Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/11

Այս էջը սրբագրված չէ

քի վրա։ Այդ կուսակցությանը միացել են ազգային փոքրամասնությունների համարյա բոլոր քաղաքական կազմակերպությունները։ Նրանց աջակցությունը ստանալու և նրանց հետ դաշինքը պահպանելու նպատակով «Ա. և հ.» իր ծրագրում ներառել է ազգային մարզերի ինքնավարության և Օսմանյան կայսրության վարչական ապակենտրոնացման սկզբունքը՝ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ 1911-ի դեկտ. հրապարակված ծրագրում (71 հոդված) հռչակվում էր սահմանադրության պաշտպանություն, լիբերալ կարգերի ամրապնդում, ապակենտրոնացման և մասնավոր նախաձեռնության սկըզբունքների իրականացում։ գլխավոր նպատակը երիտթուրքերի բռնապետության տապալումն Էր։

1912-13-ին Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած էին իթիլաֆականների աջակցությունը վայելող կառավարություններ։ 1913-ի հունվ. 23- ի երիտթուրքերի զինված խռովությունից հետո «Ա. և հ.» տրոհվել Է երեք մասի։ Արմատական թևը մի շարք մահափորձեր է կազմակերպել երիտթուրքերի առաջնորդների դեմ. 1913-ի հունիսի 11-ին սպանել են մեծ վեզիր Մահմուդ Շևքեթ փաշային, որից հետո երիտթուրքերը զանգվածային հալածանք են սկսել ընդդիմության դեմ. բանտարկել 300 հայտնի գործիչների։ Առաջին աշխարհամարտի ավարտին, երբ Թալեաթի կառավարությունը հրաժարական Է տվել, իթիլաֆականների ազդեցությունը վերստին մեծացել Է։ Նրանց ստեղծած կառավարությունը Կ. Պոլսում կազմակերպել է երիտթուրքերի դատավարությունը (1919-20)։ Քեմալականշարժման հաղթանակից և հանրապետության հռչակումից հետո «Ա. և հ.» ինքնալուծարվել է։

Մ Բոջոլյան

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, Թիֆլիսի ազգային կենտրոնական բ յ ու ր ո (1912-ի հոկտեմբեր 1917-ի հոկտեմբեր), ստեղծվել Է Ռուս, կայսրության հայաշատ վայրերի ներկայացուցիչների համագումար-խորհրդակցությունում (1-ին համագումարը 1912-ի հոկտեմբեր-նոյեմբեր)։ Մասնակցել են Թիֆլիսի, Երևանի, Բաքվի, Ախալցխայի, Նոր Նախիջևանի, Արմավիրի, Բաթումի և հայաշատ այլ վայրերի պատգամավորներ։ Համագումարի նպատակն Էր՝ օգտվել 1912-13-ի Բալկանյան պատերազմների հետեվանքով ստեղծված բարենպաստ իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը։ Ընտրվել է 7 հոգուց կազմված ժամանակավոր բյուրո (Ս. Հարությունյան, Ա. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պոդոսյան, Հ. Թումանյան, Ն. Աղբալյան), որը վարելու Էր ընթացիկ գործերը և նախապատրաստելու էր նոր համագումարի հրավիրումը։ 2-րդ համագումարը տեղի Է ունեցել 1912-ի նոյեմբերի 25-ին, Թիֆլիսում։ Համագումարում Ա. բ-ի կազմը ընդլայնվել է (Լեո, Խ. Աֆրիկյան, Հ. Արդության, Ա. Աբելյան, Ա. Սահակյան և ուրիշներ)։ Այսպիսով Ա. բ-ում ներկայացված էին գրեթե բոլոր ազգային կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։ Համագումարը որոշեց աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հայկական հարցի վերաբացման համար նրա գործունեության ասպարեզում, կապեր հաստատել Կ. Պոլսի պատրիարքարանի, Էջմիածնի, Փարիզի և Ս. Պետերբուրգի հայ հոգևոր և քադաքաց. մարմինների հետ, պրոպագանդել հայկական հարցը Ռուսաստանի հասարակական և կառավարող շրջաններում։ եվրոպական տերությունների մոտ հայկական հարցը վերստին բարձրացնելու նպատակով ստեղծված ազգային պատվիրակության ղեկավար Ա. բ. նշանակել է Պողոս Նուբար փաշային։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա. բ., ցարական կառավարության հավանությամբ, կազմակերպել է հայկական կամավոր, գնդեր, զբաղվել արևմտահայ գաղթականներին տեղավորելու և նրանց պարենով ապահովելու հարցերով։ Առավել ակտիվ ու գործնական մասնակցության շնորհիվ Ա. բ-ում առաջատար դիրք է գրավել դաշնակցություն կուսակցությունը, որի դեմ ձևավորվել է ազգային մյուս կուսակցությունների յուրահատուկ ընդդիմություն։ Ընդդիմությունը գլխավորել են «Մշակի» շուրջ համախմբված գործիչները, հետագայի հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրները։ Հայ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1916-ի մարտ) միաձայն որոշել է «վերացնել կուսակցական բնույթ ունեցող Ա. բ. և հիմնել Համաձայնության կոմիտե», մարտի 20-ին առաջարկը ներկայացվել է դաշնակցությանը, սակայն՝ մերժվել է։

Փետր. հեղափոխությունից (1917) հետո Հայ հոսանքների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1917-ի մարտ-հունիս) անհրաժեշտ է համարել անհապաղ ստեղծել մի ժամանակավոր մարմին, որը կղեկավարեր ազգային գործերը, անհրաժկշտության դեպքում հանդես կըգար իբրև հայ ժողովրդի ձգտումների արտահայտիչ։ Նպատակահարմար է դիտվել նման մարմին ստեղծել Ա. բ-ին կից՝ նրանում առաջնություն չտալով ոչ մի կուսակցության ու հոսանքի։ Հայ բոլշևիկները մերժել են Ա. բ. և անհիմն մեղադրանքներով հանդես եկել նրա հասցեին։

Հայ ազգային խորհրդի ստեղծումից հետո (1917-ի հոկտ.) Ա. բ. դադարել Է գործել։

Գրականություն

Լեո, Անցյալից, Թ, 1925։ Ն ու յ ն ի, Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը, հ. 2, Փարիզ, 1935։ Կ ի ր ա կ ո ս յան Ջ Ս, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914-1916թթ, ե, 1967։ Մ և լ ի ք յ ա ն Վ. 4, Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը և հայկական ազգային խորհուրդների ստեղծումը (1916թ. մարտ-1917թ հոկտեմբեր), ԼՀԳ, 1989, N 6։

Վ. Մելիքյան

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ, միջոցառումներ և գործողություններ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով։ Ըստ իրավագետ Ռ. Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