աճի և գիտատեխ․ առաջընթացի տեմպերի դանդաղումը, կաշառակերության և հովանավորչության արմատավորումը, կադրերի ոչ ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, հասարակության մեջ առաջացած սոց-տնտ․, հաս․, հոգևոր զարգացման հակասությունները, Ղարաբաղյան շարժումից ինքնամեկուսացումը, Խորհրդ․ Միությունում ծայր առած խոր տնտ․ և քաղ․ ճգնաժամը ևն հանգեցրել են կուս-յան պարտությանը 1990-ի հանրապետության ԳԽ ընտրություններում, և ՀԿԿ դադարել է կառավարող կուսակցություն լինելուց։ ՀԿԿ XXIX համագումարի (1990-ի սեպտ_նոյեմբ․) որոշմամբ ՀԿԿ դուրս է եկել ԽՄԿԿ կազմից, իրեն հայտարարել սեփական ծրագրով և կանոնադրությամբ ղեկավարվող անկախ, ինքնակառավարվող կուս․ և այդ կարգավիճակով, ՀՀ անկախության պայմաններում, պաշտոնապես գրանցվել է 1991-ի հուլիսին։
ՀԿԿ ծրագրային նպատակն է աշխատավորության շահերի պաշտպանությունը, պայքարի իրավական-սահմանադր․ միջոցների ու ձևերի իրագործումով աշխատավորների իշխանության հաստատումը և հասարակության սոցիալիստ․ համակարգի վերականգնումը, պետ․ սեփականության գերակայության պայմաններում բազմակացութաձև տնտեսության ստեղծումը։
ՀԿԿ ազգ․ անվտանգության ապահովման հուսալի երաշխիք է համարում Ռուսաստանի հետ բարեկամական, տնտ․ և ռազմաքաղ․ կապերի ամրապնդումը, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ նոր միության ստեղծումը, որի կազմի մեջ մտնող հանրապետությունները կպահպանեն միջազգ․ իրավասուբյեկտի կարգավիճակը։ ՀԿԿ գտնում է, որ պետք է դիվանագիտորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ձգտել, որ այն միջազգ․ իրավունքի սուբյեկտի կարգավիճակով ընդգրկվի անկախ պետությունների նոր միության կազմում։ Կուս-յան ծրագրային նպատակներից է նաև հայերի ցեղասպանության միջազգ․ ճանաչման, սփյուռքահայության հետ հոգևոր-մշակութ․ կապերի զարգացման և սփյուռքի ազգ․ դիմագծի պահպանման ուղղությամբ հետևող․ աշխատանքներ տանելը ևն։
ՀԿԿ, որպես միջազգ․ կոմ․ և ձախ սոցիալիստ․ շարժման անդամ, սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Չինաստանի և այլ երկրների կոմկուսների հետ, նպաստել կոմ․ խմբերի գործունեության աշխուժացմանը հայ սփյուռքում (Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Ֆրանսիա, Արգենտինա)։
ՀԿԿ կառուցվածքի հենակետային օղակներն են սկզբ․ կուսկազմակերպությունները, որոնք, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, միավորվում են ըստ քաղաքային և մարզային կազմակերպությունների։ Կուս-յան բարձրագույն մարմինն է համագումարը, իսկ համագումարների միջև ընկած ժամանակահատվածում՝ Կենտրոնական կոմիտեն՝ իր բյուրոյով։
Կոմկուսը մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին, 1995-ին 8 պատգամավորով կազմել է ԱԺ-ի ՀԿԿ պատգ․ խմբակցությունը, 1999-ի ԱԺ ընտրություններում ընտրվել է 9 պատգամավոր։
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ են եղել Աշոտ Հովհաննիսյանը, Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանը, Սուրեն Թովմասյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը, Սուրեն Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Ստեփան Պողոսյանը, Սերգեյ Բադալյանը (1994-ից)։
1922_98-ին ՀԿԿ հրավիրել է 34 համագումար, որոնք գումարվել են Երևանում։
ՀԿԿ ԿԿ պաշտոնաթերթերն են եղել «Սովետական Հայաստան» (1920_89), «Խորհրդային Հայաստան» (1989), «Կոմունիստ» (ռուս․, 1934_90), «Սովետ Էրմանիստանի» (ադրբ․, 1921_89), «Ռյա թազա» (քրդ․), «Մեր խոսքը» (1992_95), «Հայաստանի կոմունիստ» (1995-ից), «Լենինյան ուղիով» (1957_90) ամսագիրը, «Կուսակցական խոսք» հանդեսը։
Գրկ․ Հայաստանի կոմունիստական կուսակցության ծրագիր և կանոնադրություն, Ե․, 1994։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆԱԿ», քաղաքական, տնտեսական, գրական-գեղարվեստական և կրոնաբարոյական շաբաթաթերթ (1960-ից՝ ամսաթերթ)։ Լույս է տեսել 1900_68-ին, Բոստոնում, Նյու Յորքում (ԱՄՆ, 1900_19-ին՝ «Կոչնակ», 1919_ 1920-ին՝ «Կոչնակ Հայաստանի»)։ Խմբագիրներ՝ Վ․ Քյուրքչյան, Հ․Սանդիկյան, Խ․Պեննեյան, Հ․Ավագյան, Հ․Խազոյան, Վահե Հայկ, Ա․Պետիկյան։ Աջակցել է հայապահպանման ջանքերին, նպաստել սփյուռքահայության կապերի ամրապնդմանը հայրենիքի հետ։ Երկրորդ համաշխ․ պատերազմի տարիներին հանդես է եկել հակաֆաշիստական դիրքերից, լուսաբանել միավորված ազգերի պայքարը ընդդեմ հիտլերյան Գերմանիայի։ Ունեցել է իրավաբ-օրենսդր․ ծանոթությունների և խորհրդատվությունների բաժին։