Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/70

Այս էջը սրբագրված չէ

սովետական հանրագիտարանը» (13 հ․), Ա․Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (2 հ․), Հ․Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Ս․Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Թ․Ավդալբեգյանի «Տնտեսագիտական բառարանը», Գ․Ղափանցյանի և Գ․Ջահուկյանի հայոց լեզվի ստուգաբանական հետազոտությունները և այլ հեղինակների բազում աշխատություններ։ Հ-յան ձեռքբերումների շարքում արձանագրելի են փիլ-յան պատմության (Վ․Չալոյան, Հ․Գաբրիելյան, Ս․Արևշատյան), գրի և գրչության (Ա․Աբրահամյան), արվեստի պատմության (Լ․Դուռնովո, Ռ․Դրամբյան, Բ․Առաքելյան, Ա․Մնացականյան), դպրոցի և մանկավարժության պատմության (Մ․Սանթրոսյան, Ա․Մովսիսյան), իրավագիտության (Խ․Սամուելյան), բանասիրության (Մ․Աբեղյան, Կ․Մելիք-Օհանջանյան, Ա․Ղանալանյան), դրամագիտության (Խ․Մուշեղյան), պատմ․ աշխարհագրության (Ս․Երեմյան, Թ․Հակոբյան) և մի շարք այլ մարզերում կատարված հետազոտություններն ու հրապարակումները։

Այս պարբերաշրջանում զարգացում ապրեցին հայագիտ․ շահագրգռություն ներկայացնող արևելագիտ․ մարզեր, մասնավորապես՝ ասորագիտությունը (Լ․Տեր-Պետրոսյան), բյուզանդագիտությունը (Հ․Բարթիկյան, Կ․Յուզբաշյան), կովկասագիտությունը (Լ․Մելիքսեթ-բեկ, Ս․Երեմյան, Պ․Մուրադյան), իրանագիտությունը (Ա․Փերիխանյան, Բ․Չուգասըզյան, Գ․Նալբանդյան, Հ․Փափազյան), թուրքագիտությունը (Հ․Աճառյան, Ա․ Սաֆրաստյան, Մ․Զուլալյան), արաբագիտությունը (Հ․Նալբանդյան, Ա․Տեր-Ղևոնդյան), քրդագիտությունը (Հ․ Ջնդի, Ջ․Ջալիլ, Մ․ Խամոյան)։ Լ․ Խաչիկյանի նախաձեռնությամբ հրատարակվեցին «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարը (Ա․Զեյթունյան, Կ․Մուրադյան, Հ․Ամալյան), ինչպես նաև եկեղեցու հայրեր Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու մատենագր․ ժառանգությանը նվիրված մենագրությունները (Կ․Մուրադյան)։


Հ-յան առաջընթացին անմասն չմնացին արտասահմ․ կենտրոնները․ ձեռագրացուցակներ կազմելու գործում աչքի ընկան Ն․Պողարյանը (Երուսաղեմ), Հ․Ոսկյանը, Օ․Սեքուլյանը (Վիեննա), Մ․Ճանաշյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ռ․Բլեյկը, Ժ․Գարիտը, Պ․Անանյանը, Հ․Պերպերյանը, Վ․Ինգլիզյանը, Յո․ Կարստը, Պ․Պետերսը, Ի․Աբուլաձեն, Հ․Քյուրդյանը, Ս․Տեր-Ներսեսյանը, Ն․Գարսոյանը, Կ․Թումանովը և ուր․։ Նրանց գործը հաջողությամբ շարունակեցին նոր սերնդի հայագետները՝ Ժ․Մ․Թիերին, Ռ․Թոմսոնը, Ժ․Պ․Մահեն, Մ․Սթոունը, Գ․Պլըտյանը, Հ․Գևորգյանը, Տ․Գույումճյանը, Ք․Հաննիկը, Յ․Վայդենբերգը, Բ․Կուլին, Բ․Ութիեն և այլք։ Եվրոպ․ Հ-յան խթանիչ պարագաներից մեկը Փարիզում «Ռեվյու դեզ էթյուդ Արմենիեն» (“Revue des etudes Armռniennes”) տարեգրքի նոր շարքի հրապարակումն է [խմբագիր՝ Ն․Գարսոյան (1987-ից), գործնական քարտուղար՝ Ժ․Պ․ Մահե (1977-ից)]։ Գոյություն ունեցող հայագիտ․ հանդեսներին այս փուլում գումարվեցին նորերը՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Դի Շտիմե Արմենիենս» (“Die Stimme Armeniens”) երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա), «Արմինիըն Դայջեսթ» (“Armenian Digest”), «Արմինիըն լինգուիսթիքս» (“Armenian Lingvistics”), Քլիվլենդ, ԱՄՆ, 1980-ից ևն։

