Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/46

Այս էջը սրբագրված չէ

ման մեթոդ։ Ստացված գնահատականները Հ-ին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել է աստղային համակարգերի վիճակագր․ մեխանիկայի հիմունքները։ Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են։ Քայքայման արագությունից ելնելով՝ գնահատել է աստղակույտերի տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը։ Ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացած են սիմետրիայի հարթության շուրջը։ Այդ ամպերի ուսումնասիրության համար Հ․ մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը։ Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը հիմնված է իր առաջադրած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է պրոբլեմի ճշգրիտ լուծումը (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1946)։ Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց։ Այդ սկզբունքի հիման վրա Հ․ ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ։ 1947-ին Հ․ հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1950, Բ․Մարգարյանի հետ), որոնք անվանել է աստղասփյուռներ։ Հաստատել է աստղասփյուռների երիտասարդ լինելը, որն աստղային կոսմոգոնայի մի շարք սկըզբունքային հիմնախնդիրների լուծման հիմք ծառայեց։ Ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման գործընթացները ներկայումս շարունակվում են, ունեն խմբական բնույթ։ Բացահայտել է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղն աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների։ 1950-ական թթ․ Հ․ հայտնագործել է Գալակտիկայի կենտր․ խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը (տես Ակտիվ գալակտիկաներ)։ Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվում է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա։ Ըստ այդ վարկածի՝ նախաստղերը մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնք տրոհվելով սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին։ 1995-ին աստղային համակարգերի դինամիկայի կառուցման աշխատանքների շարքի համար արժանացել է ՌԴ պետ․ մրց-ի։ Նախաստղերի վարկածի կապակցությամբ Հ․ տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները։ Ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման կարևոր արդյունքներ է ստացել։ Հ․ գիտության մեջ նոր ուղղությունների հիմնադիր է, Սանկտ Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտ․ դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։


Հ․ եղել է Հայկ․ հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից և առաջին գլխ․ խմբագիրը (1965_74), 1965_87-ին՝ Հայկ․ հանրագիտարանի գիտախըմբագր․ խորհրդի նախագահ (ՀՀ պետ․ մրց․ 1988)։ ՀԽՍՀ (1947_51) և ԽՍՀՄ (1950_ 1989) Գերագույն խորհուրդների պատգմ․, ԽՍՀՄ ժող․ պատգմ․ (1989_91) և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ (1989_91)։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից)։ «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխ․ խմբագիր (1964_87), ՀԽՍՀ ԳԱ խմբագրահրատարակչական (1947_56), ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության գծով միացյալ գիտ․ (1974_87) խորհուրդների, ԽՍՀՄ ԳԱ կոսմոգոնիայի հանձնաժողովի (1952_64), ՀԽՍՀ պետ․ մրց-ների կոմիտեի (գիտ․ և տեխ․ գծով, 1970-ից) նախագահ։ ԽՍՀՄ ԳԱ նախագահության (1955_88), ԽՍՀՄ լենինյան և պետ․ մրց-ների կոմիտեի (գիտ․ և տեխնիկայի գծով, 1947_72) անդամ։ Միջազգ․ աստղագիտ․ միության անդամ (1948_96), փոխպրեզիդենտ (1948_55), պրեզիդենտ (1961_ 1964), Գիտ․ ընկերությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ (1968_72)։

Աթենքի (Հունաստան, 1983), ԱՄՆ-ի ազգ․ (1959), Անգլիայի (Լոնդոնի թագավոր․ ընկերության, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժի թագավոր․ գիտ․ ընկերության, 1953), ԲԺՀ (1974), ԳԴՀ (Բեռլին, 1957), Դանիայի (1971), Իտալիայի (1967), Կորդոբայի (Արգենտինա, 1974), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976), Նյու Յորքի (1974), Ֆրանսիայի (1958_74), Շվեդիայի (1973), ՉՍՍՀ (1971) ԳԱ-ների, բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, Աստղագնացության միջազգ․ ակադեմիայի թղթ․ անդամ (1978), ԱՄՆ-ի արվեստների և գիտությունների ակադեմիայի (1957), Քեմբրիջի (Անգլիա, 1969), փիլ․, ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի և Խաղաղօվկիանոսյան աստղագիտ․ ընկերությունների (1953), Սիրիայի գիտության պատմության ընկերության (1985), Ադրբ․ (1972), Վրաց․ (1978) ԽՍՀ-ների ԳԱ-ների պատվ․ անդամ։ Ավստրալիայի ազգ․ (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլի (Պրահա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվ․ (Լեհաստան, 1973) համալսարանների պատվ․ դոկտոր։

Թբիլիսիի (1979) և Երևանի (1985) պատվավոր քաղաքացի։

Պարգևատրվել է Լոմոնոսովի (1971), Վավիլովի (1970), Հելմհոլցի (ԳԴՀ, 1971), Ժանսենի (Ֆրանսիա, 1956), Բրյուսի (ԱՄՆ, 1959), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ, 1974), Սերմենտոյի (Արգենտինա, 1974) անվ․ մեդալներով, Լոնդոնի թագավոր․ ընկե