Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/67

Այս էջը սրբագրված չէ

սական ամսագիր։ Լույս է տեսել 1931_ 33-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Խմբագիր՝ Մ․Վերածին։ Անդրադարձել է 1930-ական թթ․ սկզբի տնտ․ ճգնաժամի հետևանքներին, պրոպագանդել տնտ․ գիտելիքներ։ Տեղեկություններ է հաղորդել ԱՄՆ-ի տնտ․ կյանքում հայերի մասնակցության վերաբերյալ, տպագրել տվյալներ այնտեղ ապրող հայերի թվաքանակի, աշխարհի հայաշատ քաղաքների մասին։ Ծանոթացրել է Հայաստանի առօրյային։ Կարևոր տեղ է հատկացրել հայ արվեստի ու արհեստների (հատկապես՝ գորգագործության) պատմությանը։ Ունեցել է «Միամիտ զրույցներ» երգիծ․ էջը։


ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՎԱՐԺԱՐԱՆ Ֆիլադելֆիայի, մասնավոր դպրոց՝ նախակրթարանից մինչև 8-րդ դասարան։ 1967-ին հիմնադրել են Արուսյակ Սաջոնյան (մինչև 1969-ը՝ տնօրեն), Հռիփսիմե Չիֆթելյան, Վալենտին Ջենենյան կաթոլիկ քույրերը։ 1969-ից տնօրենն է քույր Լուիզա Քասարջյանը։ Ուսուցման հիմն․ լեզուն անգլ․ է, դասավանդվում են հայ․, ֆրանս․, պատմություն, երաժշտություն և այլ առարկաներ։ 1998-ին վարժարանն ուներ մոտ 200 աշակերտ։ Հրատարակում է «Արծվիկ» թերթիկը (տարին 4 համար) և «Արծվիկ» խորագրով տարեգիրքը։ Վարժարանի հովանավորն է Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը։ Հ․ք․վ-ներ են գործում նաև Լոս Անջելեսում և Բոստոնում։


ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց բարեգործական կազմակերպություն։ Մասնաճյուղեր (թվով 200) ունի 24 երկրում՝ ավելի քան 18 հզ․ անդամով։ Հիմնադրվել է 1910-ին, դաշնակցություն կուս-յան գործիչ Է․Ակնունու (Խ․Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ։ Սկզբում կոչվել է «ՀՅԴ Կարմիր խաչ»։ Առաջին համագումարում (1915) ներկայացված են եղել ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղեր։ II համագումարում (1919), հաշվի առնելով, որ ՀՀ-ում ստեղծվել է պետ․ Կարմիր խաչ, միավորվել է նրա հետ և վերանվանվել «Հայաստանի Կարմիր խաչ»։ Հանրապետության անկումից հետո (1920-ի նոյեմբ․) կազմակերպությունը կոչվել է Հայկ․ Կարմիր խաչ։ 1915-ից կազմակերպել է բազմակողմանի օգնություն տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ Երկրորդ համաշխ․ պատերազմի (1939_45) տարիներին մասնաճյուղերը համագործակցել են միջազգ․ Կարմիր խաչի հետ։ 1946-ից վերանվանվել է ՀՕՄ։ 1960-ական թթ-ից սկսած, սփյուռքի սոց-տնտ․ ինքնահաստատման պայմաններում, ՀՕՄ-ի հիմն․ գործը հայկ․ հանրակրթ․ մեկօրյա դպրոցների ստեղծումն է։ ՀՕՄ-ը ամեն տարի 3 հզ․ կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին։ Պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»։ ՀՕՄ-ը կազմակերպված օգնություն է ցուցաբերում 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին։ 1991-ից Հայաստանում հիմնվել է ՀՕՄ-ի շրջ․ կազմակերպություն, որի մասնաճյուղերը գործում են 40 բնակավայրում (մոտ 700 անդամով)։ ՀՀ-ում իրականացրել է շուրջ 25 մլն դոլարի ծրագրեր։


ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ (Fund for Armenian Relief), Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի բարեգործական կազմակերպություն։ Սկզբում կոչվել է թեմական ՀՕՖ, 1992-ից՝ ՀՕՖ։ Հիմնադրվել է 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո, Նյու Յորքում՝ Թորգոմ արք․ Մանուկյանի նախաձեռնությամբ։ Գործում է թեմի ներկայիս առաջնորդ Խաժակ արք․ Պարսամյանի նախագահությամբ։ Նպատակն է՝ ավելի արդյունավետ դարձնել տեղի հայության և ամերիկ․ հասարակության տարբեր շերտերի տրամադրած օգնությունը Հայաստանին։

1994-ին մշակել և ՀՀ-ում ներդրել է «Փարոս» ծրագիրը։ Հայաստանին և Արցախին տրամադրած օգնությունը (ներառյալ սնունդը) կազմել է շուրջ 170 մլն ամերիկյան դոլար (1999)։


ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Հայագիտական ուսմանց և հետազոտությունների համազգային ընկերություն, հիմնվել է 1955-ին՝ Բոստոնի (ԱՄՆ) մի խումբ հայ մտավորականների և Հարվարդի համալսարանի պրոֆեսորների նախաձեռնությամբ։ Կենտրոնը՝ Քեմբրիջ (ԱՄՆ)։ Նպատակն է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը և դրանք ծանոթացնել միջազգ․ հասարակայնությանը։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում (Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո) օժանդակում է հայագիտ․ ամբիոններին ու դասընթացներին, պարբերաբար կազմակերպում հայ ժողովըրդի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգ․ գիտաժողովներ։ Ընկերությունը հայագիտ․ կարևոր աշխատությունները հրատարակում է անգլ․ և տարածում ԱՄՆ-ում, քաջալերում ամերիկ․ և եվրոպ․ գիտնականների հայագիտ․ ուսումնասիրությունների հրատարակումը։ Հիմնել է «Հայկական ժառանգության հրատարակություն» («Armenian Heritage Press») տպարանը։ 1975-ից հրատարակում է «Ջոռնըլ օֆ Արմինիըն սթադիզ» («Journal of Armenian Studies») հայագիտ․ հանդեսը։


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին ու դավանանքը, աշխարհագրական միջավայրը, քաղաքակրթությունն ու ածանցյալ իրողություններն ուսումնասիրող գիտական համակարգ։


Հ․ առանձին պատմ․ պարբերաշրջանների շարունակական ամբողջություն է։

Ա պարբերաշրջան․ ընդգրկում է XIII_XVII դդ․, երբ քարոզչական կամ այլ առաքելությամբ Հայաստան և հայաբնակ տարածքներ այցելած եվրոպացիները (Ռուբրուք, Մարկո Պոլո, Կլավիխո, Շիլդ