կրոն, խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազզ-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով։ Սակայն ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիայի բնագրի մեջ։ Ի. Չառնին գտնում Է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք Է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ)։ Հասարակագետ Ս. Թոտտենը (ԱՄՆ), խոսելով արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության մասին, նշում Է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ։ Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրք. կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութ, վկայությունները։ Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով, «…ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Փաստաթղթերի և նյութերի ժող.», 1991, Էջ 562)։ Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ նպատակամղված կոտորել, են հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները։ Դեռևս 1912-13-ին Օսմանյան կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն Է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը։ Թուրք, կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ ուներ հայերին կոտորելու ծրագրերի հետ։ Ըստ Մ. Օրմանյանի տվյալների. արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 Էր (0 ր մ ա ն յ ա ն Մ., Հայոց եկեղեցին, 1913, Էջ 259-269)։ Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել Է եղեռնի ժամանակ։ Ոչնչացումից զերծ չեն մնացել նաև հայկական ձեռագրերը։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել Է պատմության, գրակյան, արվեստի, բնական գիտությունների վերաբերյալ տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր։ Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն XIX դ. վերջին և XX դ. սկզբին դրանց ոչնչացումը կատարվել Է մտածված և ծրագրված, ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոչնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները։ 1894-96-ին և 1915-23-ին ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը՝ թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր։ Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում՝ շուրջ 3000, Տարոնում՝ շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում՝ 700, Անկարայում և շրջակայքում՝ ավելի քան 300, Արմաշում՝ շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում՝ շուրջ 170 և այլն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ ոչնչացրածների ստույգ թիվն անհայտ Է, որովհետև XIX դ. վերջին և XX դ. սկզբին դեռևս չկար հայերեն բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր փրկվածների թիվը։ հայերեն ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս V-VI դդ.. սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ։ Չնայած դրան, հայ և օտարազգի ուսումնասիրողներ Գ. Սըրվանձտյանը, Ղ. Փիրղալեմյանը, Հ. ճանիկյանը, Ա. Միհրդատյանը, Հ. Տաշյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ. Թոփճյանը, Թ. Գուլակյանը, Ե. Լալայանը, Հ. Աճաոյանը, Վ. Լանգլուան, Ֆ. Մյուլլերը և ուրիշներ նկարագրել են արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր։ էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել Է 22000 հայերեն ձեռագրերի ցուցակը (անտիպ, պահվում Է ՀՀ ԳԱԱ պատմության ինստ-ի դիվանում)։ Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայերեն ձեռագրեր են պահվել Ասի, Ադանայի, Կ.Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի,
Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/12
Այս էջը սրբագրված չէ