Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/85

Այս էջը սրբագրված չէ

ների հետ։

Վարչության տնօրեններ են եղել Խ․ Սամվելյանը (1924_31), Լ․ Յաղուբյանը (1931_33), Ս․ Մարկոսյանը (1933_35), Կ․ Ստեփանյանը (1935_51), Մ․ Նիկիֆորովան (ՆԳՆ արխիվային բաժնի պետի պաշտոնակատար, 1951_52), Վ․ Կզարթմյանը (1952_63), Ա․ Հարությունյանը (1963_87), Հ․ Շաթիրյանը (գլխարխիվի պետի պաշտոնակատար, 1986_87), Պ․ Սաֆյանը (1987_91), Հ․ Ֆելեքյանը (1991-ից)։

Գրկ․ Հայաստանի պետական արխիվները, Ե․, 1983։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ, արխիվային գործի գիտական հաստատություններ, որոնք իրականացնում են Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի մշտական պահպանությունը, հաշվառումը, համալրումն ու օգտագործումը։ Ունեն փաստաթղթերի պահպանության ապահովման, հաշվառման, համալրման, գիտատեղեկատու ապարատի, փաստաթղթերի օգտագործման ու հրատարակման, նաև արխիվի բնույթից բխող նեղ մասնագիտական բաժիններ։ Գործում են փորձարարական-ստուգող, գիտամեթոդ․ հանձնաժողով, գիտխորհուրդ։ ՀՀ ԿՊ 6 արխիվներից 5-ը ենթարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը։

1․ Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ՀՔԿՓԿՊԱ), ստեղծվել է ՀԿ(բ)Կ ԿԿ Քարտուղարության 1923-ի մայիսի 14-ի որոշմամբ, Երևանում «Կենտկոմի արխիվ» (1924-ի հունիսից՝ «Կենտկոմի ընդհանուր արխիվ») անունով։ ՀԿ(բ)Կ ԿԿ Բյուրոյի 1947-ի սեպտ․ 23-ի որոշմամբ այն որպես բաժին մտցվել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կազմի մեջ։ ՀՀ կառավարության 1991-ի դեկտ․ 26-ի որոշմամբ ՀԿԿ կուսարխիվի հիմքի վրա ստեղծվել է ՀՀ հաս․ և քաղ․ կազմակերպությունների ԿՊԱ։ Այն ներառում է հաս․ և քաղ․ կազմակերպությունների, շարժումների ու հոսանքների պատմությունն արտացոլող, նաև՝ անձն․ ծագման փաստաթղթեր։ Արխիվի ֆոնդերի թիվը (1996) 3490 է՝ 844, 857 միավորով։

2․ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ՆՊԿՊԱ), ստեղծվել է ՀՍԽՀ ԿԳԿ և ԺԿԽ 1932-ի ապրիլի 23-ի որոշմամբ՝ նույն մարմինների որոշմամբ 1923-ից գործող ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվի Հոկտեմբերյան հեղափոխության ֆոնդերի բաժնի հիման վրա, ՀԽՍՀ ԿԳԿ-ին կից, Երևանում, 1941_57-ին կոչվել է ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվ, 1958_91-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվ։ 1991-ից՝ ՀՀ ՆՊԿՊԱ։ Արխիվում կենտրոնացած են ՀՀ ժողտնտեսության, գիտության և մշակույթի կարևորագույն հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների, ինչպես նաև ականավոր գործիչներին վերաբերող փաստաթղթեր։ Արխիվում պահվող ֆոնդերի թիվը (1996) մոտ 890 է, արխիվային գործերինը՝ 1․072․699։

3․ Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ՊԿՊԱ), ստեղծվել է ՀԽՍՀ ԿԳԿ և ԺԿԽ 1933-ի ապրիլի 23-ի որոշմամբ, ՀԽՍՀ ԿԳԿ-ին կից, Երևանում, 1941-ի հունիսին միացվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվին (ՊԿԱ) և կոչվել ՀԽՍՀ ՊԿԱ։ 1953-ից նորից դարձել է ինքնուրույն՝ պատմական, հետո՝ պատմության ԿՊԱ անուններով։ 1991-ից՝ ՀՀ ՊԿՊԱ։ Արխիվի կազմի մեջ մտնում են հայ ժողովրդի նախախորհրդ․ ժամանակաշրջանն արտացոլող, նաև սփյուռքի հայ եկեղեց․ հիմնարկներում առաջացած փաստաթղթերը։ Արխիվի ֆոնդերի թիվը (1996) մոտ 456 է, արխիվային գործերինը՝ 264․327։ Արխիվի տնօրենները․ Կ․ Ստեփանյան (1941_47), Ա․ Մկրտչյան (1947_58), Գ․ Հարությունյան (1958_82), Վ․ Էվոյան (1982_89), Ա․ Կիրիմյան (1989_93), Ս․ Միրզոյան (1993-ի հունիսից)։

4․ Հայաստանի Հանրապետության կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ԿՖՖՓԿՊԱ), ստեղծվել է ՀԽՍՀ ԺԿԽ 1943-ի հոկտ․ 8-ի որոշմամբ, Երևանում։ ՀՀ կառավարության որոշմամբ 1995-ի նոյեմբ․ առանձնացվել է ՀՀ արխիվային գործի վարչությունից և անցել ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությանը։ Արխիվի կազմի մեջ մտնում են ՀԱԱՖ-ի կինո-ֆոտո-ֆոնո, տեսաժապավենների փաստաթղթերը (կինոսցենարներ, մոնտաժային թերթեր ևն) անկախ ստեղծման վայրից ու ժամանակից։ Արխիվում կենտրոնացված են (1996) 28․980 կինոժապավեն, 206․000 լուսանկար և 22․508 ձայնագրություն։ Արխիվի տնօրենները․ Ն․ Կարապետյան (1943_55), Վ․ Մովսիսյան (1955_60), Լ․ Քոչարյան (1960), Գ․ Զաքոյան։

5․ Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ԱԳՄՓԿՊԱ), ստեղծվել է ՀԽՍՀ կառավարության 1973-ի հունվ․ 14-ի որոշմամբ, Երևանում։ ՀԽՍՀ կառավարության 1986-ի փետր․ 11-ի որոշմամբ՝ ՀԽՍՀ գրակ-յան և արվեստի ՊԿԱ, 1993-ից՝ ՀՀ ԱԳՄՓ ԿՊԱ։ Արխիվում պահպանվում են գրակ-յան, արվեստի ու մշակույթի բնագավառի պետ․ հիմ