Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/118

Այս էջը սրբագրված չէ

Լ. Մսերյանցը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Խախանովը, Մ. Բերբերյանը ե ուր։ Բաժնում տրված են հայ մշակույթի գործիչներ Պ. Ադամյանի, Հ. Այվազովսկու, հայագետ-գիտնականներ Մ. էմինի, Գ. Պատկանյանի, ռուս, բանակի հայ գեներալներ Հ. Լագարևի, U. ՏերՂուկասովի, Մ. Լոռիս-Մելիքովի, Բ. Շելկովնիկովի մասին նյութեր. Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի հայ համայնքների, հայ եկեղեցու, հայ գրակ-յան պատմության ենի վերաբերյալ նյութեր։

ժող-ի երկրորդ բաժինը պարունակում է անմիջապես Թուրքիայի հայ բնակչության վիճակին ու1894-96-ի կոտորածներին վերաբերող նյութեր։ ժող-ի կազմողները ճիշտ ժամանակին թարգմանել ու ռուս հասարակայնության ուշադրությանն են ներկայացրել իռլանդացի լրագրող էմիլ Դիլոնի «Իրադրությունը Թուրքահայաստանում» աշխատությունը, ֆրանս. «Դեղին գրքի» վավերագրական նյութերը, ֆրանս. հեղինակ Վիկտոր Բերարի «Կոստանդնուպոլսի օգոստոսյան սպանությունները» (խոսքը Կ. Պոլսի հայության 1896-ի օգոստոսյան ջարդերի մասին է) հոդվածները, ինչպես նաև հայկական կոտորածների ականատեսների մի շարք վկայութուններ։

ժող. բովանդակում է Հ. Այվազովսկու չորս նկարներ, որոնցից երկուսը պատկերում են 1894-96-ի ողբերգական իրադարձությունները (չեն պահպանվել)։ ժող-ի գեղարվեստական ձևավորմանը մասնակցել է Վ. Սուրենյանցը:

ժող. լավ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից։ Նրա տարածումից ստացված միջոցներով արևմտյան Հայաստանում բացվեցին որբանոցներ։

Կ. Խուդավերդյան

ԵՆԻՏՌՒՆՅԱՆ (Նորաշխարհյան) Պապիկ Մովսեսի, Զեյթունցի, Պապիկ իշխան. Պապիկ փաշա (1846, Զեյթուն-1886), ազգային-ազաւոագրական շարժման գործիչ։ Զեյթունի իշխան, տոհմից։ Վաղ հասակից մասնակցել է թուրք, բռնակալության դեմ ազատագրական կռիվներին։ 1870 ական թթ. ղեկավարել է Զեյթունի ապստամբությունը թուրք, լծի դեմ, բազմաթիվ ընդհարումներում պարտության մատնել թշնամուն։ 1877-78-ին ռուսթուրք. պատերազմն ավարտվելուց հետո թուրք, կառավարությունը խոշոր ուժեր է նետել Զեյթունի ապստամբների դեմ։ Շուրջ երկու տարի Ե-ի գլխավորությամբ զեյթունցիները հետ են մղել թուրք, հարձակումները։ հ վերջո թուրք, կառավարությունը բանակցությունների մեջ է մտել Ե-ի հետ։ Փոխզիջումային պայմանագրով Ե. ճանաչվել է Զեյթունի քաղաքագլուխ, Զեյթունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը, իսկ թուրքերն իրավունք են ստացել զորանոց կառուցել քաղաքի մոտ։ Դրանից հետո էլ Ե. ղեկավարել է թուրք, լծի դեմ պայքարը։ Մահացել է՝ թունավորվելով թուրքերի ձեռքով։

Հ. Պողոսյան

ԵՄԱՅԱՆ Աղասի Արշակի (1914-1983), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Իրավաբ. գիտական դ-ր (1962), պրոֆեսոր (1964)։ «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ ցույց է տվել արևմտյան տերությունների վերաբերմունքը հայկական հարցին առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, հայկական հարցը 1918-20-ի խորհրդա-թուրքական հարաբերություններում։ «Հայաստանի միջազգային իրավական դրութունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի Հանրապետության միջազգ-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհըրդ. Ռուսաստանի հետ և այլ հարցեր։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ «Հայկական հարցի քա ղաքական լածման մ ա ս ի ն» (18 հունիսի 1987)։ Եվրոպական խորհրդարանը (Եվրոխորհրդարան) Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) ղեկավար մարմիններից է, ստեղծվել է 1957-ի Հռոմի պայմանագրով և օժտված է խորհըրդատվական իրավունքով։ Օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, բայց կարող է հանձնարարականներ մշակել ընդհանուր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ունի 434 պատգամավոր, որոնք ընտրվում են 5 տարին մեկ՝ ընդհ. ուղղակի ընտրությունների միջոցով։ Խորհրդարանում ֆրակցիաները կազմված են կուսակցականության սկզբունքով։ Միջխորհրդարանային կապեր է պահպանում տարբեր ազգությունների (այդ թվում և նախկին ԽՍՀՄ-ի) հետ։ Նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա), Լյուքսեմբուրգում, Բրյուսելում (Բելգիա)։

Հայերի ցեղասպանության հարցը Եվրոխորհրդարանում սկսել է քննարկվել 1983-ի սեպտ. 19-ից. երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ։ 1984-ի հունվ. 22-ին այն քննարկվեց Եվրոխորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Օրինագծում մատնանշվում Էր. որ Եվրոխորհրդարանը «ԵՏՀ-ի նախարարների խորհրդից պահանջում է. ա. հայտարարել ցեղասպանությունը ճանաչելու մասին, բ. հասնել այն բանին, որպեսզի թուրքական կառավարությունը ընդունի 1915-ի ցեղասպանության պատմական փաստը, գ. համոզել Թուրքիայի կառավարությանը, որ թուրք-հայկական խնդրի արդարացի ու հիմնավոր լուծումը հնարավոր է միայն քաղաքական երկխոսության միջոցով, դ. հասնել նրան, որ ՄԱԿ-ը նույնպես ընդունի նույնանման հայտարարություն»։

Քննարկման ժամանակ Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկեցին