Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/108

Այս էջը սրբագրված չէ

թափանցել հայ երիտասարդների ահաբեկչական արարքների բուն էության մեջ, հասկանալ նրանց ապրած հոգեվիճակը, երբ դիմում են բրտության՝ իբրև միակ միջոցի՝ փշրելու համար հայկական խնդրի նկատմամբ տիրող լռությունը։ Գ-ի գիրքը մեծ հաջողություն է ունեցել Իսպանիայում, որտեղ մինչ այդ հայերի ցեղասպանության պատմությունը փաստորեն անծանոթ էր։

Վ. Մաթևոսյան (Արգենտինա)

ԳՈՒՐՈ (Gouraud) Անրի ժոզեֆ էժեն (1867-1946), ֆրանսիական գեներալ, առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) մասնակից։ 1919-23ին՝ Մերձ. Արլ-ում ֆրանս. զորքերի գլխավոր հրամանատար։ Իրականացրել է իր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, անձն, կապ է ունեցել Մ. Քեմալի հետ։ Գ-ի հրամանով 1920-ի հունվ. ֆրանս. զորքերը թողել են Մարաշը, ինչը հանգեցրել է քեմալականների կողմից 20 հազար հայերի կոտորածին։ Գ-ի իսկ հրամանով 1920-ի սեպտ. լուծարվել է Հայկական լեգեոնը, զինաթափվել հայ կամավորները, որոնք պատրաստվում էին օգնության հասնել թուրքերի կողմից պաշարված Հաճընին։ Գ-ին են պատկանում «Աևրի պայմանագիրը փոխել այնպես, որ ընդունելի լինի թուրքերի համար», քանի որ «թուրքերը երկար ժամանակ մեր բարեկամներն էին. իսկ այնուհետև մեր քաջ և հավատարիմ թշնամիները» («Le Temps»,10.12.1920) խոսքերը։


Վ Պողոսյան

Դ

ԴԱՂԻՐ (Daghir) Ասադ Մուֆլահ (18861958), արաբ հասարակական գործիչ, լրագորղ։ Աշխատակցել է եգիպտ. «Ալ Ահրամ» թերթին, ղեկավարել դրա միջազգային բաժինը։ 1944-ին, Արաբ, երկրների լիգայի ստեղծումից հետո, դարձել է լիգայի գլխավոր քարտուղարության մամուլի գործերի պատասխանատուն։ Պատմամշակութ. բնույթի գրքերի հեղինակ է։ «Արաբական ապստամբությունը» (1989) գրքում քննարկել է արաբա-թուրքական հակամարտության պատճառներն ու բնույթը, թուրքական լծի դեմ 1916-ի արաբ, ապստամբության տարբեր խնդիրներ, ինչպես նաև Հայկական հարցը՝ Արևելյան հարցի շրջանակներում։ Վերլուծելով թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը՝ լուսաբանել է 1894-96-ի հայկական կոտորածները Սասանում, Մուշում, Կ. Պոլսում և այլուր, 1909-ի Սղանայի կոտորածները։ Այդ քաղաքականության ներքին դրդապատճառները բացատրելիս Դ. ելնում է Թուրքիայի մեծ վեզիր Սայիդ Հալիմի այն հայտարարությունից, թե Հայկական հարցն անհնար է լուծել առանց հայերին վերացնելու։ Դ. միաժամանակ մերկացնում է մեծ տերությունների երկդիմի քաղաքականությունն ու դիվանագիտական խաղերը Հայկական հարցում։ Ըստ Դ-ի, Հայկական հարցը առաջին աշխարհամարտի պատճառներից մեկն էր, իսկ պատերազմը արևելյան հարցը և նրա բաղադրատարրերը վերջնականապես լուծեց ռասայական հիմքի վրա։


Ն. Հովհաննիսյան

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Հայ հեղափոխական դաշնակցություն։

ԴԱՇՏԵՆՑ (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (1910, գ. Դաշտադեմ (Բիթլիսի նահանգի Խութ-Բոնաշեն գավառում) 1974,

Երևան), գրող, թարգմանիչ։ Ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլ. բաժինը։ Դ-ին լայն ճանաչում են բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» (1950) վեպը, ապա և՝ «Ռանչպարների կանչը» (1979) վիպասքը, որը պատմում է XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ ազգ-ազատագրական շարժման մասնակից այն հերոս շինականների մասին, ովքեր անձնուրաց պայքարի ելան թուրք, բռնակալների դեմ, և ում ժողովուրդը ֆիդայի կոչեց։

ԴԱՎԹՅԱՆ Հովնան, Հոնան Նանոյ ա ն (1865, Շուշի-1918, ժնև), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Շուշիի թեմական, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ժնևի համալսարանում ուսումնասիրել հասարակական գիտություններ։ 1891-ից եղել է ուսուցիչ Թավրիզում, որտեղ միացել է Հ. Արղությանի և Նիկոլ Դումանի խմբին։ ՀՀԴ կուսակցության 1892-ի առաջին ընդհանուր ժողովի նախաձեռնողներից էր, հանդես է եկել (Ս. Զավարյանի հետ) սոցիալիստ, գաղափարների պաշտպանությամբ։ 1895-Ց6-ին ժնեվում խմբագրել է «Դրոշակը»։ 1898-ին վերադարձել է Թավրիզ։ 1905-06-ին Թիֆլիսում խմբագրել է «Հառաջ» թերթը։ Հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Շուշիում ջանացել է հարթել երկու ժոդովուրդների հարաբերությունները։ 1909-13-ին Թավրիզում եղել է Կեդրոնական դպրոցի տեսուչ, ապա անցել է ժնև, ուր մահացել է թոքախտից։

Գրականություն

U ր ղ ու թ յ ա ն Հ, Հովնան Դավթյան (հուշեր անցյալից), աՎեմը, 3, 1938, էջ 87-92։

Գ. Խուդինյան

ԴԱՐԲԻՆՅԱՆ Արտակ Հակոբի, Ն Ո իգեղցի Սախո (1878, Վան-1950, Փարիզ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, լրագրող, հրապարակախոս։ Արմենական կազմակեր