Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/77

Այս էջը սրբագրված չէ

կերպվել է 1970-ին, Երևանում, 1958-ին ստեղծված Չայկովսկու անվ․ երաժշտ․ դպրոցի ջութակահարների անսամբլի հիման վրա (երկու անսամբլների հիմնադիր և գեղ․ ղեկ․ Գ․ Աճեմյան, մինչև 1998-ը, 1998-ից գեղ․ ղեկ․ Ա․ Աճեմյան), որպես հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլ։ 1997-ից՝ ՀԱՌՋԱ, 1998-ից՝ Գ․ Աճեմյանի անվան։ Կատարում է հայ, ռուս և արևմտաեվրոպ․ դասական և ժամանակակից կոմպոզիտորների (Խաչատըրյան, Բաբաջանյան, Պրոկոֆև, Շոստակովիչ, Հենդել, Բախ, Վիվալդի և ուր․) երկեր։ «Մելոդիա» ֆիրման անսամբլի կատարմամբ թողարկել է ձայնասկավառակներ (1971, 1978)։ Ելույթ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում։ ՀԼԿԵՄ մրց․ (1971)։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, կազմակերպվել է 1966-ին (պաշտոնապես գործել է 1967-ից), Երևանում, Օ․ Դուրյանի նախաձեռնությամբ, որպես հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ․ գլխ․ դիրիժոր՝ Յու․ Դավթյան (1966_68 և 1992_94), հիմնադիր և գեղ․ ղեկ․ Օ․ Դուրյան (1967_74 և 1991-ից), 1969_90-ին գլխ․ դիրիժոր՝ Ռ․ Մանգասարյան (1974-ից, միաժամանակ, ընդհատումով, գեղ․ ղեկ․), 1986_ 1988-ին և 1990_91-ին՝ գեղ․ ղեկ․ և գլխ․ դիրիժոր՝ Է․ Խաչատրյան։ Նվագացանկը ընդգրկում է հայկ․, ռուս․ և արևմտաեվրոպ․ դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախմբի կատարումներով «Մելոդիա» ֆիրման թողարկել է ձայնասկավառակներ։ Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել անվանի երաժիշտ-կատարողներ՝ Ա․ Խաչատրյանը, Մ․ Մալունցյանը, Գ․ Գասպարյանը, Օ․ Թաքթաքիշվիլին, Լ․ Չուքասզյանը, Լ․ Ամարան, Ս․ Ֆրանսուան, Դ․ Վարժապետյանը և ուր․։ Նվագախումբը համերգներով հադես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Ռիգայում, Տալլինում, Կիևում, 1995-ին՝ Կաննում, Մարսելում, Իերում (Ֆրանսիա) և այլուր։ 1999-ին նվագախումբը կոչվել է Օհան Դուրյանի անունով։


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻ», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսնում 1924-ից (1941_ 58-ին ընդհատվել է), Երևանում։ Մինչև 1990-ը՝ ՀԿԿ ԿԿ օրգան։ Խմբագիրներ՝ Ֆ․Վարդանյան, Վ․Տարախչյան, Լ․Թարգյուլ, Ա․Չոլախյան, Վ․Աթանեսյան, Ս․Երիցյան, Ժ․Մադոյան, Ա․Չիլինգարյան (1972-ից)։ Տպագրում է նյութեր կանանց ու երեխաների առողջապահության, նրանց կենցաղի ու հանգստի կազմակերպման, գոյապահպանման և բնապահպանման հարցերի վերաբերյալ։ Գրակ․ բաժնում տեղ են գտնում դասական և ժամանակակից գրողների գործեր։ Ունի նորաձևության և խոհարար․ խորհուրդների հավելվածներ։


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» (մինչև 1986-ը՝ «Հայաստանի արդյունաբերություն»), ամսագիր։ Լույս է տեսել 1958_96-ին։ ՀԽՍՀ պետպլանի, ՀԽՍՀ պետշինի և ՀՃՄ (մինչև 1966-ը՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհի, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի պետ․ գիտատեխ․ կոմիտեի, 1966_90-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի պետպլանի) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1958_90-ը (հայ․ և ռուս․)։ Խմբագիրներ՝ Պ․Աթաբեկյան, Տ․Կարապետյան, Յու․Առաքելյան։ Ծանոթացրել է հանրապետության արդ․ ձեռնարկությունների, տրանսպորտային և շին․ կազմակերպությունների աշխատանքին, լուսաբանել տնտ․ և սոց․ հարցեր, տպագրել նյութեր գիտության ու տեխնիկայի նվաճումների, արտադրության հետ դրանց կապի ամրապնդման ուղիների մասին։ Առանձին հոդվածներ են նվիրվել ճարտարապետությանը, շինարարությանը, տրանսպորտի ու կապի աշխատանքների բարելավմանը։ 1990_92-ին հրատարակվել է «Զվարթնոց», 1992_96-ին՝ «Գործարար Հայաստան» անվանումներով (խմբագիր՝ Տ․Կարապետյան)։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱՄԽ), Հայաստանի արհեստակցական միությունների ղեկավար մարմին։ Ընտրվում է Հայաստանի արհմիությունների համագումարում (5 տարին մեկ) և իր գործունեությամբ հաշվետու է նրան։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է ՀՀ արհմիությունների գործունեությունը։ ՀԱՄԽ պլենումներ է հրավիրում 6 ամիսը մեկ։ Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում արհմ․ աշխատանքները կազմակերպելու համար ՀԱՄԽ ընտրում է նախագահություն և քարտուղարություն։ Ղեկավարում է արհմիությունների ճյուղային