Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/105

Այս էջը սրբագրված չէ

ապրել են հայերը» հոդվածում բազմաթիվ փաստերով ցույց է տվել հայերի մեծ դերը Օսմանյան կայսրության տնտեսական ե մշակութային կյանքում, մերկացրել թուրք, կառավարող շրջաններին՝ իբրև հայերի ցեղասպանության կազմակերպիչների։ 1917-ին եղել է արևմտյան Հայաստանում։ Նույն տարում հրատարակել է «Հայերը և պատերազմը» հոդվածը, որտեղ նկարագրել է հայերի կոտորածները Մուշում, Բաղեշում, ցույց տվել, որ հայ ժողովրդի ցեղասպանության մեջ մեղավոր են ոչ միայն թուրքերը, այլև նրանց դաշնակից Գերմանիան։ Գ. վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու ահավոր ողբերգությունը. «Հարյուր հազարավոր անմեղ հայեր Թուրքիայում դարձան գազանությունների գոհ։ Մեծագույն արիությամբ մահվան Էին գնում Հայաստանի որդիները, նրանք գիտեին, որ մահվան միջով հայ ժողովուրդը կվերակոչվի կյանքի, լավագույն կյանքի։ Եվ կապրի Հայաստանը» (Избр. соч., т. 3, 1962, с, 130):

կ, Խուդավերդյան

ԳՈՐԿԻ Մաքսիմ (Պեշկով Ալեքսեյ Մաքսիմովիչ) (1868-1936), ռուս գրող, հասարակական գործիչ։ Խոր և բազմակողմանի ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, կապեր է ունեցել շատ հայ հաս-քաղաքական գործիչների հետ։ Գ. բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի ճակատագրին, հանդես եկել նրա շահերի պաշտպանությամբ։ 1905-ին գրել է «Կովկասյան իրադարձությունների մասին» հոդվածը, որտեղ բացահայտել է ցարական ինքնակալության դերը հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) միջև ազգամիջյան կռիվներ հրահրելու գործում, որի հետևանքով Անդրկովկասում տեղի ունեցան հայերի սպանդ ու կոտորածներ։ Այդ իրադարձությունների մասին «Ռուսական ցար» պամֆլետում («Ամերիկայում» շարքից, 1906) Գ. նշել է. «Կովկասում հայերը թուրք հավատարիմ հպատակ թաթարների ձեռքով ջարդվեցին։ Սակայն այդ իրադարձությանը տրվել է ազգային ատելության տեսք և պետք էր հավատալ, որ այդ այդպես է, և դա է ճշմարտությունը։ Բայց ինչպես կարոդ էր պատահել, որ հայերն ու թաթարները, որոնք դարերով ապրել են միասին, հանկարծ անհաշտ թշնամիներ դառնային։ Ինչ տարօրինակ բան կա այստեղ։ Չէ որ երկրաշարժը նույնպես լինում է հանկարծակի… Երբ տաճկական սուլթանը ստիպեց քրդերին ու իր զինվորներին ոչնչացնել հայերին, նրանց ոչնչացրին տասնյակ հազարներով…» ("Горький и Армения", 1968, с. 27 )։ Հայտնի է նաև Գ-ու անհանգստությունը արևմտյան Հայաստանի համար 1910-ական թթ. սկզբին և նրա դիմումը Վ. Ի. Լենինին։ Գ-ու խմբագրությամբ հրատարակված «Հայ գրականության ժողովածուն» (1916) ևս յուրովի բողոք էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ։ Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ իր վերաբերմունքը Գ. արտահայտել է «Խորհրդային Միությունով» (1929) ակնարկների շարքում։ Նա գրել է. «Ակամա մտաբերում ես XIX դ. վերջիXX դ. սկզբի Հայաստանի ողբերգական պատմությունը, Կ. Պոլսի կոտորածը, Սասունի ջարդը, «մեծ մարդասպանին», իրենց «քրիստոնյա եղբայրների» աղետի հանդեպ «կուլտուրական» Եվրոպայի զազրելի անտարբերությունը, Հայաստանի եկեղեցական ունեցվածքի ամոթալի թալանը ինքնակալական կառավարության կողմից, վերջին տարիների թուրք, արշավանքների սարսափները, իրոք դժվար է հիշել բոլոր ողբերգությունները, որ վերապրեց այս եռանդուն ազգը։ Զարմանալի արագ և հեշտությամբ են մոռանում նման փաստերը պարոններ «հումանիստները», իդեալիստները, ագահության, չարության, ստրկության, ժողովրդական զանգվածների լկտի բնաջնջման վրա հիմնված «մշակույթի» պաշտպանները։ Սուտն ու երեսպաշտությունը այդ «մինչև ականջները արյան ու կեղտի մեջ թաղված մշակույթի» պաշտպանների հասնում է բացա հայտ խելահեղության, հանցագործության, որին արժանի պատիժ չկա»

(Собр. соч., т. 17, 1952, с. 134)։

Գրականություն

Горький и Армения. Статьи, письма, воспоминания и "хроника ", Е„ 1968.

U. Զաքարյան

ԳՈՐՈԴԵՑԿԻ Սերգեյ Միտրոֆանովիչ (1884-1967), ռուս բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1916-ի ապրիլից եղել է արևմտյան Հայաստանում, դարձել հայ ազգաբնակչության ջարդերի ականատեսը։ Ծավալել է լայն գործունեություն հայերին մթերք հասցնելու, գաղթականներին բժշկական օգնություն և որբերին ապաստան տալու ուղղությամբ։ Գ-ի հոդվածների և ակնարկների շարքը՝ «Գետակների ու հրաբուխների երկրում», «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժող., «Կարմիր թաթառ» վեպը, «Շամիրամի այգիները» անավարտ վեպը հեղինակի մտորումներն են արևմտյան Հայաստանի և նրա բազմաչարչար ժողովրդի ճակատագրի մասին։ «Աներևակայելի է, որ հարյուր հազարավոր խաղաղ, անպաշտպան մարդիկ հենց մարդկանց կողմից ենթարկվել են անսպասելի գազանային ջարդի, հոգու և մարմնի տանջանքների… Ցավի զգացողությունը… անչափելի Է։ Անուղղելի դժբախտություն, անջնջելի ամոթ, զայրույթ մարդկային հոգու ոտնահարման համար՝ ահա… այն զգացողությունը, որ առաջացնում է Թուրքիան» («Ավերված դրախտ», «Русское слово», 1916, N175)։ 1917-21-ին Գ. ապրել և գործել է Անդրկովկասում, մասնակցել երկրի մշակութալուսավորական կյանքին, շփվել հայ մտավորականների, առանձնապես՝ Հ. Թումանյանի հետ։ «Պատասխան Հովհաննես Թումանյանին», «ժանգոտված գրիչներ», «Նոր վերք», «Կենդանի գերեզման», «Հայաստանի աղետը» հրապարակախոս, հոդվածներում, նաև «ճանապարհորդություն դե