Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/117

Այս էջը սրբագրված չէ

նեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ ժող. ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903-ի հոկտ. 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդելզուտ ազգային բնույթ։ Սոցիալ. դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական բռնությունների և զենքի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչհողային ունեցվածք և 1,775 հազար ռ. դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացար. պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռ. դիմաց բռնագրավված գույքից 1904-ին ստացվեց միայն 133 հազար ռ. եկամուտ։ Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։ Այդ համաժող. պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Համաժող. բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ցարիզմն ստիպված էր նահանջել։ 1905-ի օգոստ. 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Գրականություն

երկանյան Վ, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), ե., 1970։ Հա մ բ ա ր յ ա ն U. Ա, Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905 թթ., »Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Հաս. գիտ >, 1961, N 10։

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ 8ԵՂԱՍՊԱՆՈՒԹԱՆ ՄԱՄԻՆ, ընդունվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարում, 1989-ի մայիսին (Սան Անտոնիո, ԱՄՆ)։ Հայերի ցեղասպանության հարցի վերաբերյալ միաձայն (350 ներկայացուցիչներ) ընդունված որոշումը Խորհրդի անդամ բոլոր եկեղեցիներին կոչ է անում «դիմել իրենց երկրների կառավարություններին՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա հայերի ցեղասպանության փաստը ընդունելու նպատակով»։ Որոշումը Թուրքիայից պահանջում է «ազատել զավթած Հայաստանը և ապահովել իրենց հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի իրավունքը», «ձեռնամուխ լինել վերջին 75 տարում երկրռւմ ավերված ավելի քան երկու հազար տաճարների ու եկեղեցիների վերաշինմանն ու վերանորոգմանը»։

U. Կիրակոսյան

ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ էջմիածնի, առաջին աշխարհամարտի տարիներին հայ գաղթականներին օժանդակող կազմակերպություն։ Ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ b-ի 1914-ի դեկտ. 28-ի կոնդակի համաձայն և նրա անմիջական նախագահությամբ։ Նպատակն էր պատսպարել, խնամել, կերակրել և բժշկ. օգնություն ցույց տալ հայ գաղթականներին. մանրամասն տեղեկություններ հավաքել նրանց դրության մասին։ Կենտր. մարմինը գլխավոր կարգադրիչ հանձնաժողովն էր, որը բաղկացած էր 14 անդամներից՝ ընտրված էջմիածնից. Երևանից, Ալեքասնդրապոլից, Թիֆլիսից, Պետրոգրադից և արևմտահայերից, ուներ մասնաճյուղեր Երևանում, Ալեքսանդրապոլում և այլուր։ 1914-ի դեկտ. 27-1915-ի հունվ. 25-ը Ե. օ. կ. Էջմիածնի վանքի բակում և Վաղարշապատի հասարակական շինություններում ապաստան է տվել և կերակրել (ամեն օր բաժանել է 200-300 փութ հաց, տաք կերակուր, թեյ. սուրճ, հագուստեղեն և վերմակներ) շուրջ 15 հազար փախստականների, որից հետո նրանց հետզհետե տեղավորել է շրջակայքի հայկական գյուղերում։ Վաղարշապատում բացել է 20 մահճակալով հիվանդանոց և ամբուլատորիա։ Ե. օ. կ. հայ փախըստականների օգտին գործող գաղթականական մարմինների և բարեգործական հիմնարկությունների ուժերը համախմբելու և միավորելու նպատակով 1915-ի մարտի 1-2-ը Էջմիածնում կազմակերպել է գաղթականների համագումար (տես Հայ գաղթականների համագումարներ).

U. Հարությունյան

«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ»,

("Братская помощь пострадавшим в Турции армянам"), գրական-գիտական ժողովածու, հրատարակվել t 1897-ին, Մոսկվայում (2-րդ հրտ., մշակ, և լրաց.,1898) հրապարակախոս և հասարակական գործիչ Գ. Ջանշյանի (Ջանշիև) նախաձեռնությամբ։ ժող-ի վաճառքից ստացված եկամուտը պետք է հատկացվեր Թուրքիայում 1895- 96-ի կոտորածներից տուժած հայերին։

Ժող. բաղկացած է ներածությունից ու երկու բաժնից։ Ներածականի մեջ ամփոփված են հայ փախստականների վիճակի ու հայ որբերին օգնելու վերաբերյալ հոդվածներն ու նյութերը («Հանդիպում հայ վերաբնակների հետ», «Պաշտոնական տվյալներ թուրքական վայրագությունների մասին» և այլն)։

Առաջին բաժնում զետեղված են ընդհանուր բնույթի գրական ու գիտական հոդվածներ, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված ուսումնասիրություններ, որոնք տպագրելով ժող-ի խմբագրությունը հետամուտ էր ծանոթացնել ռուս հասարակայնությանը հայ ժողովրդի անցյալին ու ներկային։ Հոդվածների մի զգալի մասը, որ գրվել էր հատկապես ժող-ի համար, հրատարակվել է առաջին անգամ։ Հեղինակներն էին ռուս գիտնականներ Կ. Տիմիրյազևը. Մ. Նիկոլսկին, Յու. Վեսելովսկին, Մ. Կովալսկին, Պ. Միլյուկովը, բանաստեղծներ ու գրողներ Կ. Բալմոնտը, Դ. Մամին-Սիբիրյակը, Վ. Կորոլենկոն, Վ. Գիլյարովսկին, նաև հայ գիտնականներ ու հրապարակախոսներ Գ. Խալաթյանցը,