Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/72

Այս էջը սրբագրված չէ

րեկամները» բաժինները ծանոթացրել են օտարների վերաբերմունքին հայերի ու Հայաստանի նկատմամբ։ Գրակ․ բաժնում տպագրել է Գ․ Պատկանյանի հայրենասիր․ բանաստեղծությունները։ «Հ․» ունեցել է եվրոպացիներից կազմված խնամակալ․ հանձնախումբ (Ջ․Բրայս, Ֆ․Սթիվենսոն և ուր․)։


«ՀԱՅԱՍՏԱՆ», քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1917_18-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Վ․Թոթովենց։ Պարբ-ի հրատ․ նախաձեռնել է Անդրանիկը՝ Հ․Թումանյանի աջակցությամբ։ Լուսաբանել է Արմ․ Հայաստանի իրադարձությունները, փորձել մերձեցման ու միասնության եզրեր գտնել հայ ժողովրդի երկու հատվածների միջև։ Անդրադարձել է միջազգ․ դիվանագիտության վերաբերմունքին Հայկ․ հարցի նկատմամբ։


«ՀԱՅԱՍՏԱՆ», օրաթերթ։ Լույս է տեսնում 1920-ի դեկտ․ 5-ից (ՀԿԿ ԿԿ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի օրգան, մինչև 1921-ը՝ «Կոմունիստ», 1921_40-ին, 1989-ին՝ «Խորհրդային Հայաստան», 1940_89-ին՝ «Սովետական Հայաստան», 1990-ից՝ «Հայաստան»), Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․Հովհաննիսյան, Ե․Չուբար, Ա․Կարինյան, Ա․Մռավյան, Թ․Մանդալյան, Դ․Սիմոնյան, Վ․Երեմյան, Հ․Հովհաննիսյան, Ը․Վահանյան, Զ․Աշրաֆյան, Ա․Ադոյան, Հ․ Պողոսյան, Հ․Մամիկոնյան, Հ․Մարգարյան, Ղ․Դալլաքյան, Հ․Բաղդասարյան, Կ․Վարդանյան, Խ․Հովակիմյան, Լ․Կրոյան, Բ․Անանիկյան, Է․Մանուկյան, Շ․Դավթյան, Հ․Աբրահամյան, Տ․Նիկողոսյան (1999-ից)։

Լուսաբանել է հանրապետության հաս-քաղ․ կյանքը, քարոզել մարքսիզմ-լենինիզմի գաղափարները, կոմ․ կուսակցության քաղաքականությունը։ Տասնամյակներ շարունակ (1920_50-ական թթ․) թերթը հնարավորություն չուներ ճշմարիտ լուսաբանել հայ ժողովըրդի անցյալն ու ներկան, նրան հուզող կենսական հարցերը։ Պարբերաբար հրատարակել է հանրապետության գիտությանը, գրակ-յանն ու արվեստին, մշակութ․ կյանքին վերաբերող նյութեր։

1992-ից, լինելով հաս-քաղ․ անկախ լրագիր, «Հ․», մշտապես անդրադառնում է Հայաստանում անկախ, ինքնիշխան պետականության հաստատման ու ամրապնդման, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, հայ ժող․ ազգ-ազատագր․ պայքարի, Հայ դատի, ժողովրդի միասնականության հիմնահարցերին։


«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամ, համազգային բարեսիրական կազմակերպություն։ Հիմնվել է 1992-ի մարտին։ Նպատակն է՝ համայն հայության ուժերի և կարողությունների համախումբ գործադրմամբ օգնել հայրենիքի զորացմանն ու բարգավաճմանը, կայուն հիմքեր ստեղծել ազգ․ պետականության ամրապնդման համար։ Հիմն․ խնդիրներն են՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, գիտ․, կրթ․, մշակութ․, առողջապահ․ համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը, 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժի հետևանքների հաղթահարմանը, արցախահայության կարիքներին, բռնագաղթվածների հիմնահարցերին և համազգ․ կարևորություն ունեցող այլ ծրագրերի իրագործմանը նպաստելը։ Կամավորության սկզբունքով ստեղծված հիմնադրամն ունի իրավաբ․ անձի կարգավիճակ․ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է հանրապետության, իսկ նրա սահմաններից դուրս՝ տվյալ պետության օրենսդրության համապատասխան։ Միջոցները գոյանում են հայության կամավոր տուրքերից, անհատների նվիրատվությունների ու կազմակերպությունների հատկացումներից։


Հիմնադրամի ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմը հաստատվում է ՀՀ նախագահի հրամանագրով։ Խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը։ Կազմի մեջ են մտնում ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահը, վարչապետը, ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, ՀՀ Կենտր․ բանկի նախագահը, Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, հայ կաթոլիկ և հայ ավետարանական եկեղեցիների հովվապետները, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայկական համագումարի և Հայ օգնության միության նախագահները, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության, հայ հեղափոխական դաշնակցության, ռամկավար ազատական կուսակցության մեկական ներկայացուցիչներ, արտերկրի հայ նշանավոր բարեգործներ, Հայաստանի և սփյուռքի մտավորականության անվանի ներկայացուցիչներ։


Հոգաբարձուների խորհուրդը ստեղծում է հիմնադրամի Գործադիր վարչություն, որը կազմակերպում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը։ Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս հիմնադրամն իր աշխատանքները կազմակերպում է տեղական հանձնաժողովների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում և ղեկավարում է Գործադիր վարչությունը։ Հիմնադրամի ֆինանս․ գործունեությունը վերահսկում է Վերստուգիչ հանձնաժողովը։

1992-ից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հիմնադրամը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր․ «Աղետի գոտի» ծրագրով Գյումրիում կառուցվել է 33 բնակելի տուն, շահագործման են հանձնվել մանկավարժ․ ինստ-ի և արվեստի ակադեմիայի շենքերը, շին․ աշխատանքներ են կատարվել Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում։


«Արցախ» ծրագրով կառուցվել են Շուշի_Կարմիր շուկա, Հադրութ_Ա