Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/76

Այս էջը սրբագրված չէ

տարան, նորոգման արվեստանոցներ, լուսանկարչ․ լաբորատորիա, գրադարան, դասախոսությունների դահլիճներ, օժանդակ հարմարություններ) շենքերից։ ՀԱՊ ցուցահանդեսներ է կազմակերպում ԱՊՀ և աշխարհի տարբեր երկրներում՝ մեծապես նպաստելով հայ կերպարվեստի միջազգ․ ճանաչմանը։ ՀԱՊ տնօրեններ են եղել Ռ․ Դրամբյանը (1925_51), Վ․ Հարությունյանը (1951_53), Ռ․ Պարսամյանը (1953_62), Ա․ Չիլինգարյանը (1962_ 1967), Է․ Իսաբեկյանը (1967_86), Ա․ Տեր-Գաբրիելյանը (1986_90), Շ․ Խաչատրյանը (1991-ից)։

Գրկ․ Հայաստանի պետական պատկերասրահ (կատալոգ, հայ․, ռուս․), Ե․, 1965։ Միքայելյան Մ․, Հայաստանի պետական պատկերասրահ, 4 ալբոմ (անգլ․, ֆրանս․, գերմ․, իսպ․), Լենինգրադ, 1984։ Հայաստանի ազգային պատկերասրահ․ ուղեցույց (ֆրանս․, հայ․, անգլ․), Փարիզ-Մարսել, 1992։ ԾՈջՎՈվÿվ ծ․, թՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՍՈՐՑՌվվՈÿ չՈսպՐպÿ ԸՐՎպվՌՌ, ՈսՖոՏՎ, Ծ․, 1975; ԺՐՈՎտÿվ Հ․թ․, թՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՍՈՐՑՌվվՈÿ չՈսպՐպÿ ԸՐՎպվՌՌ, Ծ․, 1982; իցՐՈոՏՉ ը․Ը․, թՏրցՊՈՐրՑՉպվվՈÿ ՍՈՐՑՌվվՈÿ չՈսպՐպÿ ԸՐՎպվՌՌ, ՈսՖոՏՎ, Ծ․, 1986; Le museռ des arts de L՚Armռnie, Leningrad, 1975․


