Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/74

Այս էջը սրբագրված չէ

ներում, մյուսներն ազատվել են 1986-ին), Փիեռ Գյուլումյանը (1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն Էքմեքջյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» գործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Թովմասյանը (1983-ին դատապարտվել է 30-ամսյա բանտարկության), Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության՝ Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար, Վ․Կարապետյանը դատապարտվել է ցմահ բանտարկության, Ս․Նայիրյանը 1994-ին ու Հ․Սեմերջյանը 1990-ին ազատ են արձակվել), Զավեն Պետրոսյանը (1983-ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983-ին ձերբակալվել է Բեյրութում, ազատվել 1986-ին), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984-ին, Թեհրանում հակաթուրք․ գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981-ին գնդակահարվել են իրան․ բանտում), Վարդան Շիրվանյանը (1985-ին գնդակահարվել է իրան․ բանտում)։

1980-ական թթ․ սկզբին ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրք․ պետ․ մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ․ զոհվել են անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական ժողովըրդային շարժման (ՀԺՀ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուր․։

1984-ից մինչև 1991-ի դեկտ․ 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրք․ դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրք․ որևէ զինված գործողություն չի հանձն առել։ Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում՝ արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ։ 1988-ից, Լեռնային Ղարաբաղի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած էր խորհրդ․ կառավարության նկատմամբ պահանջատերի դիրքերում։

1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։


ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» 1980_87-ին հրատարակվում էր հինգ լեզուներով՝ հայ․, արաբ․, անգլ․, ֆրանս․, թուրք․, 1991-ից՝ հայ․, «Կեցցե իրավազրկված ժողովուրդներու հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

Գրկ․ Արման Գասպար, Հայ ազատագրական պայքարն ու ահաբեկչությունը, Լոս Անջելես, 1989։ Ternon Y․, La Cause Armռnienne, R․, 1983; Gaspard Armand, Le Combat Armռnien․ Entre terrorisme et utopie, Lausanne 1923_1983, Lausanne, 1984, Gunter M․, Pursuing the Just Cause of their People․ A Study of Contemporary Armenian Terrorism, Westport, Connecticut, 1986․


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ, Հայաստանի Հանրապետության ազգային գրադարան (ՀՀԱԳ), 1919-ից՝ Հայաստանի հանրային, 1922-ից՝ ՀՀ պետական, 1925-ից՝ Ալ․ Մյասնիկյանի անվան հանրապետական, 1990-ից՝ ՀՀ ազգային։ Կազմավորվել է Երևանի գավառ․ ուսումնարանի (1832), ապա՝ արական գիմնազիայի (1881) հիմնակազմ և աշակերտական գրադարանների 18 հզ․ միավոր գրքային ֆոնդերի հիման վրա (գրադարանը որոշ ժամանակ եղել է հանրային, որից ամսական 50 կոպ․ վճարով օգտվել է նաև քաղաքի բնակչությունը)։ Գրադարանի առաջին գրացուցակը և գրքամատյանները կազմել է Խ․Աբովյանը (1843_48)։


Հ․ա․գ․ հիմնադրվել է 1919-ին, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության հուլիսի 4-ի օրենքով․ պաշտոն․ բացումը՝ 1922-ի նոյեմբ․ 7-ին։ 1920-ից ֆոնդերը համալրվել են Թիֆլիսից (Կովկասի հայոց բարեգործ․ ընկերություն, Ներսիսյան դպրոց, «Մշակի» խմբագրություն, Կովկասի հայոց հրատարակչ․ ընկերություն), Մոսկվայից (Լազարյան ճեմարան) և անհատ նվիրատուներից (Ն․Արղության-Երկայնաբազուկ, Ս․Սերեբրյակյան, Լեո, Մուրացան, Վ․Ղորղանյան, Թայիրով, Հ․ Մանանդյան, Ա․Մյասնիկյան, Խասբեկյան, Ա․Տևեճյան, Պ․Տոնապետյան, Լ․Թութունջյան, Ե․Արմեն, Կ․Գազազյան և ուր․) ստացված գրակ-յան շնորհիվ։ 1922-ին Հ․ա․գ․ ունեցել է 40 հզ․ միավոր գրակ․, մեկ ընթերցասրահ, 7 աշխատող։ 1995-ին ուներ 6․094803 միավոր գրակ․ (գիրք, հանդես, լրագիր, քարտեզ, նոտա, մանրաժապավեն, ձայնապնակ և այլ նյութեր) հայ․ և այլ լեզուներով, մոտ 40 հզ․ ընթերցող և բաժանորդ։ Տարեկան տացքը՝ 2․660865, հաճախումը՝ 452․230։ Ունի 21 բաժին, 70 ենթաբաժին, շուրջ 140 անուն տարբեր բնույթի գրացուցակ և քարտարան։ Գրափոխանակություն է կատարել արտասահմանի 34 երկրների 84 գրադարանների և կազմակերպությունների հետ։ Հ․ա․գ․ ֆոնդերից օգտվում են նաև ՀՀ և արտասահմանի գրադարաններ, կազմակերպություններ։


Հ․ա․գ-ի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրակ-յան պահպանման բաժնում հավաքված են հայատառ գրակ-յան (1512-ից) և հայ․ պարբ-ների (1794-ից) մեկական օրինակները, XVI_XVIII դդ․ հազվագյուտ արժեք ներկայացնող այլալեզու գրակ․, տպագր․ հետաքրքրություն ներկայացնող («հսկա», «թզուկ»,