1972-ին, ունեցել մի քանի հրատ․, վերջինը՝ 1988-ին․ թարգմանվել է նաև հուն․) նվիրված է Թուրքիայի այդ ծովափնյա քաղաքի հույն և հայ բնակչության ողբերգությանը։ Գիրքը մի հավաստի պատմ․ ուսումնասիրություն է, գրված դեպքերի ականատես ու մասնակից հայերի, ամերիկ․ դիվանագետների և միսիոներների հուշերի, նամակների ու վկայությունների հիման վրա։

Երկ․ Smyrna 1922․ The Distruction of a City, Kent, Ohio, 1988․


ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ (295-347), Հայոց կաթողիկոս 341-ից։ Գրիգոր Ա Լուսավորչի թոռը։ Հաջորդել է հորը՝ Վրթանես Ա Պարթևին։ 307-ին ամուսնացել է Տիրան թագավորի դստեր հետ։ Կաթողիկոս է դարձել կնոջ մահից հետո։ Տիրանի հրամանով բրածեծ է արվել (թագավորին նախատելու պատճառով) և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում (ենթադրվում է, որ նա դատապարտել է Տիրանին՝ հեթանոսության հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու համար)։

Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1982։


ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍ I Փլավիոս Պետրոս Սավվատիոս (482/483-565), բյուզանդական կայսր 527-ից։ Ձգտել է վերականգնել Հռոմ․ կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզ․ զորքերը, զորավարներ Բելիսարիոսի, հայազգի Նարսեսի և ուր․ գլխավորությամբ, վերագրավել են Արմ․ Հռոմ․ կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի, սլավոնների դեմ։ Հ․ I, Հայաստանի բյուզ․ մասի հաս-քաղ․ յուրատեսակ կարգը վերացնելու և ռոմանականացնելու նպատակով, ձեռնարկել է զինվոր․, վարչ․ և տնտ․ ռեֆորմներ։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղ-տուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվոր․ մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչ․ 4 միավոր՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարար․ դասը կազմալուծելու համար փոխել է (536-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգ․ սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկ․ հին քաղաքները՝ Կարինը, Մելիտենեն, Սեբաստիան և ուր․, հիմնել