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ-ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, կազմակերպվել է 1972-ին, Երևանում, հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի (1967_ 1972, հիմնադիր և գեղ․ ղեկ․ Մ․ Վարդազարյան) հիման վրա, որն իր հերթին ստեղծել էր գործիքային հնգյակի (հիմնադիր և գեղ․ ղեկ․ Կ․ Օրբելյան, 1954_ 1956, 1956_67-ին՝ Է․ Բաղդասարյան) վերակազմավորումից, որպես հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ․ 1972_86-ին գեղ․ ղեկ․ Մ․ Մավիսակալյան, 1986_87-ին գեղ․ ղեկ․ և դիրիժոր՝ Ս․ Շաքարյան, 1987-ից՝ գեղ․ ղեկ․ Ե․ Երզնկյան, դիրիժոր՝ Մ․ Վարդազարյան (1989-ից)։ Գործիքային կազմը՝ 4 շեփոր, 4 տրոմբոն, 5 սաքսաֆոն, ֆլեյտա, դաշնամուր, սինթեզատոր, կիթառ, բաս-կիթառ, տավիղ, հարվածային և լարային նվագարաններ։ Նվագացանկում՝ Ա․ Այվազյանի, Ա․ Բաբաջանյանի, Ա․ Աճեմյանի, Է․ Բաղդասարյանի, Ա․ Հեքիմյանի, Կ․ Օրբելյանի, Ռ․ Ամիրխանյանի, Ս․ Շաքարյանի և այլոց երկերը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտասահմանյան մի շարք երկրներում։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՆՍԱՄԲԼ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Ա․ Մերանգուլյանի անվան, պետական, կազմակերպվել է 1926-ին Երևանում, որպես ռադիոյի ժողգործիքների նվագախումբ, 1957_96-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ժողգործիքների անսամբլ։ Առաջին գեղ․ ղեկավար՝ Ա․ Մերանգուլյան (1927_67), 1967_71-ին՝ Ս․ Ջրբաշյան, 1971_73-ին՝ Ա․ Մանդակունյան, 1974_ 1993-ին՝ Մ․ Բեգլարյան, 1996-ից՝ Ռ․ Մաթևոսյան, դիրիժորներ՝ Մ․ Բեգլարյան, Ա․ Պետրոսյան։ 1956-ից՝ վաստ․ կոլեկտիվ։ 1967-ից՝ Ա․ Մերանգուլյանի անվ․։ Կատարողացանկը ընդգրկում է հայկ․ ժող․, աշուղ․ և գուսան․ երաժշտության, հայ և այլազգի պրոֆեսիոնալ ու ինքնուս կոմպոզիտորների, ԱՊՀ երկրների ժողովուրդների ժող․ ստեղծագործություններ։ Անսամբլի տարբեր տարիների մենակատարներից են դուդուկահարներ Մ․ Մարգարյանը, Լ․ Մադոյանը, Վ․ Հովսեփյանը, Ս․ Կարապետյանը, Ա․ Գրիգորյանը, Հ․ Հովսեփյանը, թառահարներ Ս․ Սեյրանյանը, Ա․ Գասպարյանը, Ա․ Նիկողոսյանը, Հ․ Դարբինյանը, քանոնահարներ Ա․ Ֆիրջուլյանը, Զ․ Տերմեջյանը, Ն․ Ոպյանը, Ա․ Աթաբեկյանը, Ա․ Կիրակոսյանը, քամանչահարներ Ա․ Մեջինյանը, Ն․ Հովհաննիսյանը, Խ․ Ներսիսյանը, ուդահարներ Ս․ Ալթունյանը, Կ․ Արիստակեսյանը, Մ․ Դեմիրճյանը, Ա․ Սարգսյանը, թմբկահար Հ․ Կարապետյանը, երգչուհիներ Ա․ Գյուլզադյանը, Շ․ Մկրտչյանը, Օ․ Համբարձումյանը, Վ․ Խաչատըրյանը, Ֆ․ Խորենյանը, երգիչներ Ա․ Տեր-Աբրահամյանը, Գ․ Գալոյանը, Հ․ Բադալյանը, Ռ․ Մաթևոսյանը, Ն․ Մնացականյանը, Ռ․ Հովհաննիսյանը և ուր․։ Բացի ՀՀ ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող համերգներից ու բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններից, համույթը ելույթներ է ունեցել նաև ՀՀ, արտասահմ․ քաղաքներում։ 1997-ին անսամբլի նվագարանային խումբը Բելգիայում մասնակցել է ֆոլկլորային երաժշտության «Դրանուտեր» միջազգ․ փառատոնին։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ, ստեղծվել է 1979-ին, Երևանում, որպես հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախումբ, 1997-ից՝ ՀԱՌԿԵ։ 1979_84-ին գեղ․ ղեկ․՝ Է․ Հովհաննիսյան, խմբավար՝ Հ․ Թոփիկյան, 1984-ից գեղ․ ղեկ․ և գլխ․ դիրիժոր՝ Տ․ Հեքեքյան։ Երգչախմբի երգացանկում են՝ հայկ․ և արևմտաեվրոպ․ միջնադարյան, հոգևոր, դասական երաժշտություն, ժող․ երգերի մշակումներ, ժամանակակից կոմպոզիտորների երկեր, ինչպես և ջազ․ և փոփ․ երաժշտություն։ Բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է։ Երգչախմբի համար են գրվել Է․ Հովհաննիսյանի տերյանական շարքը, ժող․ 40 երգերի մշակումները ևն։ Երգչախմբի միջազգ․ մրցույթների (1991, Արնհեմ, Հոլանդիա, 3-րդ մրց․, 1992, Տակարացկա, Ճապոնիա, ոսկե մեդալ և գլխ․ մրց․) և փառատոների (1990, Գորի, Վրաստան, 1991, Ակկո, Իսրայել, 1991, Վիտորիա, Իսպանիա, 1992, Արդեշ, Ֆրանսիա, 1993, Մոնթրյո, Շվեյցարիա) դափնեկիր է։ 1991-ից «Եվրոպա Կանտատ» («Europa Cantat») եվրոպական երգչախմբերի միջազգ․ ֆեդերացիայի անդամ է։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ և արտասահմ․ երկրներում։ Երգչախմբի կատարմամբ թողարկվել են 4 մեծ ձայնասկավառակ, 3 կոմպակտ դիսկ, 2 ձայներիզ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ԱՆՍԱՄԲԼ, կազմա