Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/78

Այս էջը սրբագրված չէ

հանրապետ․ կոմիտեների գործունեությունը, լսում նրանց հաշվետվությունները։ ՀԱՄԽ օժտված է օրենսդրական նախաձեռնության իրավունքով, մասնակցում է պետ․ որոշումների պատրաստմանն ու քննարկմանը, վերահըսկում աշխատանքի վարձատրման գործող համակարգի ճիշտ և արդյունավետ կիրառումը, խրախուսման ֆոնդերի ծախսումը, արտադրության նորմերի վերանայումը ևն։ Պարտականությունների մեջ է մտնում տեղական արհմ․ կազմակերպությունների կողմից բանվոր-ծառայողների պետ-սոց․ ապահովագրության աշխատանքի կազմակերպման և բնակելի ֆոնդի բաշխման վերահսկողությունը։ Հանրապետության սահմաններում միջազգ․ տուրիզմի կազմակերպումը և սպասարկումը կատարվում է ՀԱՄԽ-ի ղեկավարությամբ։ ՀԱՄԽ կապեր ունի արտասահմ․ շատ երկրների արհմ․ կազմակերպությունների հետ։


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ», եռամսյա գիտամասսայական պատկերազարդ հանդես։ Բնության պահպանության հայկ․ ընկերության կենտր․ խորհրդի նախագահության հրատ․։ Լույս է տեսնում 1961-ից, Երևանում։ Խմբագիրներ՝ Խ․Միրիմանյան, Լ․Հարությունյան, Ա․Բարսեղյան (1983-ից)։ Լուսաբանում է կենսոլորտի, ընդերքի, բուս․ և կենդ․ աշխարհի, ձեռակերտ ու բնական հուշարձանների պահպանության և օգտագործման հարցեր, պայքարում ՀՀ բնության պահպանության վերաբերյալ օրենքի գործադրման համար։ Տպագրում է պատմըվածքներ, բանաստեղծություններ ու ակնարկներ բնության մասին։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ (ՀԳԳԱ), հիմնադրվել է 1994-ի նոյեմբերի 11-ին, Երևանում։ Ինքնակառավարվող ստեղծագործ․, գիտ․, հաս․ կազմակերպություն, միավորում է գյուղատնտեսության, բնական, տեխ․ և տնտեսագիտ․ գիտությունների բնագավառի գիտնականներին, ՀՀ գյուղատնտեսության համակարգի գիտ․ կոլեկտիվներին։ Ակադեմիայի հիմն․ խնդիրներն են․ կազմակերպել գյուղատնտ․ գիտությունների առանցքային ուղղությունների տեսական հետազոտությունների ընդլայնումը, գիտատեխ․ կանխագուշակումների մշակումը, ուսումնասիրել և ընդհանրացնել գյուղատնտ․ գիտության նվաճումները և նպաստել դրանց օգտագործմանը գյուղատնտ․ արտադրության մեջ, աջակցել բնապահպան հիմնահարցերի լուծմանը, մաքուր տեխնոլոգիաների ներդրմանը, իրականացնել գյուղատնտ․, տնտեսագիտ․, բնապահպան և այլ ծրագրերի, նախագծերի ԳՀ աշխատանքների և ճարտարագիտ․ մշակումների տեխնիկատնտ․ անկախ հաս․ փորձաքննություն։ Ակադեմիայի ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է, ընթացիկ աշխատանքները ղեկավարում է նախագահությունը։ ՀԳԳԱ ունի տնտեսագիտության, անասնաբուժության-անասնաբուծության, բուսաբուծության, երկրագործության, ճարտարագիտության բաժանմունքներ, ասպիրանտուրա։ Կազմում են՝ 21 իսկական, 49 թղթակից, 2 պատվավոր անդամ (1999)։ ՀԳԳԱ նախագահն է Ս․ Ղազարյանը (1994)։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՀԱՄՈՒՅԹ պետական, կազմակերպվել է 1983-ին, Երևանում (հիմնադիր և գեղ․ ղեկ․ Ռ․Ալթունյան)։ Կազմը՝ 11 նվագողներ, 14 երգիչ-երգչուհիներ, 6 պարող-պարուհիներ։ Համերգացանկն ընդգրկում է Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Հավասու, Շիրինի, ինչպես և Հայաստանի ազգագր․ տարբեր գոտիների երգերի մշակումներ, ազգ․ ծեսերի բեմադրություններ («Թագավորագովք», «Նավասարդ») ևն։ Համերգներով հանդես է եկել ՀՀ, ԱՊՀ քաղաքներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է Երևանում, 1987-ին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության հիման վրա, որը հիմնադրվել էր 1958-ին և միավորում էր հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին, օժանդակում երգչախմբերի ստեղծմանն ու կատարելագործմանը, խմբերգային գրականության բազմացմանը, սեմինարների, երգի տոների, մրցույթների անցկացմանը։ Երգչախմբային ընկերության հիմնադիրներից էին Թ․Ալթունյանը (1958_74-ին՝ նախագահ), Մ․Մազմանյանը (1958_ 1977-ին՝ փոխնախագահ), Ա․Տեր-Հովհաննիսյանը, Կ․Զաքարյանը, Ե․Սահառունին, Է․Կզարթմյանը, Հ․Վերանյանը, Ջ․Գյոզալյանը, Ռ․Աթայանը, Է․Ծատուրյանը (1975_96-ին՝ նախագահ), Հ․Չեքիջյանը, Ն․Սնգրյանը, Լ․Զեյթաղյանը, Է․Էլբակյանը և ուր․։ Ունեցել է բաժանմունքներ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Կապանում, Արմավիրում, Վաղարշապատում, Արտաշատում, Եղեգնաձորում, ինչպես և մեթոդիստներ՝ հանրապետության այլ քաղաքներում ու գյուղերում։ Ընդգրկել է 68 ինքնագործ, 7 պրոֆեսիոնալ (այդ թվում՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվ․ երգչախումբը) և բազմաթիվ մանկ․ երգչախմբեր։ Երևանում և բաժանմունքներում ընկերությանը կից գործում են մանկ․ երգչախումբ-ստուդիաներ, Երևանում՝ Խմբերգային արվեստի տունը։


Հ․ե․ը․ ընդլայնել է երգչախմբային ընկերության գործունեությունը՝ միավորելով հանրապետության երաժշտ․ մշակույթի գործիչներին՝ պրոֆեսիոնալ երաժիշտների, մանկավարժների, գեղ․ ինքնագործունեության մասնակիցների։ Այն նպաստում է երաժշտալուսավորչ․ աշխատանքների կազմակերպմանը և դրա մեթոդների կատարելագործմա