Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/59

Այս էջը սրբագրված չէ

դիր ռամկավար, ազատական (նախկին վերակազմյալ հնչակյանները) կուսակցությունների և այլ խմբավորումների արտասահմանում գտնվող անդամները միավորվել են՝ կազմելով ռամկավար ազատական կուսակցությունը։


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ, ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներ։ Հիմնականում ծագել են նախաքրիստ․ (հեթանոս․) շրջանում և հետագայում պահպանել հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ ու արարողություններ։ Միաժամանակ հարմարեցվել են քրիստ․ գաղափարախոսությանն ու տոնացույցին։ Դարեր շարունակ պահպանվելով՝ հասել են մեզ փոփոխված ու նոր երանգավորումներով՝ հարմարեցվելով ժամանակի տնտ․, քաղ․ և հաս․ պահանջներին։ Նոր տարուց հետո առաջինը հանդիսանում է Քրիստոսի Ծննդյան ու Մկրտության տոնը (Ծննդյան տոն), որը կատարվում է հունվ․ 6-ին։ Ըստ էության այն խորհրդանշում է տարվա սկիզբը և ժամկետով անխախտ է։ Համարվում է տարվա առաջին արևածագի օր և կապվում ջրի, արևի պաշտամունքի, մեռնող-հառնող աստվածության գաղափարի և այլ հավատալիքների հետ։ Ծննդյան տոնի պատարագից հետո հայ եկեղեցում կատարվում է ջրի օրհնություն (Ջրօրհնեք), Ծնունդից 40 օր հետո՝ Տյառնընդառաջը, որը նույնպես անշարժ տոն է (փետր․ 14-ին)։ Մի շարք տոներ ընթանում են ժող․ տոնախմբությունների և ավանդ․ արարողությունների ուղեկցությամբ։ Դրանց մի մասը նվիրված է Քրիստոսի (տերունական տոներ), մյուս մասը՝ սրբերի (սրբոց տոներ) հիշատակին։ Ըստ համապատասխան տոների՝ հայ եկեղեցին սահմանել է պահոց և ուտիքի օրեր։ Գրեթե բոլոր խոշոր տոներն ուղեկցվել են երգերով, պարերով, խնջույքներով, մարզ․, թատեր․ և այլ բնույթի խաղերով։ Տես նաև Ամանոր, Բարեկենդան, Ծաղկազարդ, Համբարձում, Վարդավառ։


«ՀԱՅ ԽՈՍՆԱԿ», բարոյագիտական, գրական, կրոնական ամսաթերթ։ Լույս է տեսել 1924_39-ին, Կ․Պոլսում։ Խմբագիրներ՝ Ա․Սյուրմեյան, Մ․Նարոյան, Զ․Կեզյուրյան։ Ծանոթացրել է հայ հին և նոր գրակ-յանը, տպագրել թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպ․ գրողներից։ Ուշագրավ են հայ հոգևոր երաժշտությանը նվիրված հոդվածները («Հայ շարականները եվրոպական ձայնագրությամբ», դ 1, 1929)։ Կարևոր դեր է հատկացրել հայ-ի ուսուցմանը սփյուռքի դպրոցներում։ 1932_34-ին հրատարակել է «Հայ խոսնակ մանկանց» հավելվածը, որտեղ տեղ են գտել գրակ․ գործեր, թվաբ․ խնդիրներ, հանելուկներ։


«ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ», եռամսյա տեղեկատու հանդես։ Հալեպի հայ ազգ․ ծերանոցի խնամակալության հրատ․։ Լույս է տեսնում 1952-ից, Հալեպում։ Ծանոթացնում է հաստատության առօրյային, տպագրում բժշկաառողջապահ․ խորհուրդներ, գրակ․ մանրապատումներ, հանելուկներ, նշանավոր մարդկանց ասույթներ ևն։ Խմբագրականները հիմնականում ունեն կրոնաբարոյախոս․ բնույթ։ Աշխատակցում են ծերանոցի վարչ․ մարմնի անդամները, սիրիահայ մտավորականներ։


«ՀԱՅ ԿԵԴՐՈՆ», կրոնական, գրական և մշակութային ամսագիր։ Հվ․ Ամերիկայի Հայ առաքել․ եկեղեցու կենտր․ վարչության պաշտոն․ հրատ․։ Լույս է տեսել 1932_70-ին, Բուենոս Այրեսում։ Խմբագիրներ՝ Հ․Ամիրյանց, Գ․Խաչատրյան, Վ․Մուշյան, Ս․Մանուկյան, Բ․Ապատյան։ Լուսաբանել է վարչության և նրա մասնաճյուղերի, համայնքի դպրոցների ու մշակութ․ հաստատությունների գործունեությունը։ Ներկայացրել է Խորհրդ․ Հայաստանի, Էջմիածնի Մայր աթոռի կյանքը, ծանոթացրել հայ գրողների ստեղծագործություններին։


«ՀԱՅ ԿԻՆ», ամսաթերթ։ Հայ կանանց միության հրատ․։ Լույս է տեսել 1947_49-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Զ․Որբունի։ Ձգտել է ամրապնդել կապերը ֆրանսահայ գաղութի և հայրենիքի միջև, հաղորդակից դարձնել Հայաստանի իրականությանը, ծանոթացնել հայ կնոջ կյանքին ու կենցաղին։ Լուսաբանել է միության մասնաճյուղերի աշխատանքը, առանձին էջեր նվիրել կին արվեստագետներին (Լաս, Հ․Թորոսյան, Հ․ Մառք, Ասլամազյան քույրեր և ուր․)։ Գրակ․ բաժնում տպագրել է հայ գրողների ստեղծագործությունները։ Աշխատակցել են Անայիսը, Հ․Զարդարյանը, Մ․Աթմաճյանը և ուր․։


«ՀԱՅ ԿԻՆ», պատկերազարդ կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1919_32-ին, Կ․Պոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․Մառք։ Ձգտել է նպաստել հայ կնոջ մտավոր և գեղագիտ․ զարգացմանը, բարձր է գնահատել ինքնակրթության դերը։ Լուսաբանել է Կ․Պոլսի հայ կանանց ընկերակցության գործունեությունը, ծանոթացրել կանանց միջազգ․ կազմակերպությունների աշխատանքներին, ներկայացրել անվանի կին արվեստագետներին։ Տպագրել է հայ գրողների գործերը, նմուշներ եվրոպ․ գրակ-ից, առողջապահ․ և կենցաղ․ խորհուրդներ։ Աջակցել են Սիպիլը, Ա․Թեոդիկը, Մ․Պերպերյանը, Զ․Պերպերյանը և ուր․։


ՀԱՅ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