Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/104

Այս էջը սրբագրված չէ

«Հայկական դոսյե» (թարգմ. անգլ. և ֆրանս.) գիրքը, որտեղ թուրք., անգլ. և ֆրանս. արխիվներից վերցված փաստաթղթերի և այլ նյութերի միտումնավոր ընտրությամբ փորձել է «հիմնավորել» հայկական հարցի պատմության և հայերի ցեղասպանության կեղծ վարկածը։

Երկեր Ermeni Dosyasi, Ank., 1983։

Ռ. Սաֆրաստյան

ԳՈԴԿԻՆ (Godkin) էդվին Լոուրենս (1831-1902), ամերիկյան լրագրող։ 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է «Դեյլի նյուս» (Լոնդոն) և «Նյու Յորք թայմս» թերթերի թղթակից։ 1865-ին հիմնել և մինչև կյանքի վերջը խմբագրել է «Նեյշն» ("The Nation") հաս-քաղաքական հանդեսը, որտեղ 1880-90ական թթ. տպագրվել են 18Ց5-Ց7-ի մերձավորարլ. ճգնաժամի վերաբերյալ տասնյակ հոդվածներ։ Գ-ի հոդվածները նվիրված են հայկական հարցի սրման, եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի մերձավորարլ. քաղաքականության հետ կապված միջազգային հարաբերությունների վերլուծությանը։ Գ. գտնում էր, որ հայկական հարցի լուծման միակ ուղին Ռուսաստանի կամ Մեծ Բրիտանիայի (Եվրոպական մյուս տերությունների աջակցությամբ) զինված միջամտությունն է Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանի ազատագրումը։

Երկեր Armenian Trouble. The Nation", 1895, у. 60, January 17; Armenian Resolutions, The Nation", 1896, y. 62, January 30; Armenian Horror, "The Nation’, 1897, v. 64, January 14.

U. Կիրակոպան

ԳՈԼԻՅԻՆ Գրիգորի Աերգեևիչ (18381907), ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ-ադյուտանտ, իշխան։

1896- ին նշանակվել է Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ Գ-ի կառավարման տարիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով։ Լինելով մոլի միապետական և հետադիմական՝ լայն պայքար է ծավալել ազգ-ազատագրական շարժման դեմ։ Գ-ի օրոք փակվել են հայկական շատ հասարակական կազմակերպություններ, սահմանափակվել է բարեգործ, հիմնարկների գործունեությունը, խստացվել է գրաքննությունը, փակվել են պարբերական շատ հրատարակություններ, հալածվել են հայ մշակույթի շատ գործիչներ։ Գ-ի համառ պնդումներով կառավարությունը 1903-ին ընդունել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը ոտնահարում էր հայ ժողովրդի կենսական շահերը։ Գ. բազմիցս աոաջարկել է զրկել Էջմիածնի կաթողիկոսներին «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից։ 1903-ի հոկտ. 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գ-ին։ 1904-ի վերջին ցարը ստիպված էր հետ կանչել նրան։

ԳՈԼՈՇՅԱՆ Վարդան (Գոլոշյան Ալեքսանդր Գրիգորի) (1867, Թիֆլիս1889, Չախ Գեդուկ). ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1877-79), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1882-83)։ Մոսկվայում ուսանելու տարիներին հարել է «Հայրենասերների միություն» գաղտնի կազմակերպությանը։ 1883-ից ազատագրական, հեղափոխական գործունեություն է ծավալել արևմտյան Հայաստանում (Վան, Սասուն, Մուշ)։ Ապա անցել է Աալմաստ (Իրան), հաստատվել Հավթվան գյուղում, որտեղ ազատագրական, հեղափոխական գործունեության հետ մեկտեղ աշխատել է որպես ուսուցիչ։ Ուսումնասիրելով հայ ժողովրդի վիճակը արևմտյան Հայաստանում՝ Գ. գտել է, որ հայերը պետք է զենքի դիմեն և ազատագրվեն թուրք, լծից։ 1887-ին Թիֆլիսամ մասնակցել է ազատագրական խմբակների աշխատանքներին։ Հակոբ Սարկավագի հայդուկային խմբին միանալու մտադրությամբ 1889-ի մայիսին իր համախոհների՝ Հ. Ագրիպասյանի և Կ. Գուլակսզյանի հետ ճանապարհվել է Տարոն։ Մայիսի 24-ին Չուխ Գեդուկի լեռնանցքում. Սպիտակ աղբյուրի մոտ, կռվի են բռնվել թուրք, ոստիկանների հետ, որի ժամանակ Գ. զոհվել է։

Գրականություն

Պողոսյան Հ. Ա, Ալեքսանդր Գոլոշյան, ԼՀԳ, 1989, N5։

Հ. Պողոսյան

ԳՈԼՑ (Goltz) Կոլմար Ֆոնդեր, Գ ո լ ց փաշա (1843-1926), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ։ Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Թուրքիայում գերմ. ռազմական առաքելության ղեկավարը։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմ. օրինակով թուրք, բանա կի վերակազմումը։ Հետագա տարիներին հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Գերմանիայում։ 1909-ից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ,

1914- ից՝ թուրք, սուլթանի գեներալհամհարզ։ 1915-ի ապրիլից գլխավորել է թարք. 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում։

Ա Ստեփանյան

ԳՈԼՑ (Goltz) Հերման (ծ. 1945), գերմանացի գիտնական, աստվածաբան։ Երկար տարիներ զբաղվում է Յո. Լեփսի ուսի դիվանի փաստաթղթերի համակարգմամբ, մշակմամբ և տպագրության նախապատրաստմամբ։ Արխիվը, որը բովանդակում է մի քանի հազար փաստաթղթեր, այդ թվում և Յո. Լեփսիուսի անձն, ու պաշտոն, գրագրությունը, ներկայումս ավանդադրված է Մարտին Լյութերի (Հալլե-Վիտենբերգ) համալսարանում։ Արխիվային փաստաթղթերի շատ կրկնօրինակներ Գ. հանձնել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտին։ Գ. համալսարանում ստեղծել է հայագիտ. կաբինետ, հավաքել Հայաստանի պատմությանը, հայկական հարցին վերաբերող մեծ գրադարան, կատարվում է գիտահետազոտական աշխատանք։ 1986-ին Մարտին Լյութերի համալսարանում կազմակերպել է Յո. Լիփսիուսի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով, որի նյութերը հրատարակվել են առանձին ժող-ով (1987ին)։ Գ-ի հրապարակումներից տպագրվել են նաև հայկական պարբերական մամուլում և գիտական հանդեսներում։

Երկեր Больщоп АРУГ армянского нарцда (в связи с попона Пленными документами И. Лепспуса), 1932, ՊԲՀ, No 4; Докто1> Иоганнес Лене нус. Страницы жизни, ^Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդները, Թուրքիա, Ե., 1985 (համահեղինակ)։

Հ. Կորխմազյան

ԳՈՐԴԼԵՎՍԿԻ Վլադիմիր Ալեքսանդրովիչ (1876-1956), ռուս արևելագետ։ Ակադեմիկոս։ հիմնական աշխատությունները վերաբերում են թարք, գրականությանը, լեզվի պատմությանը, ազգագրությանը, Թուրքիայի պատմությանը։ «Այնտեղ, ուր հնում