Քաղ․ առումով պարբերաշրջանն ամփոփվում է Խորհրդ․ Միության փլուզմամբ և ինքնիշխան ՀՀ ստեղծմամբ։ Հ-յան մարզում տեղի ունեցող փոփոխությունները հանգում են հետևյալին․ ա․ գաղափարախոս․ արգելքների վերացում, բ․ տեղական և արտասահմ․ հայագիտ․ կենտրոնների գործակցության սերտացում, գ․ հրատարակչական գործի անհատականացում, դ․ հայագիտ․ հետազոտությունների նոր ծրագրի ստեղծման և առկա կառույցները վերակազմավորելու գործընթաց ևն։

Գրկ․ Շրումպֆ Գ․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յԱրևմուտս (ԺԴ_ԺԹ դար), Վնտ․, 1895։ Կոստանյանց Կ․, Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում․ համառոտ տեսություն և գրացուցակ, Թ․, 1910։ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1_2, Ե․, 1958_62։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1_2, Ե․, 1959_76։ Տեր-Ղեվոնդյան Ա․, Հայագիտությունը Լոնդոնի համալսարանում, ՊԲՀ, 1959, դ 2_3։ Նույնի, Եվրոպական ժամանակակից հայագիտության մասին, ՊԲՀ, 1960, դ 3։ «Մատենագիտություն հայկական մատենագիտության», Ե․, 1963։ Հարությունյան Շ․, Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում․ 1920_1963, Ե․, 1967։ Նույնի, Պատմագիտության զարգացումը Խորհրդային Հայաստանում․ 1964_1988, Ե․, 1990։ Մառը և հայագիտության հարցերը, Ե․, 1968։ Շյուց Էդ․, Հայագիտությունը Հունգարիայում, ՊԲՀ, 1968, դ 1։ Սալմասլյան Ա․, Հայկական մատենագիտություն, Ե․, 1969։ Ղաֆադարյան Կ․, Հնագիտական աշխատանքը Հայաստանում սովետական շրջանում, ՊԲՀ, 1970, դ 3։ “Revue des Etudes”-ի նոր մատենաշարի նյութերի մատենագիտություն, Ե․, 1973։ Գիտությունը Հայաստանում 50 տարում, Ե․, 1973։ Ներսիսյան Ե․, Հայ դրամագիտական մատենագիտություն և գրականություն, Լոս Անջելես, 1984։ Ղանալանյան Ա․, Դրվագներ հայ բանագիտության պատմության, Ե․, 1985։ «Արարատ» հանդեսի բնագիտական հրատարակությունների մատենագիտություն, կազմ․ Կ․Դ․ Ավետյան, Ե․, 1989։ «Հանդէս ամսօրեայի» հոդվածներու 100 տարվան մատենագիտական ցուցակ (1887_1986), կազմ․ Հ․ Օգոստ․ վրդ․ Սելուլեան, Վնն․, 1990։ «Բանասէր» հանդեսի մատենագիտություն, կազմ․ Կ․Դ․ Ավետյան, «Շողակաթ», 1995։


ՀԱՅԱՍԱ, Հայասա-Ազզի, Խայասա, երկիր Հայկական լեռնաշխարհում։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկ․ Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հիշատակվում է մ․թ․ա․ XV_XIII դդ․ խեթ․